Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ել» որոնման արդյունք՝ 4109 բառահոդված · Էջ 36 / 411
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 93, սյունակ 1 Էջ 93
ԱՐՄՈՒԿՆ (-ան) (արմունկն, արմունկ, արմակ, -ի, -աց) «արմունկ, որթի մատի ելատեղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ar- «հարմարեցնել» (անմիջական նախաձեւ՝ *ar-(ə)-ma-) -ուկ(ն) մասնիկով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արմնկաչափ, արմկցի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. īrmá- «ձեռք, առջեւի թաթ»
ավ. arəma- «թեւ, ձեռք»
լատ. armus «նախաբազուկ»
գոթ. arms
հ. վ. գ. arm «թեւ, բազուկ»
Մատենագիտություն
H. AG 425; Աճ. ՀԱԲ 329
Էջ 94, սյունակ 1 Էջ 94
ԱՐՇԱՒ «արշավ, արշավանք»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *adšāv
բխում է *ati-šava ձեւից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արշավել, արշավանք, արշավահանդես, արշավակի, արշավասույր, ձիարշավ, քաջարշավ
Նոր՝
արշավախումբ, սրարշավ, քառարշավ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. š(y)avaite- «քայլում է, շարժվում է»
հ. պ. šiyavaig
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 331
Էջ 94, սյունակ 1 Էջ 94
ԱՐՈՒԳ (արուք) «նվազ, չորացած, տկար, զուրկ, թափուր, չոր, անպտուղ, անուժ»
Ծագումն անհայտ է
Ծագումը չի պարզուած: V դարից հանդիպող այս բառի նմանութիւնը թիւրքական բառերի հետ առայժմ անբացատրելի է:
Զուգաբանություններ այլ լեզուներում
թրք. arug «հոգնած, նիհար»
Մատենագիտություն
Древнетюркский словарь 58; Սեվորտյան, ЭСТЯ 160-162
Էջ 94, սյունակ 1 Էջ 94
ԱՐՈՒԵՍՏ (-ի, -ից, նաեւ -աց) (արհեստ) «ճարտարություն, արհեստ, արվեստ, ճարտարաբանակերտ բան, խաբեական հնարք, հրաշք, հրեշ»
Փոխառություն
Աղբյուր՝ հ. պ. aruvasta
Աղբյուր՝ պրթ. rwst
բաղարկուած -եստ ածանցով հայերէն բառերի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արուեստագէտ, արուեստագիտ, արուեստագործել, արուեստախառն, արուեստական, արուեստանոց, արուեստակ, արհեստ, արհեստագէտ, անարուեստ, զբարուեստութիւն, չարարուեստութիւն, գեղարուեստ, գեղարուեստագէտ, ճարտարարուեստ, արհեստական, արհեստանոց, արհեստատաւոր
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 517
Էջ 95, սյունակ 1 Էջ 95
ԱՐՋԱՌ (-ոյ, ուշ՝ -ի, -աց) ««խոշոր եղջերաւոր անասուն, տաւար» (բրբ. «ջահել եզ»)»
Ծագումն անհայտ է (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *er(i)- «եղջերաւոր անասուն (այծ, ոչխար, կով, այծյամ)»
հ.-ե. արմատ՝ *per- «ծնել» (անմիջական նախաձեւ՝ *pr-tiat-)
Կապ ունի՞ *er(i)- «եղջերաւոր անասուն (այծ, ոչխար, կով, այծյամ)» արմատի հետ, որտեղից թերեւս ծագում են էրինջ, ալոջ բառերը: Կասկածելի է կապը նաեւ *per- «ծնել» արմատի հետ, որտեղից՝ հայ. որթ (հորթ) բառը (*pr-tiat- > առ ՞)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արջառեանց, արջառաջիլ, արջառամահ, արջառակաչի
Մատենագիտություն
Pok. IEW 326
Էջ 95, սյունակ 1 Էջ 95
ԱՐՏ I (-ոյ) «արտ, մշակվող հող»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *agro- *g > տ ոչ սովորական անցմամբ
*g > տ ոչ սովորական անցմամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արտավար, արտավայր, արտավարել, արտ(ա)հունձ, արտորայք, արտահող
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. ájra
հուն. ἀγρος
լատ. ager
գոթ. akrs «արտ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 337
Էջ 95, սյունակ 1 Էջ 95
ԱՐՏ II «արտա-, դուրս»
Բնիկ հնդեւրոպական
Նոյնն է արտ «արտ» բառի հետ՝ վերջինիս լայն իմաստով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արտաք-, արտաքս, արտաքսել, արտաքին, արտաքոյ, արտաքուստ, արտաքնոց, արտուղի, արտառութիւն, արտաբերել, արտադատել, արտադրել, արտազատել, արտունութիւն, արտանութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 338
Էջ 96, սյունակ 1 Էջ 96
ԱՐՏԱԽՈՅՐ I «թագ, Լուսնթագ (մոլորակ)»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *art(a) + xorāk «գլխարկ, սաղավարտ, թագ»
«գլխարկ, սաղավարտ, թագ» (>հայ. խոյր տե՛ս)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արտախուրել, արտախուրիլ
Մատենագիտություն
H. AG 160; Աճ. ՀԱԲ 340; Աճ. ՀԱԲ 392
Տե՛ս նաեւ
Էջ 96, սյունակ 1 Էջ 96
ԱՐՏԱԽՈՒՐԱԿ «թագ, գլխարկ, ծածկոց»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական arta-xōr-ak
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արտախուրակել
Տե՛ս նաեւ
Էջ 96, սյունակ 1 Էջ 96
ԱՐՏԱՍՐ (հգն. արտասուք, -սուաց) «արտասուք, արցունք (փոխաբերաբար) ծառի հեղուկ, խեժ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *drak'ru- (անմիջական նախաձեւ՝ *drak'ur-) -i- միջահավելվածով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արտասրագութ, արտասրալից, արտասրալիր, բազմարտասր, մշտարտասր, արտասրաբեր, արտասուալից, արտասուագոշ, արտասուակաթ, արտասուակցորդ, արտասուել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. δαχρυ(ον)
լատ. lacrima
գոթ. tagr
Մատենագիտություն
H. AG 425; Աճ. ՀԱԲ 344