Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 355 / 764
ԿՂԵՄԱՅ
(կեղեմայ սխալմամբ` կրետայ)
«ուղղություն»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κλίμα
(ամենայն հավանականությամբ)
«ուղղություն»
նույնն է կլիմայ (կողիմայ) բառի հետ, որ ծագում է հունարենից` κλίμα, որ նշանակում է «աշխարհամաս, աշխարհի կողմ» եւ կարող էր բացատրվել որպես «ուղղություն»: Ամալյանը (ՀԱԲ 391) «ուղղություն» կարդում է «գողություն» եւ բխեցնում հուն. σλεμμα համիմաստ բառից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 391
Տե՛ս նաեւ
ԿՂԵՍՈՒՐ
(կլեսուր, լեսուր)
«կիրճ, կապան, բերդ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. (բյուզ.) κλεισοΰρα
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 603
ԿՂԵՐ
(-ց, -ի, -ից)
(կլեր, գղեր, կղերիկոս)
«կղերական, հոգեւորական, կրոնավոր»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κλήρος
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կղերական,
կղերիկոսութիւն,
կղերամիտ,
կղերականութիւն,
հակակղերական
Մատենագիտություն
H. AG 358;
Աճ. ՀԱԲ 603
ԿՂԶԻ
(-ւոյ, -եաց)
«կղզի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gel-
«գնդ(վ)ել»
(անմիջական նախաձեւ՝ *gēlg̑hiio-)
*-g̑- աճականով (*gel-, *gleg̑-, մասամբ *gelg̑h-°) ձեւից
Պետերսոնը եւ Պատրուբանին կապում են ըն-կղմել, ըն-կլնուլ բառերի հետ (որպես «ծովում ընկղմած»), իսկ Աճառյանը (ՀԱԲ 2, 603) համարում է ակկադական (ասուրական) փոխառություն` ենթադրելով այն արաբ. jazira եւ ասոր. gazartā «կղզի» ձեւերի հիման վրա, որոնք ձեւով հեռու են:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կղզային,
կղզեակ,
կղզիաբնակ,
կղզիանալ,
թերակղզի
Զուգաբանություններ այլ լեզուներում
լեհ.
głaz «ժայռ, գլաժայռ, գլաքար, գետաքար»
մ. վ. գ.
klinge «խճոտ ձանձաղուտ գետի մեջ»
հ. իսլ.
kleggi «խոտի դեզ»
Մատենագիտություն
Ջահ. ԼՀԳ 70;
Աճ. ՀԱԲ 603
Տե՛ս նաեւ
ԿՂՄԻՆՏՐ
(-ի, -աց, -երբ)
(կղմի(ն)դր, կղիմիտր, կողմինտր)
«կղմինդր, աղյուս»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κεραμίς
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կղմինտրաշեն,
կղմնդրել,
կղմինտրաձածկ
Մատենագիտություն
H. AG 358;
Աճ. ՀԱԲ 604
ԿՂՈՒԱԹ
(կիղաթ)
«ծով»
Անստույգ (թերեւս)
կեղծ բառ, որ ստացվել է կիղաթով, կափարիչ կամ փակիչ բառահոդվածի կիղաթով-ի մասնատմամբ:
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 391
ԿՃ(Կ)ԱՏ
«՞»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
ԿՃՂԱԿ
«կճղակ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *geu-
(անմիջական նախաձեւ՝ *geu-d-)
Կապ ունի՞ կոճ, կճուճ բառերի կոճ, կճուճ- արմատների հետ (հնդեւրոպական *geu-d-):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կճղակաբաշխ,
կճղակահերձ,
կճղակաբաժին,
կճղականալ,
կճղակավոր,
կճղակմեջ,
երկակճղակ,
զկճղանալ
ԿՄԱԽ-Ք
«ոսկրոտի, կմախք»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ ակկադ. gimāhu (kima(h)hu(m))
(թերեւս)
«գերեզման»
փոխառություն սեմական աղբյուրից՝ ակկադերենից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 605
ԿՄԱՍԻ-Ք
«մեռելասուգ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ ակկադ. gimāhu, kima(h)hu(m)
(թերեւս)
«գերեզման»
փոխառություն սեմական աղբյուրից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 606
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։