Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 347 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 285, սյունակ 1 Էջ 285
ԻՄԵՌԻ(Ա) «օր»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ημερία
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իմեռիական
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 242
Էջ 285, սյունակ 1 Էջ 285
ԻՄԷՆ «այս» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Կեղծ բառ, որ այլ ձեռագրերում կա իմն այս, այլ իմենայս, իմէն այս ձեւերով՝ «իմաստանալնարս» մեկնութեամբ.
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 376
Էջ 285, սյունակ 1 Էջ 285
ԻՄԻՈՂԵԱ (իմողեայ) «կիսակտուր» (ԲՀ)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ημιολία «մեկուկես անգամ մեծ թիւ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 242
Էջ 285, սյունակ 1 Էջ 285
ԻՄՆ
Ստուգաբանություն
Տե՛ս նաեւ
ի-
Էջ 285, սյունակ 1 Էջ 285
ԻՄՈՎՍԱՆՆ «իմ տկար կարողութեամբ, ուժերս ներածին չափով»
Ստուգաբանություն
Կազմուած է իմով+ս+ան-ն ձեւով, ինչպէս իւրեանցանն․ հետագայում համաբանութեամբ կազմուել են մերովսանն, ձերովսանն, իւրովսանն ձեւերը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մերովսանն, ձերովսանն, իւրովսանն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 242
Էջ 285, սյունակ 1 Էջ 285
ԻՄՐԻ «ինքը»
Ծագումն անհայտ է
Ծագումն անյայտ է։ Կա աստուածաշնչային յատուկ անուն՝ Իմրի, բայց մեկնութիւնը այլ է (հմմտ․ «Բառգիրք հայկազեան լեզուի» Բ, էջ 107)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իմրիական
Էջ 285, սյունակ 1 Էջ 285
ԻՆԳՐԷ (ինկրէ) «մի տեսակ հալուէ»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ պ. igar (թերեւս)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 243
Էջ 285, սյունակ 1 Էջ 285
ԻՆՁ (-ու) (ինձ, ինճ, ունձ, ուձ) «կատուազգի գիշատիչ կենդանի, հովազ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *simgh-
հայ-հնդկական զուգաբանութիւն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ընձենի, ընձուղտ, ընձախոտ, ուղտինձ
Նոր՝
ընձառիւծ, ընձենատուր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. sinhá «առյուծ»
Մատենագիտություն
H. AG 450; Աճ. ՀԱԲ 243
Էջ 286, սյունակ 1 Էջ 286
ԻՆՆ (-ունք (իննունք), -ունց, -ուք (-ամբք), ուշ՝ ինան(ն), յինան) «ինը»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *enun- (անմիջական նախաձեւ՝ *eneun, *neun-) ձեւերի կողքին
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իննամսեայ, իններորդ, իննետասան, իննուտասան, իննեքեան, իննհարիւր
Նոր՝
իննամեակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. náva
ավ. nava
հուն. εννέα
գոթ. niun «9»
Մատենագիտություն
H. AG 450; Աճ. ՀԱԲ 243-244
Էջ 286, սյունակ 1 Էջ 286
ԻՆՆՍՈՒՆ (-ի, -ից) «իննսուն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *enun-k'ontə
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իննսնամեայ, իննսնամեան, իննսնեմեան, ըննսունամեայ, իննսներորդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ενενήκοντα (εννηκοντα)
լատ. nona ginta
ռուս. девяносто
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 244