Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված · Էջ 352 / 454
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 606, սյունակ 1 Էջ 606
ՈՐԱՅ (-ոյ) «հացահատիկի խուրձ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uer- «կապել, շաղկապել, միացնել, կցել» (անմիջական նախաձեւ՝ *urəto-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որայիկ, որային
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. vrāta- «բազմութիւն, խումբ, հոտ, հաւաք»
գոթ. waúrps «հոտ»
Էջ 606, սյունակ 1 Էջ 606
ՈՐԲ (-ոյ) «որբ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *orbho- «որբ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որբանոց, որբասէր, որբութիւն, որբանալ
Նոր՝
որբախնամ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ὀρφανός «որբ»
լատ. -orbus «զուրկ, որբացած, այրիացած»
հ հոլ. orb(b)e
գոթ. arbi «ժառանգութիւն»
Մատենագիտություն
H. AG 482; Աճ. ՀԱԲ 575
Տե՛ս նաեւ
Էջ 606, սյունակ 1 Էջ 606
ՈՐԳԵԼԱԿ «բացասակ» (ԲՀ)
Անստույգ (թերեւս)
Արգելակ-ի սխալագրութիւնը կամ, թերեւս, ձայնդարձային ձեւը: Հ. Աճառեանը (ՀԱԲ 3, 575) որգելակ «բացասակ» ձեւի համար ենթադրում է արգելական «բացասական» սկզբնաձեւը, որը հաստատւում է ձեռագրական տարբերակներով. հմմտ. Ամալեան, ԲՀ 420
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 575; Ամալեան, ԲՀ 420
Էջ 606, սյունակ 1 Էջ 606
ՈՐԳՈՍՏԱ (որդոստա) «վաճառանոց»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ հուն. ἐργαστάσιον (թերեւս) «կրպակ»
որ ունի նաեւ «կրպակ» իմաստը
Էջ 606, սյունակ 1 Էջ 606
ՈՐԴԻ (-ւոյ, -ւոց, -եաց) «որդի, զաւակ, արու զաւակ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *per- «ծնել» (անմիջական նախաձեւ՝ *portuo-)
որից նաեւ որթ (հորթ): Պոկոռնին (Pok. IEW 1, 326) տալիս է *er- «բարձրացնել» արմատի տակ, որից նաեւ յորդոր
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որդեակ, որդեգիր, որդեծնութիւն, որդեսէր, որդիասէր, որդիանալ, անորդի, կուսորդի, բոզորդի, եղբորորդի, հարճորդի, շնորդի, փոխորդի, փողորդի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. prthuka- «ձագ, հորթ, տղա»
հ. հուն. πόρτις «հորթ, երեխայ»
Մատենագիտություն
H. AG 482; Աճ. ՀԱԲ 576
Տե՛ս նաեւ
Էջ 606, սյունակ 1 Էջ 606
ՈՐԴՆ (-ան, -ունք, -անց) «որդ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *uer- «պտտել, ծռել» (անմիջական նախաձեւ՝ *uert-) t-ով աճած
Ի՞նչ յարաբերութիւն ունի հնդեւրոպական *uer- «պտտել, ծռել» նախաձեւի, հատկապէս սրա *t-ով աճած *uert- արմատի հետ. հնարաւոր է սկզբնային *u-ի անկում o-ի մոտ (*uort-m > որդ-ն)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որդնալից, որդնածին, որդնահատ, որդնիլ
Նոր՝
որդնոտ, որդնոտիլ
Էջ 606, սյունակ 1 Էջ 606
ՈՐԴՈՒԿ «ուղղափառ» (ԲՀ)
Անստույգ
Որթողոքս-ի աղաւաղուած ձեւ
Մատենագիտություն
ԲՀ 258, 420
Էջ 606, սյունակ 1 Էջ 606
ՈՐԹ I (-ու) (բ.` հորթ) «հորթ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *per- «ծնել» (անմիջական նախաձեւ՝ *porth-)
որից նաեւ որդի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որթագլուխ, որթագործութիւն, մատաղորթ, եղնորթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. prthuka- «ձագ, հորթ, տղա»
հ. հուն. πόρτις «հորթ, երեխայ»
Մատենագիտություն
H. AG 482; Աճ. ՀԱԲ 578
Տե՛ս նաեւ
Էջ 606, սյունակ 1 Էջ 606
ՈՐԹ II «խաղողի տունկ, խաղող»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ortho- «խաղողի որթ» *ort-ի կողքին
հ.-ե. արմատ՝ *portho- «ճյուղ, ընձյուղ» (անմիջական նախաձեւ՝ *perth-)
Հ. Աճառյանը (ՀԱԲ 3, 579) բխեցնում է որթ «հորթ» բառից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որբատունկ, որբավայր, որբիք, որբոց
Զուգաբանություններ այլ լեզուներում
ալբ. hardhi «որթ»
հուն. πτόρθος «ճյուղ, ընձյուղ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 579
Էջ 607, սյունակ 1 Էջ 607
ՈՐԹ III (-ոյ) «կողով, քրոց»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uer- «պտտել, ծռել» *-t-ով աճած
որդն բառի նման կապված է հնդեւրոպական *uer- եւ սրա` *-t-ով աճած *uer-t- «պտտել, ծռել» արմատի հետ` սկզբնային *u-ի անկմամբ *o-ի մոտ` *uor-th-o->որթ-ոյ:
Տե՛ս նաեւ