Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 529 բառահոդված (էջ 35/53)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 529, սյունակ 1 Էջ 529
ՄԿԱՆ -ի, -աց, նաեւ -ունք «մարմնի մսոտ անդամ, մեջք, թիկունք մակերեւույթ (ջրի), ազդր, մկան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմված է մուկն բառից (թերեւս բաղարկված մսան ձեւի հետ):
Տե՛ս նաեւ
Էջ 537, սյունակ 1 Էջ 537
ՄՈՒԽԹԱՍԻԲ «շուկայի հսկիչ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. muhtasib
ավելի վաղ՝ մութսիբ «հարկահավաք»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 354
Էջ 540, սյունակ 1 Էջ 540
ՄՈՒՍԱՖԻ «մի հարկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբերեն
Էջ 540, սյունակ 1 Էջ 540
ՄՈՒՏ (-ի, -ից, ուշ՝ -ոյ) «մտնելը, մուտք, եկամուտ, արեւմուտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mōd- «հանդիպել, մօտենալ»
արմատից։ հնարաւոր է բաղարկում *meug- *mug- (> մոյծ, մուծ-) արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոտուտել, մտնել, մտել, ընդմտանել, դարանամուտ, արեւմուտք, արեւմտեայ, հմուտ, խելամուտ, միջամուտ, հետամուտ, ելմուտ, ծակումուտ, կանխամուտ, նորամուտ, եկամուտ, եկամտային, անեկամտաբեր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
մատնիչ
հայ.
մատ
Տե՛ս նաեւ
Էջ 540, սյունակ 1 Էջ 540
ՄՈՒՐ (-ոյ) «մուր, ճանճախարիթ, սեւ թանաք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *meu- «խոնաւ, կեղտոտ. հեղուկ, կեղտոտել» (անմիջական նախաձեւ՝ *mū-tro կամ *mū-to-)
արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մրել, մրոտել, մրանալ, մրագիր, մրաթաթախ, մրակերպ, մրայուն, մրուր, մրազարկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
muras
«տիղմ»
հ. հնդկ.
mūtra-
«մէզ»
ավ.
mūθra-
«կեղտ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 363
Էջ 542, սյունակ 1 Էջ 542
ՄՍՄԱՐ «մեխ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. mismār
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մսմարազարկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 367
Էջ 542, սյունակ 1 Էջ 542
ՄՍՈՂ «մողես»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
լինի մողես բառի դրափոխության ենթարկված ձեւը
Էջ 543, սյունակ 1 Էջ 543
ՄՐՄՈՒՌ «մռնչալ, աղմկել»
Ստուգաբանություն (բնաձայն)
պատկանում է հնդեւրոպական այն կրկնավոր բնաձայնական կազմությունների թվին, որոնց համար վերականգնվում են *mormor-, *murmur- նախաձեւերը՝ հայերենում երկրորդ բաղադրիչի առնմանությամբ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
murmurō
«մռնչալ, աղմկել»
գ.
murmel
«մրմնթալ, մռմռալ, կարկաչել» ըստ Պետերսոնի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 369
Էջ 543, սյունակ 1 Էջ 543
ՄՐՈՒԱՀԱՐ «հովհար»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. marvaha
բաղարկված հայ. -հար-ի հետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 370
Էջ 543, սյունակ 1 Էջ 543
ՄՐՈՒՐ II «անցահարկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. murūr
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 370