Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 351 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ԻՐԲԻՆՈՍ
«փիլիսոփա»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
բառի տեսքը հունական է, բայց նման բառ հունարենում չկա
ԻՐԵԱՐ
(-ից, -աց)
(իրիրաց, իրար)
«իրար, միմյանց»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
իր անդրադարձ դերանվան կրկնավոր կամ -եար ածանցով կազմված ձեւ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զիրարել
ԻՐԵՆԱՐՔԱՅ
«հաշտարար դատավոր»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ειρηνάρχης
երկրորդ մասով արքայ բառի հետ բաղարկված
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 251
ԻՐԻՍ
(-ի)
(իռիս, իրիտե, հգն. իրիդէս)
«ծիածան»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ίρις
սեռ. ίριδος, հգն. ίριδες
Մատենագիտություն
H. AG 351;
Աճ. ՀԱԲ 251
ԻՐՄԽՈՆՆԵԼ
(իրս խառնեալ՝ ՀԱԲ)
«խաշտեալ, խառնեալ»
(ԲՀ)
Անստույգ
Բացատրվող կապակցութիւնը եւ բացատրութիւնը աղավաղված են՝ հանդես գալով տարբեր ձեւերով։ Բոլոր դեպքերում էլ պետք է հանել արմատական բառերի շարքից։
ԻՒԶԵՐԼԻԿ
«փեզեննա, սատապ»
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. üzerlik
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 251
ԻՒՂ
(-ոյ)
(ետղ, եդ, -ու, բցռ. յեղոյն)
«յուղ, մեռոն»
Փոխառություն
որտեղից նաեւ հուն. έλαιον «ձեթ», έλαια «ձիթենի»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իւղագործ,
իւղաթուրմ,
իւղել,
իւղիկ,
իւղեփեաց,
եղաման,
եղարկել,
եղենի,
իւղաներկ,
իւղանկար,
իւղանկարիչ
Մատենագիտություն
H. AG 393;
Աճ. ՀԱԲ 252
ԻՒՊՈԴԻԱԿՈՆ
«կիսասարկավագ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. υποδιάκονος
Մատենագիտություն
H. AG 351;
Աճ. ՀԱԲ 253
ԻՒՐ
(-ոյ)
«իր, յուր»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *seue-
«անդրադարձ դերանուն»
(անմիջական նախաձեւ՝ *seuoro-(°))
*seuoro-(°) (*seue- անդրադարձ դերանուն) արմատից։ *-ro ածանցի համար հմմտ. ալբ. vajr «աղջիկ» (< *uaria- ` *suo-ro-ից «մերձավոր ազգական»)՝ հայ-ալբանական զուգաբանութիւն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իւրեան,
իւրորոյն,
իւրեանցակուռ,
իւրեանցայինք,
իւրակայան,
իւրակից,
իւրային,
չիւր,
իւրաքանչիւր
Նոր՝
յուրայատուկ, յուրատեսակ
յուրայատուկ, յուրատեսակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
svá
ավ.
hva
հ. լատ.
sovos
լատ.
suus
ռուս.
свой
Մատենագիտություն
H. AG 451;
Աճ. ՀԱԲ 254
Տե՛ս նաեւ
ԻՒՐԱՏ-
«?»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իւրատական
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։