Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 653 բառահոդված (էջ 36/66)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 388, սյունակ 1 Էջ 388
ԿԱՏԱԲ «մի թռչուն»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կապ ունի՞ կատակ «մի թռչուն» կամ արաբ. judāf (կարդացուած՝ yadāf) «մի թռչուն՝ մի տեսակ ագռաւ (՞)» բառերի հետ։
Տե՛ս նաեւ
Էջ 391, սյունակ 1 Էջ 391
ԿԱՐԴԱԼ «ձայն արձակել, կանչել, հրաւիրել, անուանել, բարձրաձայն կարդալ, հրապարակել, կարդալ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gʷer- «ձայն բարձրացնել» (անմիջական նախաձեւ՝ *gʷrdh-)
բնիկ հնդեւրոպական՝ *gʷrdh- < *gʷer- «ձայն բարձրացնել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարդացողութիւն, կարդացութիւն, գրակարդաց
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
gerdas
«գոչիւն, աղմուկ, լուր»
լիտվ.
gerdaut
«ասել, խօսել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 549; Pok. IEW 478
Էջ 391, սյունակ 1 Էջ 391
ԿԱՐԴԻՆ (տպուած՝ նարդիս) «նարդոս»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստոյգ բառ։
Էջ 391, սյունակ 1 Էջ 391
ԿԱՐԴԻՆԱԼ (-ի, -աց) (կարտինալ, կարտինար) «կարդինալ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ լատ. cardinalis
փոխատու լեզու՝ ֆր. cardinal
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 549
Էջ 393, սյունակ 1 Էջ 393
ԿԱՐԿԵԼ ««փակել, ամրացնել» (կարկիլ «պապանձվել», բրբ. կրկել «սեղմվել»)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ger- «պտտել, ոլորել»
Կապ ունի՞ արդյոք հնդեւրոպական *ger- «պտտել, ոլորել» արմատի հետ, որից, թերեւս, ծագում է կարկամ ձեւը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարկափել
Տե՛ս նաեւ
Էջ 394, սյունակ 1 Էջ 394
ԿԱՐՃԵԱՆ «դրամական մի միավոր»
Ստուգաբանություն (անստույգ)
Արդյոք կարճ արմատից չէ՞՝ -եան ածանցով:
Տե՛ս նաեւ
Էջ 395, սյունակ 1 Էջ 395
ԿԱՑԻ (կաթսի) «տղա, մանուկ. աշակերտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ վրաց. kaci «մարդ, այր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 560
Էջ 395, սյունակ 1 Էջ 395
ԿԱՒԱՍ «մի կոչում»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. gawwās «նետաձիգ, աղեղնավոր, զինված ծառա»
Ըստ Աւագյանի (ՎԱԲ 142-143), տեքստը Ս. Բարխուդարյանի ընկալմամբ պետք է կարդալ ոչ թե որդի Աշոտի կաւասն..., այլ որդի Աշոտկա, վասն ոչ գոլո..., այսինքն՝ կաւաս-ը համարվում է կեղծ բառ:
Մատենագիտություն
ՎԱԲ 142-143
Էջ 396, սյունակ 1 Էջ 396
ԿԱՓԱՐ-Ք (ձեռ. տարբերակ` կիր-ք) «?»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. kafāre «ապաշխարանք»
Արդյոք արաբ. kafāre «ապաշխարանք» բառը չէ՞:
Էջ 400, սյունակ 1 Էջ 400
ԿԵՇՏ (-ի) (քէշ, քէշտ) «կրոն, ուսմունք, վարդապետություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. kēš
փոխատու լեզու՝ մ. պ. kīš
իրանական աղբյուրից
Մատենագիտություն
H. AG 167; Աճ. ՀԱԲ 573