Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 342 / 764
ԿԵԴԻՈՆ
(կեդրոն)
«մխիթարություն»
(ԲՀ)
Փոխառություն
Աղբյուր՝ եբրայերեն (՞)
(բուն աղբիւրը չի հաւաստւած)
ԿԵԿԻԱՍ
(կիկիաս)
«հյուսիս-արեւելյան քամի»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. καικιας
Մատենագիտություն
H. AG 356;
Աճ. ՀԱԲ 567
ԿԵՂ
III
«ծուռ, թյուր, թերի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)k(h)el-
«ծռել, հեկել, ծուռ»
կ/խ հերթագայութեամբ
Թերեւս բնիկ հնդեւրոպական, որ կ/խ հերթագայութեամբ կապուած է խեղ բառի հետ եւ ծագում է հնդեւրոպական *(s)k(h)el- «ծռել, հեկել, ծուռ» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կեղակարծ,
կեղակարծիք,
կեղակարծել,
կեղակարծելի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σκολιος «ծուռ»
հուն.
κελλου «ծուռ» (Հեսիքիոս)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 490-491, 568
Տե՛ս նաեւ
ԿԵՂԱՐ
«մատանի»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κελλάριον
Աղբյուր՝ ն. հուն. κελλάρι
Աղբյուր՝ լատ. cellarium
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 568
ԿԵՂԵՐԶ
«գանգատ, տրտունջ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gʷel-
«ծակել, խայթել, ցավ, մահ»
առայժմ չբացատրված երզ-ով
առայժմ չբացատրված երզ-ով. հմմտ. հատկապես սլավոնական զուգահեռները՝ հ. չեխ., ռուս. жалоба «գանգատ, տրտունջ», жалеть «խղճալ, ցավել, ափսոսալ, խնայել»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կեղերզական
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. չեխ.
—
ռուս.
жалоба «գանգատ, տրտունջ»
ռուս.
жалеть «խղճալ, ցավել, ափսոսալ, խնայել»
Տե՛ս նաեւ
ԿԵՂԵՒ
(-ոյ)
«կեղեւ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)kel-
«կտրել, անջատել»
(անմիջական նախաձեւ՝ *keleb- կամ *kel-ep-)
կ/խ հերթագայությամբ կամ ք > կ անցմամբ
կ/խ հերթագայությամբ կամ ք > կ անցմամբ ծագում է հնդեւրոպական *(s)kel- «կտրել, անջատել» արմատից՝ *keleb- կամ *kel-ep-, մանավանդ որ բարբառներում կան կ-ի փոխարեն ք-ով, փ-ով, բ-ով եւ լ-ի փոխարեն պ-ով, փ-ով, բ-ով տարբերակներ. սրանց հիման վրա կարող են վերականգնվել *քեղեւ/փ/բ հայկական բարբառային սկզբնաձեւերը եւ վերականգնել *kel-eb(h)/p(h)- նախաձեւերը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կեղեւել,
անկեղեւ,
կարծրակեղեւ,
ողորկակեղեւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
scelifa «կճեպ, թաղանթ»
մ. վ. գ.
schelfe «կճեպ, թաղանթ»
ն. վ. գ. բրբ.
schelfe «կճեպ, թաղանթ»
մ. ն. գ.
shulpe, stholpe «թեփուկ. պատյան» (from *skeleb-)
դան.
kulp(e) «պատիճ, պատյան»
Մատենագիտություն
AG 307;
ՀԱԲ 568
ԿԵՂԹ
(կաղթ բրբ. կաղաթ, կալաթ, կղաթ)
«կողով, տարողության մի չափ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κάλαθος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 569
ԿԵՂԿԵՂ
(բրբ.)
«մեղագռավ, սովորական ներկարար»
Բնաձայն (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *kel-
«բնաձայնական արմատ»
քիչ հավանական է
բնաձայնական կրկնություն: Քիչ հավանական է հնդեւրոպական *kel- բնաձայնական արմատին հանգելը (առանց տեղաշարժի կ-ով), եթե նկատի առնենք, որ այդ արմատից ծագող աքաղաղ բառում *k-ն ենթարկված է սովորական տեղաշարժի *k > ք:
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։