Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 343 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Ի
(յ-) (նախդիր ներգոյականի, նախդրավոր հայցականի եւ բացառականի)
«մեջ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *en-
«մեջ»
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
εν
լատ.
in
հ. իռլ.
in-
գոթ.
in
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 235-236;
Pok. IEW 311
Ի
(հի-), սեռ. է՞ր, տր. ի՞մ, հյց. զի՞, բցռ. յիմէ՞ (զմէ՞, առ իմէ՞), գրծ. ի՞ւ
«ինչ, մի բան»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *kʷi-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իմն,
ինչ,
իր իք,
հիբար,
հիպես,
հիզան,
հիկեն,
անի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
kém «ով»
հ. հնդկ.
-ki- «ոք»
հ. հնդկ.
cid «էլ, իսկ, նույնիսկ»
հուն.
τίς «ով»
լատ.
quid «ինչու, ինչ, ով, որ»
խեթ.
kuiš «ով, որ»
Մատենագիտություն
H. AG 450;
Աճ. ՀԱԲ 235
ԻԱԹՈՒՄ
(ԲՀ)
«պատրանք»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ
ԻԱԼՍ
(ԲՀ)
(իեալս)
«ի բնակս»
Բնիկ հնդեւրոպական
Ալք «խորք» բառի հգն. հյց. ձեւ՝ փոխանակ յալս՝ յուրահատուկ մեկնությամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 236
ԻԱՄ
«իջեւանի պահապան»
Փոխառություն
Աղբյուր՝ թթր. yam
փոխառություն թյուրք-թաթարական աղբյուրից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 236
ԻԱՍԻ
(ԲՀ)
«հանճար»
Ծագումն անհայտ է
ԻԲԱԼԻ
(ԲՀ)
«ողբալի»
Փոխառություն
Աղբյուր՝ եբր. ōbēb
«ողբալի, ողբ»
Ըստ Հ. Ամալյանի (ԲՀ 375) եբր. ōbēb «ողբալի, ողբ» բառի աղավաղված ձեւն է
ԻԲԱՆԷ
(ԲՀ)
(եւ իեբանէ «կոխան գայէ (՞)»)
«կոխան»
Ծագումն անհայտ է (՞)
Անստույգ բառ
ԻԲԻԴ
(ԲՀ՝ իբեթիս)
«քաջահավ, եգիպտահավ, իբիս»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ἴβις, -ιδος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 236
ԻԲՐ
«իբր, իբրեւ, ինչպես»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
ծագում է իբար «ինչպես» ձեւից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իբրեւ,
իբրու
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 237;
Ջահ. ՀԼՊ 160
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։