Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 944 բառահոդված (էջ 35/95)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 297, սյունակ 1 Էջ 297
ԼԻԿԴԻՆՈՍ (լիգդինոս) «մարմարյա, սպիտակ մարմարից պատրաստված»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. λύγδινος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 282
Էջ 297, սյունակ 1 Էջ 297
ԼԻՆԴ (-ի, -աց, -երք) (լինտ) «լինդ, ատամնամիս»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *lendh- «մարմնի մասի անվանումներ, հատկապես «ազդր, երիկամ»» (անմիջական նախաձեւ՝ *lendhā-)
(ըստ Աճառյանի՝ «փափուկ միս» սկզբնական իմաստից)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. lumbus «զոտկատեղ»
հ. իսլ. lend
ռուս. лядвея, ляжка «ազդր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 285
Էջ 299, սյունակ 1 Էջ 299
ԼԿՆԻԼ «լրբանալ, լկտիանալ, լափրշանալ, համարձակվել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *lēgn- «թույլ, հոգնած լինել» (անմիջական նախաձեւ՝ *(s)lēg-, *(lēg-))
հ.-ե. արմատ՝ *lēg-on- «կախված բան, թույլ, մեղկ, թուլակամ, այլեւ վավաշոտ, ցանկասեր»
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լկնութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. λαγνος «վավաշոտ, ցանկասեր, լիրբ, անառակ»
հուն. λαγνεύω «լրբութիւն անել, անառակութիւն անել»
մ. նիդերլ. lak «թույլ, արձակ, վավաշոտ, ցանկասեր, լիրբ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 149
Էջ 299, սյունակ 1 Էջ 299
ԼՈԳԱԼԻ «մարդախոտ, մանրագոր լոշտակ»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ
Էջ 301, սյունակ 1 Էջ 301
ԼՈՐ «փասիանների կամ սիրամարգների ընտանիքին պատկանող մի թռչուն՝ լոր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *lā-, *lē- «բնաձայնական արմատ» (անմիջական նախաձեւ՝ *lo-) տարբերակ
թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *loro- ձեւից, որի *lo- արմատը հաւանաբար *lā-, *lē- բնաձայնական արմատի տարբերակն է. (հայ-հունական զուգաբանութիւն)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. λαρος «որոր»
Մատենագիտություն
Pok. 650; Աճ. ՀԱԲ 297-298
Էջ 302, սյունակ 1 Էջ 302
ԼՈՒԿԱՍ
Ստուգաբանություն
Աճառյանը (ՀԱԲ 2, 302) հնարավոր է համարում բացատրել «հանկարծ, պատահմամբ» եւ դիտել որպես բաղադրություն՝ լուկ + ամ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 302
Տե՛ս նաեւ
Էջ 304, սյունակ 1 Էջ 304
ԼՈՔ II (լոգ-) «արհամարհանք, բամբասանք»
Անստույգ (թերեւս)
թերեւս լուտ-անք բառի աղավաղված ձեւը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լոքանք, լոգանք
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 305
Էջ 304, սյունակ 1 Էջ 304
ԼՍԵԼ I (լուս-), կտր. լուայ ««լսել, հնազանդվել, զգալ, հոտ առնել» (լու «լելի»)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *kleu- «լսել» (անմիջական նախաձեւ՝ *klu-k'e-)
բնիկ հնդեւրոպական՝ *klu-k'e-` *kleu- «լսել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լսելի, լսելիք, լսողութիւն, լսելութիւն, լու, լուական, թերալսել, անլսութիւն, հլու
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. crnōti (<*k'l-neu-)
հուն. κλέω «փառաբանել»
լատ. clueo «կոչվել, անվանվել, համարվել»
հ. իռլ. cloth «հռչակ, փառք»
գոթ. hliuma «լսողություն»
ռուս. слышать «լսել»
ռուս. слушать «լսել»
ռուս. слух «լսողություն»
Մատենագիտություն
H. AG 453; Աճ. ՀԱԲ 306-307; Pok. IEW 605-606
Տե՛ս նաեւ
Էջ 307, սյունակ 1 Էջ 307
ԽԱԲ I (-ի, -ից) «խաբում, խաբելը»
Փոխառություն (թերեւս)
Փոխառության աղբյուր՝ արաբ. xabb (թերեւս) «խաբեբա»
Փոխառության աղբյուր՝ արաբ. taxbīb (թերեւս) «խաբել»
արաբերենից (այսպես կոչված ասորա-արաբական կոյնեից)։ Քիչ հավանական է Lewy-ի համեմատությունը (KZ 52, 1924, 310) սլ. *xabati «փչացնել» բայի հետ, որի համար ավելի հավանական է կապը *xabati «բռնել, կծել» ձեւի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաբել, խաբանք, խաբեայ, խաբեբայ, խաբեութիւն, խաբկանք, խաբկիլ, խաբկոտ, խաբու, խաբուսիկ, խաբողիկ, անխաբ, արագախաբիկ, մտախաբ, ճարտարախաբ, որսորդախաբ, դիւախաբ, դիւրախաբող
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 309; Ջահ. ՀԼՊ 486; ԷՍՍՅԱ 7
Էջ 307, սյունակ 1 Էջ 307
ԽԱԶՄ «կռիվ, վեճ, պայքար»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խազմագործ, խազմարար, խազմառու, խազմութիւն, խազմիկ