Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված
· Էջ 350 / 552
ՄՂՄՈՂ
(մղմեղ, մղմող)
«ցեց»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mel-
«մանրել, ջարդել, աղալ»
Կրկնավոր կազմություն
Կրկնավոր կազմություն՝ բնիկ հնդեւրոպական *mel- «մանրել, ջարդել, աղալ» արմատից, որի համար հմմտ. հայ. մալել, մլուկ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
մալել
հայ.
մլուկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 225
ՄՂՈՆ
(-ի, -աց)
(միլ, միլոն, մողոն)
«մղոն (երկարության չափ)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μίλλιον
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մղոնաչափ,
մղոնաքայլ
Մատենագիտություն
H. AG 365;
Աճ. ՀԱԲ 532-533
ՄՄԿԻԼ
(անիլ)
(տմկիլ, շմկիլ)
«խառնվել, կենակցել»
Ծագումն անհայտ է
ՄՆԱԼ
«մնալ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *menā-
«մնալ»
(անմիջական նախաձեւ՝ *mēn-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մնաց,
մնացված,
մնացական,
մնացորդ,
չմնալի,
հարամնաց
Նոր՝
մնայուն, մնացյալ
մնայուն, մնացյալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
man- «հապաղել, հանգիստ մնալ»
լատ.
maneo «մնալ»
Մատենագիտություն
H. AG 475;
Աճ. ՀԱԲ 333
ՄՆԱՍ
-ի, -ու, -ից
(մնե, մէն)
«մի կշռաչափ, մի դրամ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μνᾶς
Մատենագիտություն
H. AG 365;
Աճ. ՀԱԲ 334
ՄՆԻՆԱՅ
սեռ. -ի
«մի միջատ»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. manīnā
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 334
ՄՆՈՒՐ
«կրտսեր քարոզիչ (կրոնական քարոզչական կարգ)»
(կրոնական)
Փոխառություն
Աղբյուր՝ լատ. minor
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 334
ՄՇԱԿ
-ի, -աց
«մշակ, հողագործ, աշխատաւոր»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *mišak(a)-
Աղբյուր՝ իրանական *mixsa-ka
հմմտ. խոտ.-սակվ. māssa «դաշտ»։ իրանական աղբիւրից է նաեւ վրաց. muša(ki) «աշխատաւոր» բառը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մշակել,
մշակութիւն,
մշակական,
անմշակելի,
մշակոյթ,
մշակութային,
անմշակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
խոտ.-սակվ.
māssa «դաշտ»
վրաց.
muša(ki) «աշխատաւոր»
Մատենագիտություն
DKS 332-333;
Աճ. ՀԱԲ 335
ՄՇԴԵՀ
«մի տեսակ զենք»
Ծագումն անհայտ է (՞)
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։