Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ել» որոնման արդյունք՝ 4109 բառահոդված
· Էջ 348 / 411
ՍՈՒՆԱՅԵԼ
«հառաչել, ախ քաշել»
Ծագումն անհայտ է
Անստոյգ բառ։
ՍՈՒՏ
(-ո, ուշ՝ -ի)
«սուտ, կեղծ, ստություն, կեղծիք, սուտ տեղը, ստորեն, կեղծորեն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *psudo-
«սուտ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստել,
սոտակ,
սուտակասպաս,
ստապատում,
ստաբան,
ստախոս,
երդմնասուտ,
սուտմուտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ψεύδος «սուտ» (հայ-հունական զուգաբանություն)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 253
ՍՈՒՐ
(-ո)
«թուր, սուր, բահի բերան, սուր, հատու, արագ, անմիջապես, կծու»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *k'ō-
«սրել»
(անմիջական նախաձեւ՝ *kō-ro-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սրել,
սրանալ,
սրաբերան,
սրաթեւ,
սրածայր,
սուրակոխ,
քաջասուր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
çū-la «նիզակ»
ավ.
saēni «սուր ծայր, գագաթ»
լատ.
cōs «հեսան, սրոց»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 254
ՍՈՒՐԲ
(-ո)
«մաքուր, անարատ, սուրբ, սրբազան, նվիրական»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *k'ubro-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սրբել,
սրբանալ,
սրբամատույց,
սրբազան,
սրբիչ,
սրբագրել,
սրբապիղծ,
սրբատեղի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
çubhrá- «փայլուն, պայծառ, գեղեցիկ» (հայ-հնդկական զուգաբանություն)
Մատենագիտություն
H. AG 492;
Աճ. ՀԱԲ 256
ՍՊԱՆԱՆԵԼ
«սպանել, մեռցնել»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սպանել,
սպանող,
սպանումն,
սպանդ,
մարդասպան,
հայրասպան,
կրակասպան,
ասպանաթ,
ասպաննակ
ՍՊԱՌ
«վերջ, սպառում»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. *spar
Աղբյուր՝ մ. պ. spur
Իրանական փոխառություն.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սպառել,
սպառիչ,
սպառազեն,
սպառուած,
անսպառ,
շնչասպառ
Մատենագիտություն
H. AG 239;
Աճ. ՀԱԲ 260-261
ՍՊԱՌՆԱԼ
«վախեցնել, հանդիմանել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *sp(h)er-
«թափահարել, ոտքով խփել»
Բնիկ հնդեւրոպական՝ *sp(h)er- «թափահարել, ոտքով խփել» արմատից։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
sphurati- «ոտքով հրել, կոխոտել»
ավ.
sparaiti «ոտքով կոխոտել»
լատ.
sperno «ոտքի տակ առնել, վանել, նախատել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 261
ՍՊԱՍ
(-ու)
«պաշտոն, ծառայություն, կահկարասի, ամանեղեն, զարդ, հանդես, սեղան, ճաշ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. *spas
Աղբյուր՝ ավ. spasyeiti
Իրանական փոխառություն.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ռազմասպաս,
սպասել,
սպասաւոր,
սպասեակ,
սեղանասպաս,
անսպասելի,
սպասարկու
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 261-262
ՍՊԱՐԴԻԼ
(սպրդիլ)
«գունաթափվել, դժգունել»
Ծագումն անհայտ է
իրանակա՞նն
ՍՊԵՂԱՆԻ
(սպաղանի), -ւոյ, -եաց
«սպեղանի, դեղամիջոց»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. σπλήνιον
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սպեղանել,
էսպեղանապատ
Մատենագիտություն
H. AG 381;
Աճ. ՀԱԲ 264
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։