Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 7635 բառահոդված (էջ 36/764)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 54, սյունակ 1 Էջ 54
ԱՆԴԻԱԿ «մի աստղ»
Ստուգաբանություն (թերեւս)
նույնն է անիտակ բառի հետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 189
Տե՛ս նաեւ
Էջ 55, սյունակ 1 Էջ 55
ԱՆՏԻԼԻՊՍ «բարեխոս, պաշտպան»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. ἀντίληψις
Մատենագիտություն
H. AG 189; Աճ. ՀԱԲ 189
Էջ 55, սյունակ 1 Էջ 55
ԱՆՏԻՄՈՆ (բբ) «ծարիր» (բբ)
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ լատ. antimonium
Փոխառության աղբյուր՝ իտալ. antimonio
նոր փոխառություն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 189
Էջ 55, սյունակ 1 Էջ 55
ԱՆՏԻՇԱՅ «հոգս, մտահոգություն»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ պ. andīša
Տե՛ս նաեւ
Էջ 55, սյունակ 1 Էջ 55
ԱՆՏԻՏՈՏՈՆ (ԲՀ) (անդիտստոն) «հակաթույն»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. ἀντίδοτον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 189
Էջ 55, սյունակ 1 Էջ 55
ԱՆՏԼԻՏԵՐԻՈՆ «մի հեղուկաչափ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. ἀντλητήριον «դույլ»
տառադարձություն
Մատենագիտություն
H. AG 340; Աճ. ՀԱԲ 189
Էջ 55, սյունակ 1 Էջ 55
ԱՆՏՈՀ «մտատանջություն, ցավ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ մ. պ. andōh
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդոհական, անդոհիլ, անտոհիլ, անանդոհ
Մատենագիտություն
H. AG 99; Աճ. ՀԱԲ 189
Էջ 55, սյունակ 1 Էջ 55
ԱՆԴՈՐԴ -անթ (բրբ. անդորգ) «սրածայր ժայռ, սեպաձեւ քար»
Անստույգ
Կապ ունի՞ արդյոք հուն. ἀνθήρ «հասկի քիստ, նիզակի ծայր», ἀνθεριξ «հասկի քիստ, ցողուն» բառերի հետ, որոնց համար վերականգնվում են *andher-, *ndher- «սուր ծայր, ցողուն» նախաձեւերը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդորդանք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἀνθήρ
«հասկի քիստ, նիզակի ծայր»
հուն.
ἀνθεριξ
«հասկի քիստ, ցողուն»
Էջ 55, սյունակ 1 Էջ 55
ԱՆԴՈՒՆԴ -ոց «անհատակ խորություն, դժոխք, գերեզման»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhudh-no- «գետին, հիմք, հատակ» (անմիջական նախաձեւ՝ *bhundho-) *bh>*dh առնմանությամբ
Կազմված է ան- ժխտականով՝ *դունդ «հատակ» բառից, որ ծագում է հնդեւրոպական *bhundho- «գետին, հիմք, հատակ» ձեւից (*bh>*dh առնմանությամբ), սա էլ *bhudh-no-ից (կա եւ *bhudh-men զուգահեռ կազմությունը)։ Ժխտական կազմության համար հմմտ. ռուս. без-дна «անդունդ»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդնդալից, անդնդախորք, անդնդական, անդնդային
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
*budhna-
«գետին, հիմք, հատակ»
հուն.
πύνδα
«հատակ»
լատ.
fundus
«հատակ, հիմք»
հ. անգլ.
bodan
«գետին, հիմք»
ռուս.
без-дна
«անդունդ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 190; Pok. IEW 174
Էջ 55, սյունակ 1 Էջ 55
ԱՆԴՈՒՆՔ (ԲՀ) «ամբարտավանություններ»
Անստույգ (թերեւս)
Թերեւս փոխառություն կամ օտարալեզու բառ, որովհետեւ գրված է «թարգմանի ամբարտաւանութիւնք»։ Սակայն որոշ ձեռագրերում գրված է անդութն, որ թերեւս յանդուգն բառի սխալագրությունն է: