Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված · Էջ 354 / 919
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 334, սյունակ 1 Էջ 334
ԽՄԱԹԵԼ «կպչել, հարել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kol(e)i- «սոսինձ» (անմիջական նախաձեւ՝ *khōl(i)-)
հ.-ե. արմատ՝ *klēu- «կեռիկ, կցել»
Բաղադրյալ կազմություն (բարդ բառ)՝ խող- եւ խթել. առաջինը կարելի է բխեցնել հնդեւրոպական *kol(e)i- «սոսինձ» արմատից (*khōl(i)- > *խոտղ): Երկրորդը կազմված է խթ արմատից: Ավելի քիչ հավանական է կապել հնդեւրոպական *klēu-, *klāu- «կեռիկ, կցել» արմատի հետ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. κολλα «սոսինձ»
մ. ստ. գ. helen (*haljan) «սոսնձել, կպցնել, կպչել»
ռուս. клей, клеить «սոսնձել, սոսինձ, սոսնձով կպցնել»
Մատենագիտություն
Ջաուկյան, ՕԻԴՊԱՅ 115
Տե՛ս նաեւ
Էջ 334, սյունակ 1 Էջ 334
ԽՂՈՒՐՏ (խլուրտ-, խովրտ-, խլորտ-, խոլորտուրտ-) «ժխոր, աղմուկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kel- «կանչել, գոչել, աղմկել, հնչել» *k > *kh անցմամբ
Բաղադրություն՝ խողուրտին: Եթե կապ չունի խլիրտ արմատի հետ (հնարավոր է բաղադրություն), ապա թերեւս ծագում է հնդեւրոպական *kel- «կանչել, գոչել, աղմկել, հնչել» արմատից՝ *k > *kh անցմամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խողուրտին
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. καλεω «կանչել»
լատ. calō «կանչել, հրավիրել»
լատ. clāmōr «կանչ»
հ. անգլ. hlowen «գոչել, բղավել, մռնչալ»
հ. անգլ. hlyn(n) «հնչյուն, աղմուկ»
հ. իսլ. hjala «զրուցել, շաղակրատել»
Մատենագիտություն
Ջաուկյան, ՕԻԴՊԱՅ 115
Տե՛ս նաեւ
Էջ 334, սյունակ 1 Էջ 334
ԽՂՈՒՆՋՆ (-ի, -աց) (խղ(ը)նջոյն, խըխ(ը)նջիւն, խխ(ը)նջունի, խղնջուն, խնճուղ, խոնջայլ, խնջող) «խխունջ»
Անստույգ
Գոհացուցիչ ստուգաբանություն չունի: Մի կողմից համեմատ կողինջ բառի հետ միասին համեմատվում է հնդեւրոպական ծագման բառերի հետ, մյուս կողմից՝ նշվում են սեմական զուգահեռներ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խխնջաձեւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. σκωληξ «որդ, ճիճու, հարսնյակ, թրթուր»
լատ. coluber «փոքր օձ»
Մատենագիտություն
Ջաուկյան, ՕԻԴՊԱՅ 115
Տե՛ս նաեւ
Էջ 335, սյունակ 1 Էջ 335
ԽՃԲԱԽԻԼ (խջբախել, խճբոխել, խճփախել) «շփոթվել» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
Էջ 335, սյունակ 1 Էջ 335
ԽՃԵԼ «խիտ լինել, ճխտել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kʰei- «կիտել, իրար վրա դարսել» (անմիջական նախաձեւ՝ *k(u)hi-di-)
Սակայն հնարավոր է կապը խիտ բառի հետ՝ *khidio- > խիճ, խճել:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խճող, խճողել, խճճողել, խճղել, խճողություն, խճող, խճողակ, խճճել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. cāyati «խիտ լցնում է, կիտում է, կուտակում է»
հ. հնդկ. caya «կույտ, դեզ»
Մատենագիտություն
Ջհաուկյան, ՕԻՄՊԱՅ 114
Էջ 335, սյունակ 1 Էջ 335
ԽՄԻ «նեխուրազգի մի բույս» (բրբ.)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kem- «սեղմել, ճզմել» (անմիջական նախաձեւ՝ *khemiiā-) խմի < *khemiiā-
Էջ 335, սյունակ 1 Էջ 335
ԽՆԱՄ (-ոյ) «խնամք, հոգատարություն»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *ken- «ջանալ, ձգտել, շտապել»
հ.-ե. արմատ՝ *kʷenth- «տառապել, համբերել, հանդուրժել» *k > *kh անցումով
Ակնհայտորեն կապված է խնայ- «խնայում» արմատի հետ, որի ծագումը նույնպես անհայտ է: Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական արմատներից մեկի հետ` *k>*kh անցումով: Խնամ/խնայ արմատների մ/յ հերթագայությունը ցույց է տալիս հայերենից տարբեր աղբյուր:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խնամել, խնամոտ, խնամարկել, խնամատարություն, խնամակալ, խնամագութ, խնամած, խնամի, խնամունի, խնամություն, խնամենալ, խնամեխոս, բարեխնամություն, բազմախնամ, ժողովրդախնամ, նախախնամություն, վերնախնամ
Տե՛ս նաեւ
Էջ 335, սյունակ 1 Էջ 335
ԽՆԱՅ- «խնայել, գթալ, ներել»
Ստուգաբանություն
Ստուգաբանորեն կապված է խնամ արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խնայել, անխնայել, խնայութիւն, անխնայութիւն, խնայումն, խնայկոտ, անխնայ, անխնայութիւն, անխնայապէս, անխնայաբար
Տե՛ս նաեւ
Էջ 335, սյունակ 1 Էջ 335
ԽՆԳԱՐ- «?»
Ծագումն անհայտ է
Անստույգ արմատ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խնգարական
Էջ 335, սյունակ 1 Էջ 335
ԽՆԴ (խունդ) «խորդուբորդություն, անհարթություն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)k(h)en(d)- «ճեղքել, ցրել» (անմիջական նախաձեւ՝ *khond) *khond > *խանդ > *խունդ
*khond > *խանդ > *խունդ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խնդբունդ, խնդբուծակ, խնդբաձակ