Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԿՈՒՐԱՊԱՂԱՏ
(կիւրապաղատ, կիւռապաղատ, կորապաղատ)
«հունական բարձր մի պաշտոնյա (տիտղոս)»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. κουροπαλάτης
Փոխառության աղբյուր՝ լատ. curator palatii
Մատենագիտություն
H. AG 358;
Աճ. ՀԱԲ 665
ԿՈՒՐՆԻՈՍ
(կուրիոնոս, կուրնիոնոս, կիւրիոնոս, կիւրնիոնոս, կրաւնիոնոս)
««լուսաւորամիտ» (ԲՀ)»
(ԲՀ)
Փոխառություն (՞)
Փոխառության աղբյուր՝ հուն. κυρινος (՞)
(բուն աղբյուրը (աղավաղվա՞ծ) չի հավաստված)
«< լատ. Quirinus»
բայց բուն աղբիւրը (աղաւաղուա՞ծ) չի հաւաստուած (հազիւ թէ լինի հուն. κυρινος (< լատ. Quirinus) դիցանուան ազատ մեկնութիւնը)
ԿՈՌԳՊԵՏ
(կոգպետ)
«արհեստավորապետ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ ասոր. karāgpat
Փոխառութիւն իրանական աղբիւրից.
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
գարիիկապետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 672
Տե՛ս նաեւ
ԿՐՃԵԼ
I
(կճել)
«կրճատել, կարճացնել»
Փոխառություն (հավանաբար)
Փոխառության աղբյուր՝ իրան. (՞)
(հավանաբար)
Արմատը, հավանաբար, նույնն է կարճ-ի հետ, որ ծագում է իրանական աղբյուրից (տե՛ս)։ կճատ ձեւը կամ կրճատ-ից է, կամ առանձին ավանդված կոճատ-ից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կրճատ,
կրճատութիւն,
կրճատել
Տե՛ս նաեւ
ՀԱԼ
(հալք, հալելոյ)
«հալք, հալելը»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pl-
«լցնել, հոսել»
(անմիջական նախաձեւ՝ *pol-, *pel-)
Բնիկ հնդեւրոպական՝ *pl- (*pol-, *pel-) «լցնել, հոսել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հալել,
հալոց,
հալածոց,
հալանք,
հալան,
հրահալելի,
հալած,
հրահալոց,
դիւրահալ,
դժուարահալ,
թերահալ,
երագահալ,
տհալ,
տհալութիւն
Տե՛ս նաեւ
ՀԱՆԱՊԱԶ
«միշտ, շարունակ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրանական *hama-pāza (*hana-pāza)
Հիւբշմանը (AG 463) եւ նրա հետեւողութեամբ Պոկոռնին (Pok. IEW 907), համարում են բնիկ՝ հին-ի հետ միասին։ Աճառեանը (ՀԱԲ 3, 35) առանձնացնում է հանա-ն եւ համարում իրանական։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանապազաբուխ,
հանապազախաւս,
հանապազաստուր,
հանապազորդ,
հանապազորդել,
հանապազար,
հանապազարտեայ
Մատենագիտություն
Bailey, DKS 230;
H. AG 463;
Pok. IEW 907;
Աճ. ՀԱԲ 35
ՀԱՆԳԱՄԱՆ
(-ք, -աց)
«հանգամանք, պարագայ, կերպ, եղանակ, ձեւ, օրինակ, կաղապար, մոդել, պատճառ, ապացոյց, տեղեկութիւն»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ մ. պ. hangām
«ժամանակ, ժամկէտ, հանգամանք»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանգամանալից,
հանգամանաւրէն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 36;
Ջահ. ՀԼՊ 530
ՀԱՆԳԱՆԱԿ
(-ի, -աց (այլեւ -իւ))
(հանկանակ)
«հանգանակութիւն, հանգանակակից, հանգանակաբաժին»
Փոխառություն
իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանգանակել,
հանգանակութիւն,
հանգանակապետ,
հանգանակաւոր,
հանգանակող
ՀԱՆԳԷՏ
(-ի)
«նման, հաւասար»
Փոխառություն
իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանգիտապատիւ,
հանգիտակ,
հանգիտաքի,
հանգետրնբաց,
հանգետահասակ
ՀԱՆԳՈՅՆ
«նման, պէս»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ մ. պ. hamgōn
Փոխառության աղբյուր՝ պ. hamgōn
Փոխառության աղբյուր՝ ավ. hamagaona
հմմտ. մ. պ., պ. hamgōn, այլեւ աւ. hamagaona
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանգունակից,
հանգունաւոր,
հանգունապատիւ,
հանգունական,
երկնահանգոյն
Մատենագիտություն
H. AG 176;
Աճ. ՀԱԲ 37
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։