Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված · Էջ 358 / 919
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 338, սյունակ 1 Էջ 338
ԽՈԽՈՋ (-ի, -ից) (խողխոջ, խոխոնջ) «խոխոջ, խոխոջյուն, քրքիջ, զկռտոց, փորլուծություն»
Բնաձայն
Բնաձայնական կազմություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խո(ղ)խոջանք, խո(ղ)խոջանիլ, խո(ղ)խո(ն)ջել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 386
Էջ 338, սյունակ 1 Էջ 338
ԽՈԿ (-ի, -աց) «միտք, խոհ, մտածող, խորհող»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Աղբյուր՝ մ. պ. hōk «միտք, բնավորություն, տրամադրություն»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոկումն, խոկասեր, նախախոկումն, խոկալ
Էջ 338, սյունակ 1 Էջ 338
ԽՈԿԵԼ ««լկել, հալածել, քշել» (ԲՀ` «լկել կամ հալածել. կամ յար անդր առնել»)»
Ծագումն անհայտ է (թերեւս)
խոլել բայի սխալագրությունը: տե՛ս ԲՀ 380:
Էջ 338, սյունակ 1 Էջ 338
ԽՈՀ (-ի, -ից) (խահ, -ի, -ից, խոխ, խախ) «կերակուր, ուտելիք»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *xva(r)h
Աղբյուր՝ ավ. xvarəθa
Աղբյուր՝ պ. xvāl
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոհանոց, խոհավաճառ, խոհապետ, խոհագործն, խահարար, խահարարութիւն, խահամոր, խահագործել, խահագործութիւն
Մատենագիտություն
H. AG 160; Աճ. ՀԱԲ 388
Տե՛ս նաեւ
Էջ 339, սյունակ 1 Էջ 339
ԽՈՀԱԼ «մի չար ոգի»
Անստույգ (՞)
Ծագումն անհայտ է: Թերեւս խոհ-(՞) + ալ «մի չար ոգի»:
Էջ 339, սյունակ 1 Էջ 339
ԽՈՀ(Ա)ԿԵՐ I «խոհարար»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական xva(r)h(a)kar
Փոխառութիւն իրանական աղբիւրից՝ xva(r)h(a)kar:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոհակերել, խոհակերոց, խոհ(ա)կերութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 387-388
Տե՛ս նաեւ
Էջ 339, սյունակ 1 Էջ 339
ԽՈՀԱԿԵՐ II «դահիճ»
Փոխառություն
ամբողջական փոխառութիւն՞: Փոխառութիւն իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոհակերապետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 387
Էջ 339, սյունակ 1 Էջ 339
ԽՈՀԱՍԱՆԱԼ «վայր գլորվել, գահավիժել»
Փոխառություն
Փոխառութիւն իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած:
Էջ 339, սյունակ 1 Էջ 339
ԽՈՇԵՐ (-ի, -աց) (խոխեր, խոխեայ) «տիղմ, հոտած ցեխ, գարշելի բան, գերեզմանի մութ, անդունդ, վիհ»
Փոխառություն
Թերեւս փոխառութիւն իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոխերական, խոխերիմաց
Էջ 339, սյունակ 1 Էջ 339
ԽՈ(Ղ)ԽՈՂԵԼ (խոխոխել) «խողխողել, սպանել, մորթել, չարաչար սպանել»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *(s)kel- «կտրել» *k>*kh անցմամբ՝ որպես կրկնավոր կազմություն
հ.-ե. արմատ՝ *kel- «խփել, կտրել»
Աղբյուր՝ խեթ. hulhuliia (ավելի քիչ հավանական է) «կռվում սպանել»
Թերեւս փոխառութիւն՝ խեթ. hulhuliia «կռվում սպանել»։ - Ջահ. ՀԼՊ 314։ Ավելի քիչ հաւանական է անմիջապէս բխեցնել հնդեւրոպական *(s)kel- «կտրել» արմատից (հմմտ. նաեւ *kel- «խփել. կտրել») *k>*kh անցմամբ՝ որպէս կրկնաւոր կազմութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խողխողումն, խողխողիչ, սրախողխող, սրախողխողել, բազմախողխող, կիսախողխող, նորախողխող
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 314