Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 761 բառահոդված (էջ 35/77)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 408, սյունակ 1 Էջ 408
ԿԼԱՓ «ջրսուզակ» (բբ)
Անստույգ
Բառարանային նորակազմութիւն, բայց ի՞նչ աղբիւրից:
Էջ 412, սյունակ 1 Էջ 412
ԿՆԴՐՈՒԿ (-ի, -աց) «մի անուշահոտ խեժ, ընտիր խունկ, լիբանոս, կնդրուկ, մագսաթե»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրան. *kundurūk
Փոխառության աղբյուր՝ պ. kundur «կնդրուկ»
Փոխառության աղբյուր՝ պ. kundurū «մագսաթե»
Փոխառութիւն իրանական աղբիւրից` *kundurūk:
Մատենագիտություն
H. AG 218; Աճ. ՀԱԲ 607
Էջ 412, սյունակ 1 Էջ 412
ԿՆՁՆԻ (կնձենի) «թեղի (ծառ)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *wing- «կնձնի»
բայց «կնձնի» նշանակող հնդեւրոպական *wing- արմատը (ռուս. вяз, լիտվ. vinkšna եւ այլն) հայերենում պիտի տար *գնձ-նի, եթե հայերենն այս արմատից է, ապա ենթադրելի է ն- ռնգայինից հետո ձ-ի ձայնեղացում եւ առաջին բաղաձայնի խլացում, այլապես պիտի փնտրել այլ աղբիւր:
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս. вяз
լիտվ. vinkšna
Էջ 418, սյունակ 1 Էջ 418
ԿՈՃԻ (գոճ(ի)) «խոզ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ բարբառային *goji
աղբյուրից՝ *goji:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոճան, գոճան, գոճանամիս, գոճեմայր
Զուգաբանություններ այլ լեզուներում
մեգր. yeji
ճան. yeji
վրաց. γoji
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 626; Ջահ. ՀԼՊ 591, 595-596
Տե՛ս նաեւ
Էջ 418, սյունակ 1 Էջ 418
ԿՈՅՍ I -ի, -աց «կողմ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրանական kōs «կողմ»
աղբիւրից.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կուսակալ, կուսակալել, կուսակալութիւն, յայսկոյս, յայնկոյս, յետ(ս)կոյս, աստուածակոյս, մեկուսի, մեկուսանալ, չորեքկուսի, քառակուսի, երեքկուսի, ծովակոյս, կուսանկեա, կուսանկատ
Նոր՝
կուսակից, կուսակցական, կուսակցութիւն, անկուսակցական
Զուգաբանություններ այլ լեզուներում
սողդ. kōs «կողմ»
մ. պրթ. kōs (kws) «կողմ» ((Թուրֆան))
Մատենագիտություն
Bailey, DKS 64; Ջահ. ՊԲՀ 184
Տե՛ս նաեւ
Էջ 418, սյունակ 1 Էջ 418
ԿՈՅՍ II -ի, -ից «կույս, չամուսնացած աղջիկ, մաքուր, փակված, խորհրդավոր, մի կենդանակերպ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրանական (՞) (բուն աղբյուրը չի հավաստված)
իրանական աղբիւրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կուսան, կուսանանալ, կուսանոց, կուսածին, կուսաստան, կուսաբար, կուսորդի, կուսութիւն, մշտակոյս, յաւէժակոյս, յաւիտնակոյս
Էջ 420, սյունակ 1 Էջ 420
ԿՈՉ «կոչ, կանչ, հրաւէր, անուանում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gᵘet- «խօսել, ասել» (անմիջական նախաձեւ՝ *gᵘotio-)
Աճառեանը (ՀԱԲ 2, 635) համարում է բնաձայն կազմութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոչել, կոչելի, կոչիւն, կոչանք, կոչումն, կոչնատէր, կոչնական, կոչնակ, անկոչ, գետնակոչ, մեծակոչ, ինքնակոչ, դժուարակոչ, դիւրակոչելի, որովայնակոչ, դիւակոչ, խառնակոչութիւն, կոչնագիր, կոչում
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. gadati (*gātati) «ասում է»
գոթ. gipan «ասել, խօսել, կոչել, անուանել»
հ. փռիգ. quetha «ասել, խօսել, նշանակել»
Մատենագիտություն
Pok. IEW 481; Աճ. ՀԱԲ 635
Էջ 424, սյունակ 1 Էջ 424
ԿՈՐՃ «շրջում, շուռ տալը, կործանում, տապալում»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ger- «պտտել, դարձնել, շրջել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *gor-g'-)
Անմիջական արմատից է կոր բառը, որի եւ կործ-ի կապը երեւում է ի կոր կործանեմ արտահայտության մեջ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կործել, կործան, կործանեմ, կործանեցուցանեմ, կործանիչ, կործանում, դիակործան, դիակործանելի, բիւրակործան, եգիպտակործան, երկրակործան, ինքնակործան, կործանարար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ. krākr, krōkr «ծռում, բերում. ծովախորշ, կեռ»
լիտվ. grazyti «պտտել, շրջել, շուռ տալ, ոլորել»
լիտվ. gráižyti «գայլիկոնել, ծակել, շրջել, ծկել, տապալել»
մ. անգլ. crinkled «շրջված, շուռ տված»
հ. անգլ. criucan «կուչում ընկնել»
Էջ 425, սյունակ 1 Էջ 425
ԿՈՒԶ I (-ոյ, -ի, -ից) «կատու, կզաքիս»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրանական *kūz
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կզակն
Նոր՝
կզաքիս
Մատենագիտություն
H. AG 308; Աճ. ՀԱԲ 653
Էջ 425, սյունակ 1 Էջ 425
ԿՈՒԺ «կուժ, ջրաման»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրանական kūz
Փոխառության աղբյուր՝ պ. kūza
Մատենագիտություն
H. AG 173; Աճ. ՀԱԲ 654