Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված · Էջ 356 / 454
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 613, սյունակ 1 Էջ 613
ՉՈՐ ուշ՝ -ոյ, -ի, -ից «չոր. լոկ, միայն, կոշտ, կարծր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ksoro- «չոր»
հ.-ե. արմատ՝ *ker- «այրել»
բայց *ksoro- «չոր» արմատից բխեցնել հնչիւնապէս խոցելի է, կասկածելի է նաեւ *ker- «այրել» արմատի հետ կապելը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
չորանալ, չորաբեկ, չորակեաց, չորակեր, չորուտ, խորշակաչոր
Մատենագիտություն
H. AG 485; Աճ. ՀԱԲ 630
Տե՛ս նաեւ
Էջ 613, սյունակ 1 Էջ 613
ՉՈՐՄՈՐԵԱԿ (չորմուրեակ) «հազարտերեւեան (բոյս)»
Ծագումն անհայտ է
Էջ 613, սյունակ 1 Էջ 613
ՉՈՐՔ -ից «չորս»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ketuores
Բաղադրություններ եւ ածանցյալներ
չորիր, չորրորդ, չորրեակ, չորեակ, չորրեկ, չորեքտասան, չորեքեան, (-քին), չորեքկուսի, չորքոտանի
Մատենագիտություն
H. AG 485; Աճ. ՀԱԲ 631
Էջ 613, սյունակ 1 Էջ 613
ՉՈՒ -ի, -ոյ (չոգ-) «երթ, ուղեւորութիւն, ճանապարհ, խմբային ուղեւորութիւն, գաղթ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *kei- «շարժ(վ)ել» (անմիջական նախաձեւ՝ *kiou)
բխում է *kei- «շարժ(վ)ել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
չուել, չու առնել, ատգաչու, յորդաչու, երկնաչու, նաւաչու, ամպաչու, լուսաչու, ծովաչու, կենսաչու
Մատենագիտություն
H. AG 485; Աճ. ՀԱԲ 632
Էջ 614, սյունակ 1 Էջ 614
ՉՈՒՔԱԶ «գազի փշաբափ ճյուղ»
Փոխառություն
Աղբյուր՝ պրս. čōb, čūb «փայտ, գավազան»
Աղբյուր՝ պրս. gaz «գազ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 634
Էջ 614, սյունակ 1 Էջ 614
ՉՔ (չքատակ, չքել, չքանալ, չքնաղ)
Բնիկ հնդեւրոպական
Ծագում է չիք ձեւից, բայց պարզ չէ չքնաղ-ի կազմությունը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
չքատակ, չքել, չքանալ, չքնաղ
Էջ 615, սյունակ 1 Էջ 615
ՊԱԳ (բ. պաչ) «համբոյր»
Բնաձայն
(շրթունքների շարժումն ընդօրինակող) կազմութիւն, որի նմանակները կան հնդեւրոպական եւ ոչ հնդեւրոպական լեզուներում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պագանել, երկիր պագանել, երկրպագու, երկրպագութիւն
Էջ 615, սյունակ 1 Էջ 615
ՊԱԶՐՊԱՆՃ «բանգի (բոյս) հունդ» (բուսաբանական)
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. bazr (bizr) «հունդ, սերմ»
Աղբյուր՝ արաբ. banj «բանգ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 3
Էջ 615, սյունակ 1 Էջ 615
ՊԱԺԻՏ «թռչնի ծուղակ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. παγίς
Մալխասեանց, ՀԲԲ 4, 3 (հուն. γ-ի հայ. ժ արտասանութեան համար հմմտ. նաեւ մաժառոս):
Մատենագիտություն
ՀԲԲ 3
Տե՛ս նաեւ
Էջ 615, սյունակ 1 Էջ 615
ՊԱԼ II «քարաժայռ, քար»
Անստույգ (թերեւս)
թերեւս նոյնն է պաղանձաւ-ի պաղ-ի հետ: - Աճառեանը (ՀԱԲ 4, 4), բերելով բարբառային պալ «լայն եւ դուրս ցցուած» բառը, համեմատում է հնդեւրոպական *bal- «ուժեղ» արմատի հետ (°). սրանց հետ կապում է ալպեան pala «քարակոյտ, գերեզմանաքար», balu «քարաժայռ» բառերը:
Զուգաբանություններ այլ լեզուներում
ալպեան pala «քարակոյտ, գերեզմանաքար»
ալպեան balu «քարաժայռ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 4
Տե՛ս նաեւ