Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 352 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ԻՒՐԱՔԱՆՉԻՒՐ
(ուշ՝ -ոյ)
(կրճատ՝ իւրաքանչ)
«յուրաքանչյուր(ը)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *k^uam-k^u e-
Ուշ համաբանական բաղադրութիւն՝ երկաքանչիւր։ Հին բաղադրութիւն բնիկ հնդեւրոպական բաղադրիչներից՝ իւր եւ քանչ < k^uam-k^u e-.
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
kam-čit- «ինչ որ մեկը»
ԻՔԻՄ
«ըմպան, երախ, կոկորդ»
(բառարանային բառ)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
քիմ-ի բառի ի նախդիրով ձեւը
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
faux
ԻՔՆՄԱՅ
«հայտնի բան»
(ԲՀ)
Անստույգ
ԲՀ-ի քննական հրատարակութեան մեջ այն տրված է իք «նման կամ յայտնի ինչ» ձեւով, որով իքնմայ բառը վերանում է
ԼԱԲԱՐՈՆ
««հռոմեական կայսերական դրոշ» (դաբրոն «նշանակ»)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. λάβαρον < լատ. labarum
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 256
ԼԱԲԻՒՐԻՆԹՈՍ
(լաբիրինթոս, դաբիրինթոս, լամբիւրինթոս, դամբիրինթոս, դաբիրինթ, լամբրինթ)
«լաբիրինթոս, բավիղ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. λαβύρινθος
Մատենագիտություն
H. AG 351;
Աճ. ՀԱԲ 257
ԼԱԲԼԱԲ
(լապլապ)
«բաղեղ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. lablab
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 257
ԼԱԲՈՍ
««միեղջյուր, օձահալած» (ԲՀ՝ «միեղջերու, թարգմանի օձահալած»)»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ հունարեն (՞)
(թերեւս, բուն աղբյուրը չի հավաստված)
ԼԱԳ
««անառակ, բղջախոհ, թուլամորթ» (նաեւ «թույլ, մաշված»?)»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *leg-h-
«թեթեւ»
(անմիջական նախաձեւ՝ *lng'hio-)
ռնգային տարբերակից
Աճառյանը (ՀԱԲ 2, 257) փոխառություն է համարում հունարենից՝ տալով λαγνεία «անառակություն», λαγνύω «անառակություն անել, լրբանալ» եւ λάγνος «անառակ» ձեւերը, սակայն սրանցից անմիջապես հանել հայերեն ձեւերը (առանց -ն-ի) անհավանական է։ Մյուս կողմից՝ դժվար է գտնել անմիջական բնիկ հնդեւրոպական աղբյուր։ ձեւով ամենից ավելի մոտ թվացող *leg-h- «թեթեւ» արմատը իմաստով քիչ է համապատասխանում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լագութիւն,
լագուցանել,
լագորդել,
լազրտել
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
легкий «թեթեւ»
ռուս.
легкое «թոք»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 257
Տե՛ս նաեւ
ԼԱԴՐԻԱՅ
«պաշտամունք»
Փոխառություն
Աղբյուր՝ լատ. latria < հուն. λατρεία
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 256
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։