Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված · Էջ 341 / 454
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 588, սյունակ 1 Էջ 588
ՇԻՏԱԿ «ուղիղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *skei-d- «կտրել, անջատել»
Հնարավոր է կապը հնդեւրոպական *skei-d- «կտրել, անջատել» արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շիտակել, ստեղնաշիտակ, գեշաշիտակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս. чистый «մաքուր»
Էջ 588, սյունակ 1 Էջ 588
ՇԻՐԻՄ (-ի, -աց) «շիրիմ, գերեզման»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «կտրել, անջատել» (անմիջական նախաձեւ՝ *skher-) շիր- անցմամբ
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *(s)ker- «կտրել, անջատել» արմատի հետ (*skher-> շիր- անցմամբ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շիրմակից, շիրմատոր
Էջ 588, սյունակ 1 Էջ 588
ՇԻՒ (-ոյ) «դալար ճյուղ, խաղողի չանչ, ոստայնանկության մի պարագա»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *skei- «կտրել, անջատել» (անմիջական նախաձեւ՝ *skhi-p-)
Էջ 589, սյունակ 1 Էջ 589
ՇԻՔԻԼՈՆ (շիքրոն) «աթոռ, նստարան»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ թյուրք-թաթարական (՞) (թերեւս)
Աճառյանը (ՀԱԲ 3, 522) նշում է ույղուր. šikusun «հանգստավայր, հյուրանոց» բառը, որ քիչ հավանական է. չկա Ռադլովի բառարանում
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 522
Էջ 589, սյունակ 1 Էջ 589
Շ(Լ)ՄՈՐ (լ) «շփոթ, իրարանցում, կռիվ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)kel- «կանչել, գոռալ, աղմկել, հնչել» (անմիջական նախաձեւ՝ *skhel-mo-) + -որ վերջածանց
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շ(լ)մորիլ, շլմորութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ. hlimman «հնչել, աղմկել, մռնչալ»
հ. վ. գ. hlamon «աղմկել, կատաղել»
Էջ 589, սյունակ 1 Էջ 589
ՇԼՆԻ (հգն. շլին-ք) «պարանոց, վիզ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *skel- «ծռել» (անմիջական նախաձեւ՝ *skhel-niio-)
այս արմատից կան մարմնի մասերի շատ ածանցներ, եւ «պարանոց» իմաստը հաճախ է արտահայտվել «ծռել» իմաստի միջոցով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շլնետակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ. kulni «կրունկ»
Տե՛ս նաեւ
Էջ 589, սյունակ 1 Էջ 589
ՇԼՏԻԼ «խլրտալ»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *skhel- «քշել, շարժել, արագ շարժման մեջ դնել»
շ-խ հերթագայությամբ (հմմտ. շեղ-խեղ)՝ ծագում է հնդեւրոպական արմատից
Տե՛ս նաեւ
Էջ 589, սյունակ 1 Էջ 589
ՇԿԱԹԱԿ (շկօթակ, ըշկոթակ) «աքսոր»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ իրանական (՞) (հավանաբար)
Աղբյուր՝ մ. պ. *šikaftak (հավանաբար)
Աճառյանը (ՀԱԲ 3, 523) որպես աղբյուր նշում է մ. պ. *šikaftak ձեւը՝ կցելով šikaf-tan «ճեղքել» (ըստ Աճառյանի՝ «թիվը բյուր եւ անհամար առնել») բային՝ իմաստային յուրահատուկ անցումով՝ իբր «խեղելով աքսորել»
Մատենագիտություն
ՀԱԲ 523
Էջ 590, սյունակ 1 Էջ 590
ՇԿԼՈՐ (շկլօր, շկլաւր) «կաղին»
Ծագումն անհայտ է
բ.` նաեւ «շլոր»
Էջ 590, սյունակ 1 Էջ 590
ՇԿՆՋԻԹ «մի բույս (բույսի մաս)»
Ստուգաբանություն (թերեւս)
շն-կնճիթ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 523