Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
«կապ» որոնման արդյունք՝ 1109 բառահոդված · Էջ 35 / 111
Էջ 305, սյունակ 1 Էջ 305
ԼՈՇ «արջտակ, բաղբ (բույս)» (բույս)
Ստուգաբանություն
Ստուգաբանորեն կապված է լոշ «լոշ, լավաշ» բառի հետ (տե՛ս):
Տե՛ս նաեւ
Էջ 307, սյունակ 1 Էջ 307
ԽԱԲ I (-ի, -ից) «խաբում, խաբելը»
Փոխառություն (թերեւս)
Փոխառության աղբյուր՝ արաբ. xabb (թերեւս) «խաբեբա»
Փոխառության աղբյուր՝ արաբ. taxbīb (թերեւս) «խաբել»
արաբերենից (այսպես կոչված ասորա-արաբական կոյնեից)։ Քիչ հավանական է Lewy-ի համեմատությունը (KZ 52, 1924, 310) սլ. *xabati «փչացնել» բայի հետ, որի համար ավելի հավանական է կապը *xabati «բռնել, կծել» ձեւի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաբել, խաբանք, խաբեայ, խաբեբայ, խաբեութիւն, խաբկանք, խաբկիլ, խաբկոտ, խաբու, խաբուսիկ, խաբողիկ, անխաբ, արագախաբիկ, մտախաբ, ճարտարախաբ, որսորդախաբ, դիւախաբ, դիւրախաբող
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 309; Ջահ. ՀԼՊ 486; ԷՍՍՅԱ 7
Էջ 307, սյունակ 1 Էջ 307
ԽԱԴ I «մի տեսակ սուր (զենք)»
Փոխառություն (թերեւս)
իրանական աղբյուրից, եթե պատահական չէ կապը հ. հնդկ. khadgá- «սուր (զենք)» բառի հետ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. khadgá- «սուր (զենք)»
Էջ 308, սյունակ 1 Էջ 308
ԽԱԺ I «կապտականաչ»
Ծագումն անհայտ է
Այս խաժուժ բառն է, որ Աճառյանը (ՀԱԲ 2, 313) բացատրում է «մի տեսակ աման»՝ ըստ խաժուժ աման կապակցության
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաժագույն, խաժակն, խաժակնութիւն, խաժիկ, խաժուժ, խաժուակ, խաժոք
Էջ 308, սյունակ 1 Էջ 308
ԽԱԺ III «աչքի փառ, լույսն» (բրբ.)
Ծագումն անհայտ է
Նույնն է խաժ «կապտականաչ» բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաժկտալ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 312
Էջ 308, սյունակ 1 Էջ 308
ԽԱԺՈՒԱԿ (բրբ. խաժոք) «մի ծաղիկ» (բրբ.)
Ծագումն անհայտ է (՞)
կապ ունի՞ արդյոք խաժ «կապտականաչ» բառի հետ
Էջ 308, սյունակ 1 Էջ 308
ԽԱԺՈՒԺ I
Ստուգաբանություն
Տե՛ս նաեւ
Էջ 310, սյունակ 1 Էջ 310
ԽԱԾԱԲՐԵԼ (խածբրել, խածփրել, խացփրել, բրբ. խասպրել) «փչացնել»
Ծագումն անհայտ է (՞)
Կապ ունի՞ խած- արմատի հետ:
Տե՛ս նաեւ
Էջ 311, սյունակ 1 Էջ 311
ԽԱՀԱՆՈՂ «ճարտարապետ» (ԲՀ)
Անստույգ
կապ ունի խահ = խոհ «կերակուր, խորտիկ» բառի հետ, այն էլ եթե բացատրութիւնը ընդհանուր բնոյթի է
Տե՛ս նաեւ
Էջ 311, սյունակ 1 Էջ 311
ԽԱՂ I (-ոյ, ուշ՝ նաեւ -ու, -ի, -ից) «խաղ, ծաղր, կատակ, թատրոն, երաժշտական մի ձայնանիշ, հող, շարժում, ընթացք, վազք, արշաւ, խայտալը»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kel- «քշել, արագ շարժել» (անմիջական նախաձեւ՝ *khl- (կամ *khəl-))
Կապ ունի՞ արդյոք խեթ. kalai «շարժել» բայի հետ։ Խաղալիք-ի խաղ-ը թերեւս կապուած է *(s)k(h)el- «ծռել, հենել, ծուռ» արմատի հետ, որտեղից կան մարմնի մասերի զանազան անուանումներ, որտեղից ծագում է խեղ արմատը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաղալ, խաղալիկ, խաղալիք, խաղարար, խաղազուրկ, խաղատակ, խաղաց, արագախաղաց, ծանրախաղաց, բազմախաղաց, թատերախաղք, լարախաղացութիւն, խաղագնդակ, խաղաթուղթ, խաղամոլ, խաղասրահ, խաղատոմս, խաղարկութիւն, թղթախաղ, նարդախաղ, խաղտուտ, խաղտուտիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. kaladati «ստիպում է, քշում է, տանում է, համարում է»
ալբ. gil «բերել, տանել»
հուն. κελλω «ափ քշել (նաւը)»
հուն. κολεα, κολια «մի պար»
հուն. κλονος «իրարանցում, արագ շարժում»
հուն. κλονεω «քշել, արագ հալածել»
լատ. celer «արագ»
Տե՛ս նաեւ