Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«մար» որոնման արդյունք՝ 944 բառահոդված
· Էջ 36 / 95
ԽԱԹԱՐԵԼ
««քանդել, ավերել, քայքայել», այլեւ խաթել «նվազել, թուլանալ» (ԲՀ)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *skēth-
«վնասել»
(անմիջական նախաձեւ՝ *khǝth-)
երկուսն էլ միայն խաթարել ձեւի համար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
α-σκηθής «անվնաս»
գոթ.
skapjan «վնասել»
Մատենագիտություն
Pok. IEW 950;
Ջահ. ՀԼՊ 149
Տե՛ս նաեւ
ԽԱԹԵԼ
«նվազել, թուլանալ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *skēth-
«վնասել»
(անմիջական նախաձեւ՝ *khǝth-)
միայն խաթարել ձեւի համար
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաթարել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
α-σκηθής «անվնաս»
գոթ.
skapjan «վնասել»
Մատենագիտություն
Pok. IEW 950;
Ջահ. ՀԼՊ 149
ԽԱԼ
«մարմնի բիծ, պուտ, խալ (բրբ. «նշան»)»
(բրբ.)
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ պ. xāl
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խալատոր,
խազխալ,
խալխալուր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 313
ԽԱԼԱՐԱԿԱՅՔ
«կամարի ներքեւի (խոյակի՞) զարդեր»
Ծագումն անհայտ է
ԽԱԼԻ(Ն)Ճ
«մի ծաղիկ»
Ստուգաբանություն
Աճառյանը (ՀԱԲ 2, 315) հնարավոր է համարում համեմատել խալանճ (խալանջ) բառի հետ:
Տե՛ս նաեւ
ԽԱԾԵՒԱԹ
«արաբական արարողություն՝ նորընտիր իշխանի շղթայում եւ ծեծում առաջնորդին հնազանդ լինելը ցույց տալու համար»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ արաբերեն (՞)
(բուն աղբյուրը չի հավաստված)
աղավաղմամբ կամ ժողովրդական ստուգաբանությամբ փոխված. հմմտ. ժ հնչույթի առկայությունը
ԽԱՂ
I
(-ոյ, ուշ՝ նաեւ -ու, -ի, -ից)
«խաղ, ծաղր, կատակ, թատրոն, երաժշտական մի ձայնանիշ, հող, շարժում, ընթացք, վազք, արշաւ, խայտալը»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kel-
«քշել, արագ շարժել»
(անմիջական նախաձեւ՝ *khl- (կամ *khəl-))
Կապ ունի՞ արդյոք խեթ. kalai «շարժել» բայի հետ։ Խաղալիք-ի խաղ-ը թերեւս կապուած է *(s)k(h)el- «ծռել, հենել, ծուռ» արմատի հետ, որտեղից կան մարմնի մասերի զանազան անուանումներ, որտեղից ծագում է խեղ արմատը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաղալ,
խաղալիկ,
խաղալիք,
խաղարար,
խաղազուրկ,
խաղատակ,
խաղաց,
արագախաղաց,
ծանրախաղաց,
բազմախաղաց,
թատերախաղք,
լարախաղացութիւն,
խաղագնդակ,
խաղաթուղթ,
խաղամոլ,
խաղասրահ,
խաղատոմս,
խաղարկութիւն,
թղթախաղ,
նարդախաղ,
խաղտուտ,
խաղտուտիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
kaladati «ստիպում է, քշում է, տանում է, համարում է»
ալբ.
gil «բերել, տանել»
հուն.
κελλω «ափ քշել (նաւը)»
հուն.
κολεα, κολια «մի պար»
հուն.
κλονος «իրարանցում, արագ շարժում»
հուն.
κλονεω «քշել, արագ հալածել»
լատ.
celer «արագ»
Տե՛ս նաեւ
ԽԱՂ
II
(-ի, -ից)
«ճահիճ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kel-
«գորշ եւ սեւ գոյների նշանակման համար»
(անմիջական նախաձեւ՝ *khāl- կամ *khl-` *kāl-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
kalana «բիծ, կեղտ»
հ. հնդկ.
kálusa «կեղտոտ, սեւ»
հ. հնդկ.
kalka «կեղտ»
հուն.
κελαινος «սեւ»
հուն.
κιλλος «գորշ»
հ. վ. գ.
huliwa «կեղտոտ ջրեր, տիղմ»
սլովեն.
kalina
ռուս.
калуга «ճահիճ»
ԽԱՂԱՍՈՒԾ
«տխուր, տրտում, խոժոռ, մռայլ» եւ «տխմար»
Անստույգ (թերեւս)
Բաղադրյալ կազմութիւն, բայց թե՛ *խաղ եւ թե՛ *սուծ հնարաւոր արմատների բնոյթը պարզ չէ: մուծ-ը թերեւս կարելի է համեմատել հուն. μυγμαῖος «հառաչանք» բառի μυy (<*mug-) արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաղամածիլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
μυγμαῖος «հառաչանք» (μυy (<*mug-) արմատի հետ)
ԽԱՄԱՐ
«գիտուն»
(ԲՀ)
Ստուգաբանություն (թերեւս)
կազմված է տխմար բառի հիման վրա (որպես *տ-խամար)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 412
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։