Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 358 / 764
ԿՈԶՊԱՏ
(-ի, -աց)
(բ. կոզբանդ)
«լաչակ»
Անստույգ
Քանի որ կա բրբ. կոզբանդ տարբերակը, որի -բանդ-ը իրանական ծագում ունի, ուստի հավանական է առանձնացնել կոզ «?» եւ պատ բաղադրիչները, որոնցից առաջինի ծագումը պարզ չէ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոզպատել
ԿՈԹ
(կոթղ)
«կոթ, մեդեխ, բռնելատեղ, ցողուն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gwet-
«ուռուցք, կլորություն»
(անմիջական նախաձեւ՝ *gwot-)
Քիչ հավանական է կապը նաեւ կանթ բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոթատ,
կոթուն,
շերեփակոթ,
սունակոթ,
երկայնակոթ,
խնդակոթ
Տե՛ս նաեւ
ԿՈԹՈՂ
«կոթող, հուշարձան»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունի կոթ բառի կամ հնդեւրոպական *gwet- «ուռուցք, կլորություն» բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոթողել,
քարկոթող,
աշտարակաքարկոթող,
կոթողական
Տե՛ս նաեւ
ԿՈԹՐՈՒ
«մեծագնում (առանց կշռելու)»
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. götürü
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 615
ԿՈԼՈՏ
(կլատ)
«կարճահասակ»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ արաբ. qulāt
Աղբյուր՝ արաբ. qalati
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոլոտիկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 615
ԿՈԽ
«կոխում, կոխոտում, կոխված, կոխոտված»
Ծագումն անհայտ է
Ենթաշերտային բա՞ռ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոխել,
կոխան,
կոխումն,
անկոխ,
ոտնակոխ,
խառնակոխ,
երկրակոխ,
թեւակոխել,
բազմակոխ,
ընդունայնակոխել,
կոխոտել,
կոխկոտել,
կոխրտել,
կոխոտք,
կոխան,
կոխք,
մեռելկոխ,
սեւակոխ
Կ(Ո)ՃՈՒԽՈՒՐ
(կծոխուր)
«կծոխուր, ծորենի»
Փոխառություն
Աղբյուր՝ վրաց. kocaxuri
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 617
ԿՈՃՈՃ
(բրբ. նաեւ կոծիծ)
«մի փուշ՝ կոստուկ»
Անստույգ
Կրկնավոր կոճ- արմատից, որ կապված է կոճիկ բառի կոճ- արմատի հետ. կոստուկի անվան եւ կոծիծ «կպցնող նյութ» բառերի կապի համար հմմտ. ն. գ. klette «կոստուկ» եւ գ. *kleip «կպցնել, սոսնձել»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
ն. գ.
klette «կոստուկ»
գ.
*kleip «կպցնել, սոսնձել»
ԿՈԿԱՆ
I
«մի տեսակ սալոր»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. kūkam
Աղբյուր՝ պ. gūgam
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 617
ԿՈԿՈԶ
«մեծամիտ»
Ծագումն անհայտ է
Կրկնավոր կազմություն՝ *կոզ- արմատից, որ առանձին չի ավանդվել, եւ որի ծագումն անհայտ է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոկոզարան,
կոկոզաբանել,
կոկոզավիզ,
կոկոզանք,
կոկոզումն,
կոկոզիլ,
կոկոզանալ,
կոկոզնալ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։