Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 800 բառահոդված (էջ 36/80)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 355, սյունակ 1 Էջ 355
ԽՐՈՒԱՆԴԵԼ «կարկատել»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խրուանդիչ
Էջ 359, սյունակ 1 Էջ 359
ԾԱՆԾԱՂ (ճանճաղ, ծանծախ) «ծանծաղ, ոչ խոր»
Անստույգ
Կրկնաւոր կազմութիւն՝ անծանօթ *ծան (կամ *ծաղ) արմատից (հմմտ. դանդաղ): Ենթաշերտային բա՞ռ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծանծաղամիտ, ծանծաղուտ, ծանծաղապէս
Էջ 359, սյունակ 1 Էջ 359
ԾԱՆՐ -նու, -նունք, -նանց «ծանր, ծանրաշարժ, դանդաղաշարժ, սաստիկ, խիստ, դաժան, հղի»
Փոխառություն (թերեւս)
Փոխառության աղբյուր՝ վրացական con- (թերեւս) «կշռել»
Քիչ համոզիչ է ըստ հոլովական ձեւաւորման, որ հիշեցնում է հնդեւրոպական ծագման մանր, փոքր բառերի հոլովումը, եւ ըստ ձայնաւորման (անբացատրելի է ա-ն):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծանրանալ, ծանրութիւն, ծանրանաւել, ծանրաբուն, ծանրաբան, ծանրախաւս, ծանրանդամ, ծանրաբեկ, ծանրաբեռն, ծանրագին, գլխածանրիլ
Նոր՝
ծանրաբարոյ, ծանրակշիռ, ծանրաչափ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 445
Տե՛ս նաեւ
Էջ 360, սյունակ 1 Էջ 360
ԾԱՌԱՆ «առնանդամ»
Ծագումն անհայտ է
ԲՀ՝ «ուստոր, որդի»։
Էջ 361, սյունակ 1 Էջ 361
ԾԵՃԵՂՖՆ (ծեճեղն) «վանդակ» ((ԲՀ))
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ: Ծագումն անհայտ է:
Էջ 362, սյունակ 1 Էջ 362
ԾԻԱԾԱՆ (ծիածանդ «օդերեւույթ») «ծիածան»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'ēi- «ծլել, ծաղկել»
Կապ ունի՞ արդյոք հնդեւրոպական արմատի հետ, որտեղից ծագում է լիտվերեն բառը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծիածանածավալ, ծիանածավալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
ziedas
«ծաղիկ, օղակ, մատանի»
Էջ 363, սյունակ 1 Էջ 363
ԾԻՏ (-ի, -ից) «ճնճղուկ»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g'ēi- «երգել, կանչել» (անմիջական նախաձեւ՝ *g'īd-)
Աճառյանը (ՀԱԲ 2, 458) վերագրում է կովկասյան ծագում՝ օրինակ բերելով չ-ով (č) սկսվող կովկասյան քարթվելական (վրաց.) čiti «թռչնակ, սոխակ», մեգր. čiti «թռչնակ, ճնճղուկ», ինգ. čit «ճնճղուկ, ծիտ» բառերը եւ նշելով, որ հայերեն բառը հանդիպում է միայն կովկասահայ բարբառներում, թեեւ վրաց բառարանագիր Չուբինաշվիլին վրաց. բառը փոխառություն է համարում հայերենից: Քիչ հավանական է բխեցնել հնդեւրոպական աղբյուրից՝ *g'ēi- «երգել, կանչել» արմատի համար ենթադրելով *g'īd-ով տարբերակ (*g'īd- > ծիտ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծտաբոյն, ծտախաղող, ծտապաշար, ծտանուտ, ծտենակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
gaodys
«աքաղաղ»
լիտվ.
giedoti
«երգել»
Մատենագիտություն
Աճառյան (ՀԱԲ) 458
Էջ 365, սյունակ 1 Էջ 365
ԾԾՏԵԼ «?» (ԲՀ)
Անստույգ
Հանդիպում է ԲՀ-ում շնկճել բառի բացատրության մեջ: Արդյոք ծիծ բառից չէ՞:
Տե՛ս նաեւ
Էջ 366, սյունակ 1 Էջ 366
ԾՆԳՈՐԾ (ծագործ) ««խորշ» (ԲՀ. իմա՛ «արգանդ. ծնագործարան»)»
Ստուգաբանություն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 464
Էջ 368, սյունակ 1 Էջ 368
ԾՈՓՈՐ I (փռույգ, ֆրիզ (ճարտարապետական տերմին)) (ճարտարապետական տերմին)
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
կազմված է ծոփ (ծոպ) արմատից՝ -որ վերջածանցով (ըստ Նորայր Բյուզանդացու)