Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված · Էջ 357 / 764
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 413, սյունակ 1 Էջ 413
ԿՆՏՆՏԵԼ (կնտռդել, կնդռդել, կտռդել, կընդըրդընդել) «ճնկացնել, ճնկճնկացնել»
Բնաձայնական
կրկնավոր կազմություն (կն-ը եւ տն-ը դիտում է որպես առանձին «բնաձայններ»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կնտռնտոց
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 611
Էջ 413, սյունակ 1 Էջ 413
ԿՇԱՅ (-ի, -ից) «կպրաձյութ, կպրայուղ»
Փոխառություն
Աղբյուր՝ ասորերեն (՞)
Փոխառություն ասորերենի՞ց
Էջ 413, սյունակ 1 Էջ 413
ԿՇԱՆ ««խույր» (ԲՀ)»
Փոխառություն
իրանականա՞ն
Էջ 413, սյունակ 1 Էջ 413
ԿՇԻՌ (-ոյ) «կշեռք, կշռաքար, նժար, կշիռ, քաշ, ծանրություն, քննություն, ոտանավորի չափ, մի կենդանակերպ՝ Կշեռք, համարժեք, համարժեքորեն, համարժեքություն»
Փոխառություն
Աղբյուր՝ ակկադ. gišrinnu(m)
Աղբյուր՝ շումեր. (՞)
Փոխառություն՝ ակկադ. gišrinnu(m) (<Շումեր)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 611
Էջ 413, սյունակ 1 Էջ 413
ԿՇՏԱՄԲԵԼ «հանդիմանել, կշտամբել»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ խեթ. kušdu-āi (թերեւս) «կշտամբել, նախատել»
կազմված է անկախ չգործածված *կուշտն բառի գործիականից (կշտամբ), որ իր հերթին կարելի է բխեցնել խեթ. kušdu-āi «կշտամբել, նախատել» բայից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կշտամբիչ, կշտամբանք, կշտամբութիւն, ինքնակշտամբելի
Մատենագիտություն
Ջահ. ՀՀՀԼ 155
Էջ 413, սյունակ 1 Էջ 413
ԿՇՏԱՊԱՆԱԿ (-ի) (սխալմամբ՝ կշտամբանակ) «մի զարդ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *kušt(a)pānak
Փոխառություն իրանական աղբյուրից՝ *kušt(a)pānak` kušt «կող» եւ pānak «պահպանակ»
Մատենագիտություն
H. AG 172; Աճ. ՀԱԲ 612
Էջ 413, սյունակ 1 Էջ 413
ԿՈԴԻՆ «սունկ»
Անստույգ
Ծագումն անհայտ է
Էջ 413, սյունակ 1 Էջ 413
ԿՈՁԵՌ(Ն) «անչափահաս մանուկ»
Ծագումն անհայտ է
Աճառյանը (ՀԱԲ 2, 613-614) կոզոն «ուղտի ձագ» բառի հետ միասին ծագած է համարում ակկադերենից՝ ենթադրելով այն արաբ. jazūr «մորթելու ուղտ» բառի (ըստ Աճառյանի՝ «ուղտ կամ ուղտի ձագ») հիման վրա, որ ծագում է jzr «մորթել, սպանել» արմատից։ Անհավանական է։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 613-614
Էջ 414, սյունակ 1 Էջ 414
ԿՈԶ «կողակ»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Աղբյուր՝ վրաց. kozaki (թերեւս) «ուղտի ձագ»
Աճառյանի ենթադրությունը (ՀԱԲ 2, 614) կոզեռ(ն) «անչափահաս, մանուկ» բառի հետ միասին (տե՛ս) ակկադերենից ծագելու մասին անհավանական է։ Թերեւս պետք է առանձնացնել կոզ- ընդհանուր արմատը, որի համար հմմտ. նաեւ վրաց. kozaki «ուղտի ձագ»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոզոակ, կոզակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց. kozaki «ուղտի ձագ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 614
Տե՛ս նաեւ
Էջ 414, սյունակ 1 Էջ 414
ԿՈԶՈՒԿ «մորմ քաղցրադառն»
Անստույգ (հավանաբար)
կեղծ բառ՝ հանված խոզուկ բառի ձեռագրական տարբերակից, որ ստացվել է հուն. ստրիճ «մի տեսակ ոգի» բառի հայ. ստրկոս գրության στρύχνος մեկնաբանությունից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 613