Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 487 բառահոդված (էջ 35/49)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 585, սյունակ 1 Էջ 585
ՇԵՌ «մեզ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sk'er- «արտաթորություն, կղկղանք, գոմաղբ» (անմիջական նախաձեւ՝ *skher-)
որտեղից՝ հայ. ցեռ: Հին ձեւը կարող էր -ճ ունենալ, որից առաջ եղել է ռ-:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շռատ, շռծակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
ցեռ
ավ.
sairya
«գոմաղբ»
հուն.
σκώρ
«կղկղանք, գոմաղբ»
լատ.
muscerda
«խոզի աղբ»
ռուս.
срать
«կղկղել»
ռուս.
мусор
«աղբ»
Էջ 589, սյունակ 1 Էջ 589
ՇԼՆԻ (հգն. շլին-ք) «պարանոց, վիզ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *skel- «ծռել» (անմիջական նախաձեւ՝ *skhel-niio-)
այս արմատից կան մարմնի մասերի շատ ածանցներ, եւ «պարանոց» իմաստը հաճախ է արտահայտվել «ծռել» իմաստի միջոցով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շլնետակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
kulni
«կրունկ»
Տե՛ս նաեւ
Էջ 589, սյունակ 1 Էջ 589
ՇԼՈՌՈՍ «դեղնականաչավուն խաղողի մի տեսակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. χλωρός
χ-ի š (շ) արտասանությամբ
Մատենագիտություն
H. AG 368; Աճ. ՀԱԲ 522
Էջ 596, սյունակ 1 Էջ 596
ՇՈՒՆԻՏ (շունիճ) «կոնք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. χέρνιβον
(χ-ի š (շ) արտասանությամբ)
Էջ 597, սյունակ 1 Էջ 597
ՇՓԱՆԱԼ «խրոխտալ, պարծենալ, ամբարտավանություն անել, շփանալ, երես առնել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «ուշադրութիւն դարձնել»
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «նետել, հալածել»
արմատներից որեւէ մեկի հետ (*skhu-ph-> շուփ՞)
Էջ 599, սյունակ 1 Էջ 599
ՈԳՈՐԻԼ «կռվել, մարտընչել, դիմակայել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
կազմված է -որ վերջածանցով եւ ոգ- արմատով, որ հազիվ թե կապ ունենա հ.-ե. *seu- «ծռել, կտրել, քշել» արմատի հետ (*sou-nq-):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոգորական, ինքնոգոր
Էջ 602, սյունակ 1 Էջ 602
ՈՂՋ (-ոյ) «առողջ, ամբողջ, ամբողջական, ողջամիտ, ողջախոհ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *solo- «անվնաս, ամբողջական» (անմիջական նախաձեւ՝ *solio-)
Հյուբշմանը (IF 19, 476) եւ Աճառյանը (ՀԱԲ 3, 558) բխեցնում են *olyo- արմատից (հմմտ. հ. հոլ. oll «ընդարձակ, մեծ», գոթ. alla, հ. վ. գ. all, անգլ. all «ամբողջ, ողջ»): Հնարավոր է երկու հիմքերի բաղարկություն: Կապ ունի՞ ուրարտ. alguse «կյանք» բառը հայ. ողջ-ի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ողջանալ, ողջոյն, ողջախոհ, նախողջոյն, առողջ, ամբողջ, բխջախոհ, ողջերթ, անառողջ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
sarva
«ամբողջ, բոլոր»
հուն.
ὀλος
«ամբողջ, ամբողջական»
լատ.
salvus
«ողջ, անվնաս»
լատ.
salus
«առողջություն»
թոխս. A
salu
«ամբողջովին»
թոխս. B
solme
«ամբողջ, ամբողջական»
Մատենագիտություն
Pok. IEW 979-980; IF 476; Աճ. ՀԱԲ 558
Էջ 602, սյունակ 1 Էջ 602
ՈՃԻՐ (օճիր, ոճիռ, օճիռ) «չարագործություն, չարիք, եղեռն, չար, եղեռնական»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոճրագործ, ոճրագործութիւն, ոճրապարտ
Էջ 603, սյունակ 1 Էջ 603
ՈՊՂԻՏ «ծանրազեն մենամարտիկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ὁπλίτης
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 563
Էջ 608, սյունակ 1 Էջ 608
ՈՐՄՈՔ «մի չափ՝ արդու, արտարոս»
Ստուգաբանություն (անստույգ)
փոխատու լեզու՝ դպտ. ertōb
Աղավաղված տառադարձություն՝ դպտ. ertōb-ի՝ փոխանակ որտոբ-ի, որ այլ աղբյուրներում առկա է արդու, արտարոս ձեւերով
Մատենագիտություն
H. AG 342; Աճ. ՀԱԲ 338; Աճ. ՀԱԲ 583 -584