Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՍՏԱՄԲԱԿ
«ըմբոստ, բուռն, անսաստ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *stambak
խիստ բառի բաղադրությամբ՝ խստամբակ, խստամբակութիւն։ հմմտ. մ. պ. stambak, պ. sitanba այլեւ հայ. (<իրան.) ապստամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստամբակութիւն,
ստամբակել,
խստամբակ,
խստամբակութիւն
Մատենագիտություն
H. AG 240;
Աճ. ՀԱԲ 268-269
Տե՛ս նաեւ
ՍՏՐՈՓԵԼ
«պտտել (?)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. στρέφω
«պտտել, շրջել, շուռ տալ»
ՎԱՆԴԱԿ
(-ի, -աց)
«վանդակ, հյուսված բան, զամբյուղ, ցանց, ուռկան»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *uendh-
«ոլորել, հյուսել»
փոխատու լեզու՝ իրան. *vandak-
Փոխառության իրանական աղբյուրից՝ *vandak-:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վանդակել,
վանդակագործ,
վանդակակապ,
իրավանդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ.
bandak
«բամբակի քուլա»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 305
ՏԱՐԱՓ
(տարաբ), -ոյ
«(անձրեւի) տարափ, ցող»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Տարաբ ձեւը, որ ԲՀ-ն մեկնում է «խուռն ինչ» կամ «խառն ինչ», բացատրւում է որպէս «որեւէ բանի բազմութիւն՝ առատութիւն» (ՀԱԲ 4, 384)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տարափել,
տարափանման,
տարափումն,
տեղատարափ,
տարատարափ,
հրատարափ,
թանձրատարափ,
լեռնատարափ,
կայծակնատարափ,
հողմատարափ
Մատենագիտություն
ՀԱԲ 384
ՏԱՐՄ
-ի, -ից
«խումբ, թռչնախումբ, երամ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dergh-
«բռնել»
(անմիջական նախաձեւ՝ *drgh- (s)mo-)
արմատից
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *drgh- (s)mo-` *dergh- «բռնել» արմատից. Տե՛ս եւ տորմ, որ տարմ-ի ձայնդարձային ձեւն է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տարմատարմ,
տարմանալ,
տարմաջուր,
տարմաբար,
լուսատարմիկ,
տարմահաւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. իռլ.
dremm
իռլ.
dream
«խումբ, բազմութիւն, ջոկատ»
բրետ.
dram
«խուրձ, կապոց»
հուն.
δραγμα
«բուռ, խուրձ»
Տե՛ս նաեւ
ՏԻՐԻՖ
(բբ)
«ողոր, դալար ճյուղ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ վրացերեն tiripi
«ուռենու ճկուն ճյուղ»
Մալխասյանցը (ՀԲԲ 4, 416) համարում է փոխառութիւն վրացերենից
ՏԼԻՍՄ
(-ի, -աց, այլեւ -ո)
«հուռութք, թալիսման»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. tilism
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 411
ՏԼՍՄԱԹ
«թալիսման, հուռութք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. tilismāt
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 411
Տե՛ս նաեւ
ՏՂԻԼ
«ուռչել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տղընդեր,
տղընտեր,
տնտղիլ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։