Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված · Էջ 343 / 919
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 322, սյունակ 1 Էջ 322
ԽԱՐՃԻ II «ներկատու մի բոյս»
Ծագումն անհայտ է
Եթե արաբ. բառ է, ապա բուն աղբիւրը չի հաւաստուած:
Էջ 322, սյունակ 1 Էջ 322
ԽԱՐՃԼԸԽ (խարճըխ) «ծախսադրամ, գրպանի փող»
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. xarčlik
Մատենագիտություն
Ղազ.-Ավ. ՄՀԲ 332-333
Տե՛ս նաեւ
Էջ 322, սյունակ 1 Էջ 322
ԽԱՐՇԵԼ (ուշ՝ խաշել) «այրել, վառել, խաշել, եփել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *khrs- «այրել, վառել, ջեռուցել» (անմիջական նախաձեւ՝ *khrs-, *khər-ə- *khər-s)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարշումն, խարշատել, խարշատումն, խարշապատիլ, խաշոյ, խաշու, խաշմիս, աղեխարշ, տապախարշ, տաւբախարշ, անխարշ, երկնախարշ, խաշիլ, քրտնբախաշ, քրտինքխաշ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ. karštas «տաք, շոգ»
ռուս. красный «կարմիր»
ռուս. красивый «գեղեցիկ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 348; Pok. IEW 572
Տե՛ս նաեւ
Էջ 322, սյունակ 1 Էջ 322
ԽԱՐՇԱՓ (խաշափ) «խշրտոց, սոսափյուն»
Բնաձայն
հ.-ե. արմատ՝ *khrs- (անմիջական նախաձեւ՝ *khor-s-, *khərs-) բնաձայնական արմատից՝ *k/kh անցումով եւ -ափ ածանցով
Թերեւս ինքնուրոյն պատկերաւոր-բնաձայնական կազմութիւն է՝ -ափ ածանցով կամ կրկնաւոր տիպի:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարշափել, խարշափումն, խարշափուն
Էջ 322, սյունակ 1 Էջ 322
ԽԱՐՇՈՒԿ «վայրի մանանեխ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. xaršūq
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 347
Էջ 322, սյունակ 1 Էջ 322
ԽԱՐՈՅՐ «մթին, խրթին, տգեղ»
Փոխառություն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *suer- «սեւ, կեղտագոյն» (անմիջական նախաձեւ՝ *suir-d) ածականազուրկ ձեւ
Աղբյուր՝ իրանական *xvār (թերեւս)
Թերեւս փոխառութիւն իրանական աղբիւրից՝ *xvār (< հնդեւրոպական *suer-), եթե եղել է *suir-d «սեւ, կեղտագոյն» արմատի այսպիսի ածականազուրկ ձեւ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարուրել
Էջ 322, սյունակ 1 Էջ 322
ԽԱՐՈՒ «թշուառ, խեղճ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ ավ. xvara- (թերեւս) «վերք»
Աղբյուր՝ պ. xār (թերեւս) «անարգ, ստոր, թշուառ»
Թերեւս փոխառութիւն իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած: աւ. xvara-ն նշանակում է «վերք», թեեւ ունի հնդեւրոպական իմաստային այլ կարգի զուգահեռներ. պ. xār «անարգ, ստոր, թշուառ» բառը իմաստով համապատասխանում է, բայց նրա մ. պ. իմաստը համարւում է «թեթեւ»-ը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարուանք, խարուիլ, խարուակ, խրուակ, խրուատ
Մատենագիտություն
Horn, NE 110; Barth. AW 1876
Էջ 323, սյունակ 1 Էջ 323
ԽԱՐՊԻԶԱԿ (խարբզակ) «սեխ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. xarbūzak
Աղբյուր՝ պ. xarbuz(a)
Փոխառություն իրանական աղբյուրից:
Մատենագիտություն
H. AG 159; Աճ. ՀԱԲ 348
Էջ 323, սյունակ 1 Էջ 323
ԽԱՐՏ (-ի, -ից) «խարտուք, խարտված մետաղի մանրուք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ker-d- «կտրել» (անմիջական նախաձեւ՝ *khrd- (*kord-, *khərd-)) *k/kh անցմամբ
այս անցման հնարաւորութիւնը հաշւի չեն առել Պետերսոնը (IF 43, 75), Աճառեանը (ՀԱԲ 2, 349) եւ Մայըրհոֆերը (KEWA 1, 304), որոնք խարտել-ի հետ համեմատւող հ. հնդկ. khārdati «կծում է» ձեւը վերցնում են *(s)ker- արմատից առանձին: Աճառեանը (ՀԱԲ 2, 348-349), բխեցնում է սեմական աղբիւրից՝ բերելով ասոր. xrat «հատել, ծակել, քերել, փորել», եբր. xrt «դուր, փորագրիչ», արաբ. xrt «հղկել», harrat «խառատ» զուգահեռները:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարտել, խարտածոյ, խարտոց, խարտուք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. khārdati «կծում է»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 348-349
Էջ 323, սյունակ 1 Էջ 323
ԽԱՐՏԱԼ «մանանեխ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. xardal
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 349