Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 346 / 919
ԽԱՓՉՈՒՐ
(փախչուր, ղփչուր, ղափչուն < *ղափչուն)
«ոչխարահարկ»
ԽԱՔԱՆ
(-աց)
«միապետ, թագավոր»
(թյուրք-թաթար. տիտղոս)
Փոխառություն
Աղբյուր՝ մ. իրան. xākan
Աղբյուր՝ թյուրք. xāqān
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. թրք.
xāqān
Մատենագիտություն
H. AG 159;
Աճ. ՀԱԲ 354
ԽԲԱՐԴԵԱՅ
(խմբարդեայ)
«տուփ, խնկաման, խնկատուփ»
Փոխառություն
Փոխառություն, բայց բուն աղբյուրը չի հավաստված։
ԽԵԹ
(խէթ) (խեթալ)
«խեթ, խժոռ (խեթել «խփել, խթել, հրել»)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *s(k)h(i)ai-d/t-
«խփել, հրել»
(անմիջական նախաձեւ՝ *khet-)
այլ ձայնավորմամբ
Արմատի կողքին (այլ ձայնավորմամբ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խեթահար,
խեթի,
խեթումն,
առխեթել,
խեթկել,
խեթկիչ,
խեթկումն,
անխեթկելի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 355
Տե՛ս նաեւ
ԽԵԼ(-Ք)
I
«գլխուղեղ, խելք, միտք, բանականություն, վարպետություն, կարողություն, հնարք, կամրջագլուխ. նավագլուխ, նավի ղեկի կողմը, նավի նստարան, տան կտուր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *s(k)el-
«խելք, կարողություն, վարպետություն»
(անմիջական նախաձեւ՝ *(s)k(h)el-)
խել < *khel-, հնարավոր կապ *s(k)el- «կտրել, հատել, անջատել» արմատի հետ
Արմատից, որ կապում են *s(k)el- «կտրել, հատել, անջատել» արմատի հետ (խել < *khel-)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խելաք,
խելագար,
խելամուտ,
խելացի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
kalā «արվեստ»
նորվ.
skalle «գանգ»
շվեդ.
skalle «գանգ»
հ. իսլ.
skilja «տարբերել, հասկանալ»
անգլ.
skill «վարպետություն, կարողություն»
ԽԵԼՓԻՄԱՅ
«հնոց, դժվարաշնչություն»
Ստուգաբանություն
ԽԵԿ
««շվար» (ԲՀ՝ «շուար», այլեւ «չուար» («թշուառ»))»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
ԽԵՂ
(-ի, -աց)
(խեղ, խիղ)
««խեղ, խեղված, հաշմ, պակասավոր, մեկ ոտքով կաղ» («գարշ, պիղծ, գազիր»)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)k(h)el-
«թեքել, ծռել, հենել, ծուռ, շրջված, խեղաթյուրված»
Հնչյունապես լավ չի հիմնավորված կապը կաղ եւ կեղ «ծուռ» բառերի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խեղութիւն,
խեղել,
խեղաթիւր,
խեղանդամ,
խեղանք,
խեղ(ա)կատակ,
խեղկատակել,
խեղկատակութիւն,
խեղանցել,
խեղբեկ,
խեկբեկ,
խեղկիլ,
խեղկութիւն,
անխեղկեալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σκολιός «ծուռ. անարդար, խորամանկ»
հուն.
σκελίς (ատտ. σχελίς) «հետեւի ոտք, ազդր»
ալբ.
tshale «կաղ»
լատ.
scelus «չարագործություն, խարդախություն, դժբախտություն»
հ. վ. գ.
scëlah «ծուռ»
գ.
scheel «շիլ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 356
Տե՛ս նաեւ
ԽԵՂԲ
(խիղբ)
«ծիլ, ընձյուղ, արմատի մազմզուք, թելեր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)kel-
«կտրել»
(անմիջական նախաձեւ՝ *khel-p-)
Համեմատված է խեթ. huelpi «մատղաշ, քնքուշ, խակ» բառի հետ, որ քիչ հավանական է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խեղբիլ,
խեղբ արկանել,
առնուլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σκόλοψ «ցից, կարթի ծայր, ձող, փուշ, ծլեպ, ցլեպ»
հ. անգլ.
scielf «ժայռի ծայր»
Մատենագիտություն
Աղայան, ԲՍՀ 77;
Ջահ. ՀՀՀԼ 150
ԽԵՂԴ
I
««տրտում» (ԲՀ)»
Անստույգ
Քիչ հավանական է կապը խեղդ «խեղդում» արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խեղդումն
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։