Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԿԱՆԵՓ
(կանափ)
«կանեփ, կտավաբույս»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. κάνναβις
(բուն աղբյուրը չի հավաստված)
Փոխառության աղբյուր՝ պ. kanab
(բուն աղբյուրը չի հավաստված)
Փոխառություն ընդհանուր տարածում ունեցող աղբյուրից: Հայերենի առանձնահատկությունն են կազմում ե եւ փ հնչյունները: Ընդհանուր սկզբնաղբյուրը ոմանք համարում են շումերերենը, ուրիշները՝ սկյութերենը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կանեփի,
կանեփհատ,
կանեփուկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 513
ԿԱՆԹ
«ամանի կոթ, ունկ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *guet-
«ուռուցք, կլոր բան»
(անմիջական նախաձեւ՝ *gunt-)
ոճականով՝ *gunt- > կանթ՞
Ակնհայտ է նմանությունը կոթ բառին, բայց սրա ծագումն անհայտ է: Քիչ հավանական է վերջինիս կապը հնդեւրոպական *guet- «ուռուցք, կլոր բան» արմատի հետ (համապատասխան ոճականով՝ *gunt- > կանթ՞):
ԿԱՊԱՐ
I
(-ոյ, ուշ՝ նաեւ -ի, -աց)
«կապար, արճիճ, կապարե գրիչ»
Փոխառություն (թերեւս)
Փոխառության աղբյուր՝ ակկադ. abāru(m)
(թերեւս)
Փոխառության աղբյուր՝ արամ. ab(b)ār
(թերեւս)
սեմական աղբյուրից. հմմտ. ակկադ. abāru(m) (< սումեր.?) > արամ. ab(b)ār (բայց որտեղի՞ց է կ-ն):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կապարեայ,
կապարայայտ,
կապարակիր,
կապարանման,
կապարել,
կապարագոյն
ԿԱՊԱՐԱՍԻ
«հնդկական մի բույս»
Փոխառություն
բայց անմիջական աղբյուրը չի հավաստված:
ԿԱՊԱՐՃ
(ուշ՝ -ի, -ից, -աց)
««կապարճ, նետաման» (նաեւ «կապիճ»°)»
Փոխառություն (հավանաբար)
հավանաբար իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված: վրաց. kaparči (kaparča) բառը թերեւս անմիջապես իրանական աղբյուրից է, թեեւ Աճառյանը (ՀԱԲ 2, 523) համարում է հայերենից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կապարճակիր,
կապարճադարձոյց,
կապարճել,
աղեղնակապարճ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
kaparči (kaparča)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 523
ԿԱՊԵՐՏ
(-ի, -ից)
(թրք. կարպետ)
«շորի կտոր, լաթ, ցնցոտի, քուրձ, կապերտ»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունենա կապ բառի հետ։ Հնարավոր է մ. լատ. carpīta-ի (> անգլ. carpet «գորգ») աղբյուրը համարել հայ. բարբ. մի ձեւ, բայց քիչ հավանական է կապը «գորգ» նշանակող սլավոնական բառերի հետ (հմմտ. ռուս. ковер):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կապերտոց,
կապերտավրան,
կապերտագործ,
կապերտագործութիւն,
կապերտաթել
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. լատ.
carpīta (> անգլ. carpet «գորգ»)
ռուս.
ковер
Տե՛ս նաեւ
ԿԱՊՈՒԱՇ
(կապրաշ, կաւրաշ)
«ներկատու մի բույս, նարնջագույն ներկ տվող մի բույս, նարնջագույն»
Փոխառություն
բայց բուն աղբյուրը չի հավաստված
ԿԱՌԱԳՈՅԺ
«բերանակապ»
Ծագումն անհայտ է (թերեւս)
թերեւս փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված։
ԿԱՍԿԱՐԱՅ
(կասկար)
«կասկարա, միս խորովելու վանդակաձեւ գործիք»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. εσχάρα
(բուն աղբյուրը չի հավաստված)
«օջախ, վառարան. խարույկ»
Մի կողմից` կա հուն. εσχάρα «օջախ, վառարան. խարույկ,
ԿԱՏԱՂՈՒՆԻ
«եկեղեցու վերնատուն»
(կրոն.)
Փոխառություն
Փոխառութիւն, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած։
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։