Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ափ» որոնման արդյունք՝ 871 բառահոդված · Էջ 36 / 88
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 318, սյունակ 1 Էջ 318
ԽԱՍԱՊ I «թոք»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ արաբ. qasab «շնչափող»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 337
Էջ 318, սյունակ 1 Էջ 318
ԽԱՍՏ I «մի հեղուկաչափ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ արաբ. qist
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 337
Տե՛ս նաեւ
Էջ 320, սյունակ 1 Էջ 320
ԽԱՐԱՓ I «խորխորատ» կամ «որոգայթ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «կտրել» (անմիջական նախաձեւ՝ *khorəph-) *k/kh անցմամբ
Եթե ուղղելի չէ խարխափ կամ խարակ, ապա ծագում է հնդեւրոպական արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ. scræf «քարայր, խոռոչ, խորշ»
Էջ 320, սյունակ 1 Էջ 320
ԽԱՐԱՓ II «կերկերուն (°)» կամ «խռպոտ (°)»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ker- «կերկերուն» (անմիջական նախաձեւ՝ *knorəph-) *k/kh անցմամբ
հնդեւրոպական՝ բնաձայնական (խռպոտ ձայների համար) արմատից: Կարող է լինել եւ ինքնուրույն բնաձայնական կազմություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարափաձայն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. krpatē «ողբում է»
լատ. crepō «հնչել»
հ. վ. գ. hraban «ագռավ»
Էջ 321, սյունակ 1 Էջ 321
ԽԱՐԽԱՓ «խարխափ, խարխափում»
Բնաձայն
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «պտտել, ծռել»
հ.-ե. արմատ՝ *kap- «բռնել»
Պատկերաւոր՝ բնաձայնականին մոտ, կազմութիւն՝ *խարխ- արմատից -ափ ածանցով (հմմտ. սարսափ) կամ *խափ արմատի կրկնութեամբ։ Քիչ հաւանական է առաջին դէպքում կապել հնդեւրոպական *(s)ker- «պտտել, ծռել», երկրորդ դէպքում՝ *kap- «բռնել» արմատի հետ՝ *k/kh անցմամբ (*krk/*khrkh + -ափ) եւ *kap-/*khap-։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 346
Էջ 322, սյունակ 1 Էջ 322
ԽԱՐՇԱՓ (խաշափ) «խշրտոց, սոսափյուն»
Բնաձայն
հ.-ե. արմատ՝ *khrs- (անմիջական նախաձեւ՝ *khor-s-, *khərs-) բնաձայնական արմատից՝ *k/kh անցումով եւ -ափ ածանցով
Թերեւս ինքնուրոյն պատկերաւոր-բնաձայնական կազմութիւն է՝ -ափ ածանցով կամ կրկնաւոր տիպի:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարշափել, խարշափումն, խարշափուն
Էջ 323, սյունակ 1 Էջ 323
ԽԱՐՏԱՓԻԼԱԿ (-ի, -աց) (խարտաւիլակ, խարտաֆիլակ) «կրոնավոր ձեռնադրվողի աջակից» (եկեղեցական)
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. χαρτοφύλαξ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 349
Էջ 324, սյունակ 1 Էջ 324
ԽԱՂԱՆ (խավաղան, ղաֆաղան, խափական, խափանակ) «հիվանդության մահացու վիճակ (ջերմությունից)»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ արաբ. xafaqān «սրտի բաբախյուն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 350
Էջ 324, սյունակ 1 Էջ 324
ԽԱՒԵԱԿ «սափոր, խեցանոթ, կավե անոթ (հուն. κέραμιον )»
Ծագումն անհայտ է
Հազիվ կապ ունենա կաւ բառի հետ կ/խ լծորդությամբ: Հնարավոր է բառի իրանական ծագումը:
Էջ 325, սյունակ 1 Էջ 325
ԽԱՓ «որոգայթ, ծուղակ, ծուղակի մեջ ընկնելը, արգելք, խափանում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kap- «բռնել» (անմիջական նախաձեւ՝ *khaph-) *k>kh եւ *p>ph անցումներով (իմաստի ուժեղացմամբ)
Արմատից՝ *k>kh եւ *p>ph անցումներով (իմաստի ուժեղացմամբ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խափան, խափանած, խափանածոյ, խափանել, խափանիչ, խափանութիւն, խափնուլ, խափուցանել, անխափան, նորխափանաբար
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ. čapsidan «բռնել»
ալբ. kap «բռնել»
լատ. capio «վերցնել, բռնել, որսալ»
հ. վ. գ. haft «ձերբակալում, կապանք»