Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ական» որոնման արդյունք՝ 4658 բառահոդված · Էջ 35 / 466
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 73, սյունակ 1 Էջ 73
ԱՌԱՒՏ (-ի, -ից, -ու) «առավոտ, օրվա սկիզբ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *aus- «լուսավորել» առ- նախածանցով եւ -աւտ վերջածանցով
Կազմված է հնդեւրոպական *aus- «լուսավորել» արմատից` առ- նախածանցով եւ -աւտ վերջածանցով: Անհավանական է Աղայանի վարկածը (ԲՍՀ 26-27) առ-ի հնդեւրոպական *sau-el- «արեգակ» ձեւի *sau- տարբերակից ծագելու մասին:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առաւօտանալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. έως
լատ. aurora «արշալույս» (<*ausōsā)
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 114
Տե՛ս նաեւ
Էջ 73, սյունակ 1 Էջ 73
ԱՌԱՔԻՆԻ «քաջ, կտրիճ, առաքինի, բարեպաշտ, անբասիր»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *kuoi- «արժեք, պատիվ» (անմիջական նախաձեւ՝ *kuoi-nā-) առ- նախածանցով
Հավանաբար կազմված է առ- նախածանցով` հնդեւրոպական *kuoi-nā- նախաձեւից, որ պահպանվել է քէն «նախանձ, ոխ» իմաստով, բայց առաքինի բառի մեջ կարող էր պահպանվել մի այլ` «արժեք, պատիվ» իմաստով, մանավանդ որ հնարավոր է քէն բառի իրանական ծագումը: Եթե -քինի- ձեւի ի-ն չի փոխվել (հմմտ. ներքինի), ապա հնարավոր է ծագումը հնդեւրոպական...
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առաքինութիւն, առաքինանալ, առաքինաբար, առաքինաբան
Էջ 74, սյունակ 1 Էջ 74
ԱՌԵՂ «սայլի առեղ, թեղի, առաստաղի մեջտեղի մեծ գերանը»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ei- «ձող, գերան» (անմիջական նախաձեւ՝ *ei-el-) *el ածանցով
Կազմված է առ- նախածանցով՝ բնիկ հնդեւրոպական *եղ հիմքից։ *eie > ե անցման համար հմմտ. *treies > երեք։
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ. ielekstis «առեղ»
լատվ. ieluksi, iľknis «առեղ»
Էջ 74, սյունակ 1 Էջ 74
ԱՌԻԹ (-ի, -աց) «հարսնախոս, միջնորդ, բարեխոս, միջոց, առիթ, պատճառ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ar- «հարմարեցնել» (անմիջական նախաձեւ՝ *rē-t(h)ā-) *rē-, *(a)ri-, *rēi-
Ավելի քիչ հավանական է Պատրուբանիի ստուգաբանությունը՝ առ- նախդրով *ei-t- «գնալ» արմատից կազմված լինելու մասին։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առթել, առթական, մահառիթ, կենսառիթ, շարժառիթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. reor «հաշվել, համարել, կարծել»
լատ. ratio «հաշիվ, կապ, հարաբերություն, փոխհարաբերություն, հնարավորություն, ուղի, եղանակ, հիմք, շարժառիթ, պատճառաբանություն»
լատ. rītus «ծես, սովորություն»
հ. հնդկ. iti «ընթացք»
լատ. itus «ընթացք»
լատ. iter «ուղի միջոց»
Տե՛ս նաեւ
Էջ 74, սյունակ 1 Էջ 74
ԱՌԻՃ (առինճ, առինջ, հառիճ) «գյուղ, բնակավայր» (տեղանուններում)
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ տեղական Bittiiariga (հավանաբար)
Հավանաբար ենթաշերտային բառ՝ առնված տեղական լեզվից։
Էջ 74, սյունակ 1 Էջ 74
ԱՌԻՒԾ (-ու, -ունք, ուղ՝ -ոյ) (առեւծ, առեաւծ, մ. հայ. առոյծ) «առյուծ, մի համաստեղություն, երաժշտական մի եղանակ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *reug- «մռնչալ»
Թերեւս հայկական կազմություն բնիկ հնդեւրոպական արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առիւծաբար, առիւծագոյն, առիւծակորիւն, առիւծանալ, առիւծենի, մրջնառիւծ, գետնառիւծ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 259
Էջ 74, սյունակ 1 Էջ 74
ԱՌԻՒՔ «առաստաղ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *rei- «հենել» (անմիջական նախաձեւ՝ *rei-k-) *-k ածականով
Զուգաբանություններ այլ լեզուներում
շվեդ. բրբ. ri «ձող»
մ. վ. գ. ric «հորիզոնական պատվանդան, ձող» ((՞))
Մատենագիտություն
Աղայան ԲՍՀ 28
Էջ 75, սյունակ 1 Էջ 75
ԱՌՆ (-ին, -ինք) «արու վայրի ոչխար, շիլկերտ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *rsen- «արական»
արմատից. հմմտ. հ. հնդկ. ršabha- «ցուլ», ավ., հ. պ. aršen, հուն. άρσην, άρρην «այր, տղամարդ, արու կենդանի»
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. ršabha- «ցուլ»
ավ. aršen
հ. պ. aršen
հուն. άρσην, άρρην «այր, տղամարդ, արու կենդանի»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 261
Էջ 75, սյունակ 1 Էջ 75
ԱՌՆԱԿ «հոգեառ ոգի, գրող»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հայկական կազմություն՝ առնել բայից։ Աճառյանը (ՀԱԲ 1, 261) համարում է ասորական փոխառություն՝ harnāgā «շնագայլ» բառից, որ ձեւով եւ իմաստով հեռու է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առնակատոր, առնակային, առնակաշուն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 261
Էջ 75, սյունակ 1 Էջ 75
ԱՌՆԵԼ (ար-, կատ. արար) «անել, գործել, կատարել, ստեղծել, շինել, վերծանել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ar- «հարմարեցնել»
արմատից. հմմտ. հուն. άραρίσκω (=հայ արարի) «դնել, ամրացնել, կցել, հարմարեցնել», թոխ. Ա ihharwār «պատրաստ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առնելի, ապառնի, արար, արարած, արարուած, խորտակարար, խորանարար, խոյրարար, բարերար, չարարար, չարարարել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. άραρίσκω «դնել, ամրացնել, կցել, հարմարեցնել» (=հայ արարի)
թոխ. Ա ihharwār «պատրաստ»
Մատենագիտություն
H. AG 420; Աճ. ՀԱԲ 262