Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 349 / 919
ԽԵՇ
«կողքին, մոտ, «մի խեցեմորթ»»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)kei-t-
«կտրել, անջատել»
(անմիջական նախաձեւ՝ *kheitio-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խեշափառ
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ.
skaidan «բաժանել, անջատել»
հ. վ. գ.
suida «սրի պատյան, բաժանում, սահման»
մ. վ. գ.
scheit «բաժանում, ջրբաժան»
մ. վ. գ.
schit «բաժանում, տարբերություն»
ռուս.
щит «վահան»
ռուս.
защитить «պահպանել»
ԽԵՐԱՆԴԵՄ
«բարեմիտ, բարեխոհ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ արաբ. խեր
(Թերեւս)
«բարիք»
Աղբյուր՝ մ. պ. անդեմ
(Թերեւս)
«-միտ (միտք)»
դիտված է որպես յուրատեսակ երկտարր (հիբրիդային) կազմություն:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 362
ԽԵՐՊՈՒԵ
«հիլ, փոքր կակուլա, փոքր կարդամոն»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. xīrbūyü < արաբ. xirbavva
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 362-363
ԽԹՈՒՍ
«մի բույս»
Ծագումն անհայտ է
ԽԻԱՐ
«վարունգ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. xiyār
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խիարիկ,
խիարուկ,
խիարակ
Մատենագիտություն
H. AG 268;
Աճ. ՀԱԲ 363
ԽԻԱՐՇԱՄԲԱՐ
(խիարշամպար, խիարշամպ, խիարշամպէ)
«կասիա՝ cassia L.»
(բուսբ.)
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. xiyāršanbar < պ. xiyārčanbar
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 363
ԽԻԶԱԽ
«խիզախ, համարձակ, ինքնավստահ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *kē-
«շարժ(վ)ել»
(անմիջական նախաձեւ՝ *khēi-gh-)
*k>*kh անցումով (*khēi-gh-> xiz + -ախ)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խիզախել,
խիզախական,
խիզախումն,
քաջախիզախ (քաջախիզգակ)
Նոր՝
խիզախօրէն
խիզախօրէն
Զուգաբանություններ այլ լեզուներում
ալբ.
syei, syen «հարձակվել»
հուն.
σευω «քշել, հալածել, նետել»
ԽԻԶԱՆ
«պանդուխտ. փախստական. (բրբ.) հյուրընկալվող անձ, կին, ընտանիք»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ պ. xīzān
(թերեւս)
որտեղից` վրաց. xizani «փախստական»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
xizani «փախստական»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 363
ԽԻԶԱՐ
«մեծ սղոց»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *(s)kei-
«կտրել»
(անմիջական նախաձեւ՝ *khēi-gh-)
*k>*kh անցմամբ եւ *-gh- աճականով
ավելի հավանական է փոխառություն լինելը, թեեւ Աճառյանը (ՀԱԲ 2, 364) ճանճ. (լազ.) xizari-ն փոխառություն է համարում հայերենից (ինչպես նաեւ քրդ. xəzar-ը)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խիզարել
Զուգաբանություններ այլ լեզուներում
ճանճ. (լազ.)
xizari-
քրդ.
xəzar-ը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 364
ԽԻԹ
(-ոյ)
«ցավ, հիվանդություն, վերք, խորխորատ, քարանձավ, խութ, կոկորդիլոս»
Բնիկ հնդեւրոպական
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։