Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«աղ» որոնման արդյունք՝ 5731 բառահոդված · Էջ 352 / 574
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 506, սյունակ 1 Էջ 506
ՄԱՅՐ III «մթություն, խավար»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mer- «առկայծել» (անմիջական նախաձեւ՝ *mrio- կամ *morio-) թերեւս կապված կամ բաղարկված է *mer- «սեւացնել, մթագույն, կեղտոտ բիծ» արմատի հետ
(ի մայր մտանել, ի մայրն դառնալ «մայր մտնել», դարձվածքներում՝ ժողովրդական ստուգաբանությամբ վերաիմաստավորված որպես մայր «մայրիկ»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արեւմայր, արեւմարք, մարիլ, անմար, մարմրիլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս. мара «մառախուղ, մշուշ»
հ. սլավ. mryj «մշուշոտ, մռայլ»
հ. սլավ. merknotí «մթնել»
ռուս. меркнуть «աղոտանալ, մարել, մթնել, խավարել»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 138
Տե՛ս նաեւ
Էջ 506, սյունակ 1 Էջ 506
ՄԱՆ I «պտույտ, ոլորք, կոր»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *mōn- «պտտել(?)» որ Pok. IEW-ում չկա
որ Pok. IEW-ում չկա, բայց Pok. IEW 1, 747-748-ում կա *mono- «ծոծրակ, պարանոց» հիմքը. հայտնի է, որ «պարանոց» իմաստը սովորաբար կապված է «թեքել», «պտտել» իմաստների հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մանել, մանելիք, մանոց, մանուած, մանուածապատ, մանուածոյ, ոսկեման, չուանաման, բազմաման, բարակաման, խառնամանել, կտաւամանութիւն, մագմանոց, շարամանել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. պարանել «շուռ տալ, շրջել»
Մատենագիտություն
Pok. IEW 747-748
Էջ 507, սյունակ 1 Էջ 507
ՄԱՆ III «մի կշռաչափ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *man
Աղբյուր՝ պ. man
իրանական աղբյուրից
Տե՛ս նաեւ
Էջ 507, սյունակ 1 Էջ 507
ՄԱՆԱՆԻԽ (-ոյ) (ուշ` մանանեխ) «մանանեխ»
Փոխառություն
Էջ 507, սյունակ 1 Էջ 507
ՄԱՆԱՒԱՆԴ «մանավանդ, հատկապես»
Փոխառություն
բաղադրություն՝ նամանաւանդ. (իրանական՞)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նամանաւանդ
Էջ 507, սյունակ 1 Էջ 507
ՄԱՆԳԱՂ (մանկաղ) «մանգաղ»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. mag-gəlā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մանգաղակ, մանգաղաձեւ, մանգաղամատն
Մատենագիտություն
H. AG 311; Աճ. ՀԱԲ 251
Էջ 507, սյունակ 1 Էջ 507
ՄԱՆԴԻԿ (մանդ, մանդի, մանտի) «երկականի պայուսակ, խուրջին»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրանական? mandiki (թերեւս)
Սակայն ավելի հավանական է հայ. եւ վրաց. բառերը փոխառյալ համարել մի երրորդ (իրանական՞) աղբյուրից։
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց. —
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 252
Էջ 507, սյունակ 1 Էջ 507
ՄԱՆԵԱԿ «վզնոց, նավահանգիստ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μανιάκης
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մանեկաձեւ, մանեկաւոր, քառամանեակ
Մատենագիտություն
H. AG 363; Աճ. ՀԱԲ 253
Էջ 508, սյունակ 1 Էջ 508
ՄԱՆԹԱՆԱՅ «թանձրություն»
Փոխառություն
Էջ 508, սյունակ 1 Էջ 508
ՄԱՆԻ III «մի ծառ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություն՝ մանիքեղ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մանիքեղ