Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված
· Էջ 344 / 430
ՍՏԵՏ
«նեխուրազգի մի բույս»
Ծագումն անհայտ է
ՍՏԵՒ
«անասունի (մանավանդ ուղտի) մազ, բուրդ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *stu-
«խտանալ, գնդվել»
(անմիջական նախաձեւ՝ *steuo-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստեւեղեն,
ստեւագիսակ,
խոզանստեւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
stu-pa, stu-ka «մազափունջ»
հուն.
στύππειον «խծուծի կապ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 273
ՍՏԵՒԵԼ
«արարել»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստեւողական
ՍՏԻ
I
(ստու)
«կարգ, պատշաճություն»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անստի
ՍՏԿԵԼ
«շողոքորթել»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստկու,
ստկող,
ըստկու,
ստկանք
ՍՏՆԱՆԵԼ
I
«վարձել»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստնաւոր
ՍՏՈՃԵԼ
«իրարից բաժանել, անջրպետել»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստոճանի
ՍՏՈՂԿԻԼ
(ստոդկիլ)
«թաթավվել»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ
ՍՏՈՐ
-ի, -ից, -եւ
«տակ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *post-
«անմիջապես հետո»
(անմիջական նախաձեւ՝ *postor-)
*post- «անմիջապես հետո» արմատից: Ավելի քիչ հավանական է բխեցնել *ster- «տարածել, ցրել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստորին,
գետնաստոր,
ստորնեայ
Նոր՝
ստորանալ, ստորոտ, ստորացում, ստորաքարշ, ստորացուցիչ, ստորաբաժանել, ստորագրել, ստորադասել, ստորակետ, ստորայսոյզ
ստորանալ, ստորոտ, ստորացում, ստորաքարշ, ստորացուցիչ, ստորաբաժանել, ստորագրել, ստորադասել, ստորակետ, ստորայսոյզ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
posterus «հետագա»
հուն.
ύστερος «վերջին»
Մատենագիտություն
Pok. IEW 814
ՍՏՈՐԻ
«ստորին, ոստայնանկի գլան»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ster-
«պինդ առարկա»
(անմիջական նախաձեւ՝ *storia)
«պինդ առարկա» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վերստորի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
στείρα «նավի առաջագերան»
հ. վ. գ.
storro «կոճղ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 278
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։