Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված
· Էջ 353 / 552
ՄՈՅՆ
III
«մեկնություն»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *men-
«մտածել»
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *men- «մտածել» արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երազամոյն
ՄՈՅՐ
«ողորմություն, մուրացկանություն»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մուր(ան)ալ,
մուրացիկ,
մուրացկան,
մուրական
Զուգաբանություններ այլ լեզուներում
սողդ.
mwδ (mōδ) «ողորմություն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 345
ՄՆԱԴ
«մի կշռաչափ՝ տաղանդ, մնաս»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μονάς
Մատենագիտություն
H. AG 366;
Աճ. ՀԱԲ 345
ՄՆԱ(Յ)
«մեզ»
(ԲՀ)
Անստույգ (թերեւս)
Աղբյուր՝ հուն. μόνος
(թերեւս)
«միակ, մեկ»
Թերեւս ուղղելի է մոնա «մեկ», եթե մոնա-ն հուն. μόνος-ից («միակ, մեկ») է, ինչպես կարծում է Ամալյանը (ԲՀ 408):
ՄՆԱՔՈՍ
(մոնաքոզ, ԲՀ՝ մենաբազն)
«մենակյաց, ճգնավոր»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μοναχός
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 345
ՄՈՆՈԶՈՆ
(-ի, -աց)
«միայնակյաց»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μονάζων
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոնոզոնակ,
մոնոզոնական,
մոնոզոնութիւն,
մնազն,
մոնազնութիւն
Մատենագիտություն
H. AG 366;
Աճ. ՀԱԲ 345
ՄՈՇՈՐԵԼ
««արածել, ճարակել» (եւ «հնարել» (°) (բբ))»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ: Ծագումն անհայտ է:
ՄՈՌ
«ազնվամորի, արքայամորի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *moro-
(անմիջական նախաձեւ՝ *mors-)
թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *mors- (*moro- > հայ. մոր): մոշ-ի հնչյունային տարբերակը՝ հ.- ե. *rs > ռ եւ րշ > շ անցումներով:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
մոշ
ՄՈՌԱՆԱԼ
«մոռանալ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mer-
«խանգարել, վրդովել, արհամարհել, մոռանալ»
(անմիջական նախաձեւ՝ *mer-s-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոռացանք,
մոռաց,
մոռացկոտ,
մոռացութիւն,
մոռացումն,
չմոռացական,
անմոռաց,
չարամոռաց,
տիրամոռաց,
երախտամոռաց,
դիւրամոռաց,
անմոռանալի,
անմոռուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
mṛśyate «մոռանում է, արհամարհում է, ներում է»
հ. վ. գ.
marren «խանգարել»
լիտվ.
maršùs «մոռացկոտ»
լիտվ.
miřšti «մոռանալ»
Մատենագիտություն
H. AG 475;
Աճ. ՀԱԲ 346
ՄՈՎԱՐԻ
«մարախ»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է (հավանաբար)
Հավանաբար առնված է հատուկ անվան մեկնութիւնից
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։