Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
«բաղ» որոնման արդյունք՝ 3993 բառահոդված · Էջ 35 / 400
Էջ 90, սյունակ 1 Էջ 90
ԱՐԾԱԹ (-ոյ) «արծաթ, դրամ, հարստութիւն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *arg’- «փայլուն, սպիտակափայլ» (անմիջական նախաձեւ՝ *argəto-) միայնակ կանգնած. -աթ-ով համընկնում է երկաթ բառի հետ
հ.-ե. արմատ՝ *arg’- (անմիջական նախաձեւ՝ *arg’ənto-) աւելի սպասելի էր, պիտի տար արծանթ
Բնիկ հնդեւրոպական, թէեւ բուն նախաձեւի վերականգնումը դժւարութիւն է յարուցում՝ *argəto- (միայնակ կանգնած. -աթ-ով համընկնում է երկաթ բառի հետ), բայց աւելի սպասելի էր *arg’ənto- (պիտի տար արծանթ ) *arg’- «փայլուն, սպիտակափայլ» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արծաթագին, արծաթագոյն, արծաթագործ, արծաթազօծ, արծաթահանք, արծաթեղէն, արծաթի, անարծաթ, բազմարծաթ, կլարծաթ
Նոր՝
արծաթաձուկ, արծաթապաշտ, արծաթազօրել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. rajatám
ավ. әrәzata
լատ. argentum
հ. իռլ. argat «արծաթ»
Տե՛ս նաեւ
Էջ 91, սյունակ 1 Էջ 91
ԱՐԾԱՐԾԵԼ
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *arg'- «փայլուն, սպիտակաւուն» Կրկնաւոր կազմութիւն
Կրկնաւոր կազմութիւն` բնիկ հնդեւրոպական *arg'- «փայլուն, սպիտակաւուն» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արծարծութիւն, արծարծումն, արծարծիչ, իրարծարծ, մշտարծարծ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. árjuna «սպիտակ, լուսաւոր»
հուն. άργός «վառ ճերմակ, շողշողուն»
լատ. arguo «լուսաբանել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 318-319
Տե՛ս նաեւ
Էջ 91, սյունակ 1 Էջ 91
ԱՐԾՈՒԻ (-ոյ, -եաց) (ուշ` արծիւ, -ի, -ից, -ոյ) «արծիվ (թռչուն), մի համաստեղութիւն» (կենդանաբ., աստղաբ.)
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *rg'ipio-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արծուենշան, արծուեկիր, արծուանշան, արծուաթռիչ, արծուակերպ, արծուաբեր, արծուաճանկ, արծուունգն, արծուունկն, արծըռունկն, արծռուկն, արծունգութիւն, գետարծուի, արծուացաւ, արծուիք, արծուադրոշ, արծուաթիթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. rjipyá «սլացող, նետվող (արծվի մասին)»
ավ. ǝrǝzifya «արծիվ»
Մատենագիտություն
H. AG 424; Աճ. ՀԱԲ 320
Էջ 91, սյունակ 1 Էջ 91
ԱՐԾՊԱՅ «սղոցուկ, սղոցախոտ Serratula L.» (բուս.)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *arg'-
արծ-ը բնիկ հնդեւրոպական բաղադրիչ է (*arg'-, որտեղից` արծաթ, արծարծել, արծնել): Այս դէպքում անյայտ է -պայ-ը:
Տե՛ս նաեւ
Էջ 91, սյունակ 1 Էջ 91
ԱՐԿ II «ձգում, նետում»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրանական *(h)ark
Փոխառության աղբյուր՝ ավ. harǝk-
Դժուարութիւնն այն է, որ (h)ark արմատը քիչ է տարածուած իրանական լեզուներում, մանաւանդ առանց h-ի:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արկանել, արկած, արկանելի, վերարկու, գլխարկ, հիմնարկել, աղիւսարկ, երգարկ, արկնոց, արկեատ, քարարկել, անուանարկ, ակնարկել, առարկ, առարկել, բանսարկել, բանսարկու, բանտարկել, ենթարկիլ, խնկարկու, խնկարկել, կանխարկ, խուզարկ, խուզարկու, ձեռնարկել, յուղարկել, յուղարկաւորութիւն, սիրարկու, փոխարկել, փորձարկութիւն, շարարկութիւն, առարկայ, առարկայական, խաղարկութիւն, խաղարկել, փորձարկել, ձեռնարկ, խնդրարկու, սակարկութիւն, թուարկութիւն, ներարկել, կիրարկել, գլխարկաւոր, գլխարկակար, գլխարկավաճառ, յարկ, յարկանել, յարկել, յարկակից, վերնայարկ, միջնայարկ, ներքնայարկ, ետնայարկ, միայարկ, կրկնայարկ, եռայարկ, գետնայարկ, ստորնայարկ, բազմայարկ, երկյարկանի, վեցյարկանի
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. harǝk-
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 321-322; Ջահ. ՀԼՊ 517
Էջ 91, սյունակ 1 Էջ 91
ԱՐԿՂ (-կեղ, -կաց) «արկղ, սնդուկ, գանձարկղ, դագաղ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ ժող. լատ. arcla
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արկղակերտ, արկղագործ, արկղիկ
Նոր՝
գանձարկղ, դրամարկղ, տոմսարկղ, արկղակալ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 322
Էջ 92, սյունակ 1 Էջ 92
ԱՐՀԱՄԱՐՀ «խոտելի, անարգ, արհամարհելի»
Փոխառություն (թերեւս)
Փոխառության աղբյուր՝ մ. իրան. ahramarh(ī) (թերեւս)
իրանական աղբիւրից՝ մ. իրան. ahramarh(ī) < *ādra (h)mrvya «աննշան համարուած, ստոր համարուած, արհամարհելի» < *ādram (h)mar «չնչին համարել» դարձուածից (ըստ Փերիխանեանի)։ Հնարաւոր է նաեւ կրկնաւոր կազմութիւն արհ-ից (< իրան. ahr)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արհամարհանք, արհամարհել, արհամարհելութիւն, արհամարհիչ, արհամարհոտ, արհամարհութիւն, դիւրարհամարհ, հեշտարհամարհ, արհամարժեալ
Նոր՝
արհամարհական, արհամարհելի
Էջ 92, սյունակ 1 Էջ 92
ԱՐՀԱՒԻՐՔ (-աց) «սարսափ, արհաւիրք»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրանական *ahr(a)βīr
իրանական աղբիւրից՝ *ahr(a)βīr (°)։ հմմտ. ahr > հայ. ար(հ) եւ խոտ.-սակ. birrai «վախենում եմ»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արհաւրանք, զարհուրատեսակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
խոտ.-սակ. birrai «վախենում եմ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 513
Տե՛ս նաեւ
Էջ 92, սյունակ 1 Էջ 92
ԱՐՀԻ «արքեպիսկոպոս»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. *արհիեպիսկոպոս
Հունարենից փոխառեալ արքեպիսկոպոս-ի՝ համեմատաբար ուշ աւանդուած *արհիեպիսկոպոս-ի կրճատուած ձեւը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արհիական
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 323
Էջ 92, սյունակ 1 Էջ 92
ԱՐՁ «°»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արձագանք