Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«աղ» որոնման արդյունք՝ 5731 բառահոդված · Էջ 351 / 574
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 504, սյունակ 1 Էջ 504
ՄԱՄ «տատ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mam(m)a (անմիջական նախաձեւ՝ *mā) բոբովաբառ է (մանկական բառ)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *mam(m)a նախաձեւից, որ ունի նաեւ ոչ կրկնավոր *mā ձեւը եւ բոբովաբառ է (մանկական բառ)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մամխոտայ, նախամամ, երկմամ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ. mām(ā,-i) «մայր»
հուն. μάμμη «մայր, տատ»
լատ. mamma «ստինք, մայր»
լիտվ. māmā «մայր»
Մատենագիտություն
Pok. IEW 604; ՀԱԲ 242
Էջ 505, սյունակ 1 Էջ 505
ՄԱՄՈՒԽ «վարդազգի մի բույս, կոպն» (բուսաբանություն)
Ստուգաբանություն (՞)
Կապ ունի՞ արդեոք մուխ- (մխել) արմատի հետ որպես կրկնավոր կազմություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մամխի, մամխենի
Էջ 505, սյունակ 1 Էջ 505
ՄԱՄՈՒՌ I «մամուռ, բաղեղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *meu- «խոնավ. բորբոսնած. անմաքուր հեղուկ. կեղտոտել» (անմիջական նախաձեւ՝ *mō-musro-) *-s- աճականով
արմատից, որտեղից *-s- աճականով՝ «մամուռ»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մամռախնդիր, մամռարմատ, մամռակալել, մամնռակալել, մամռապատ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ. —
անգլ. mos «մամուռ, ճահիճ»
լիտվ. musos «բորբոս»
ռուս. мох «մամուռ»
Մատենագիտություն
Pok. 792
Էջ 505, սյունակ 1 Էջ 505
ՄԱՅԵԼ «մայել, բառաչել (ոչխարի մասին)»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mei- «բնաձայնական արմատ»
Բնաձայնական կազմություն, որի հիմքերը, թերեւս, հասնում են մինչեւ հնդեւրոպական շրջանը։ Քանի որ հնից չի ավանդվել, Աճառյանը (ՀԱԲ 3, 245) հայ. եւ հ. հնդկ. բառերի նմանությունը համարում է պատահական։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մայյիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. māyú- «մայուն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 245
Էջ 505, սյունակ 1 Էջ 505
ՄԱՅԹ «մայթ»
Ստուգաբանություն (թերեւս)
Արհեստական նորակազմություն Նորայր Բյուզանդացու կողմից, թերեւս, մույթ բառի նմանությամբ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մայթածիր, մայթային
Տե՛ս նաեւ
Էջ 505, սյունակ 1 Էջ 505
ՄԱՅԻՍ «մայիս (ամիս)» (օրացուցային)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μάϊος < լատ. maius
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մայիսեան
Էջ 506, սյունակ 1 Էջ 506
ՄԱՅՇՐԱՅ (բբ) «գավաթ, ծառի խիլ, ելունդ»
Փոխառություն
Էջ 506, սյունակ 1 Էջ 506
ՄԱՅՊԵՏ «պարսկական մի պաշտոնյա»
Փոխառություն
Բեյլին (DKS 1, 110) համարում է արքունի կանանոցի պետ։
Էջ 506, սյունակ 1 Էջ 506
ՄԱՅՐ I (-աւր, -արբ, -արբք) «մայր»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *māter-
արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մայրաբար, մայրակեր, մայրակնութիւն, մայրաքաղաք, մայրաքոյր, մայրեղբայր, մայրեղբայբորդի, անմայր, գորովամայր, եղբարամայր, մանկամայր, մատաղամայր, կնքամայր, ոսկեմայր, կուսամայր, համամայր, միամայր, միամաւրաց, մայրատ, մերատ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. mātar
ավ. mātar
հուն. μήτηρ (դոր. μάτηρ)
լատ. māter
հ. իռլ. máthir
հ. վ. գ. muoter
Մատենագիտություն
H. AG 472; Աճ. ՀԱԲ 246
Էջ 506, սյունակ 1 Էջ 506
ՄԱՅՐ II «անտառային մի ծառ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *māter «մայր, մայր (պտղաբեր) ծառ, ծառանյութ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մայրի, մայրակոկի, մայրակոփեայ, մայրարուսակ, մայրագերան, մայրատոր, մայրետրութիւն, մայրիփայտեայ, թաւամայրի, թանձրամայրի
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. māteria «պտղաբեր ծառի շառավիղ, փայտանյութ, նյութ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 247