Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 1906 բառահոդված (էջ 34/191)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 167, սյունակ 1 Էջ 167
ԳՈՅՐ «գուրգուրանք, համակրանք»
Ծագումն անհայտ է (թերեւս)
այլեւ, թերեւս, բրբ. գուրալ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ողջագուրել, ողջագուրանք, գուրգուրալ, գուրգուրանք, գուրալ
Էջ 168, սյունակ 1 Էջ 168
ԳՈՆԳԻԱՐԻՈՆ «աղքատներին կամ զինվորներին նվիրաբերվող մթերք կամ դրամ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. γογγιάριον
Փոխառության աղբյուր՝ լատ. congiarium
Մատենագիտություն
H. AG 345; Աճ. ՀԱԲ 579
Էջ 168, սյունակ 1 Էջ 168
*ԳՈՆԵԼ (հրամայականը՝ գոնեա (գոնեայ, գոնե)) «գոնե, գեթ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *ues- «մնալ, ապրել, բնակվել, գիշերել» (անմիջական նախաձեւ՝ *uos-ne) *-ne- ածանցով
գոմ-ի հետ միասին (տե՛ս գո-) ծագում է *ues- «մնալ, ապրել, բնակվել, գիշերել» բայից՝ *-ne- ածանցով (՞) *uos-ne > գոնե- (՞)։
Մատենագիտություն
Ջահ. None
Տե՛ս նաեւ
Էջ 168, սյունակ 1 Էջ 168
ԳՈՉ «գոչյուն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uekʷ- «խոսել» (անմիջական նախաձեւ՝ *uokʷio-)
Աճառյանը (ՀԱԲ 1, 580) համարում է հնդեւրոպականից անկախ բնաձայնական կազմություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոչել, գոչիւն, գոչումն, երկնագոչ, բարձրագոչ, ահեղագոչ, հրապարակագոչ, մեծագոչ, յոգնագոչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
vākti
«ասում է, խոսում է»
հ. հնդկ.
vākyam
«խոսք, ասույթ»
ավ.
vaxš
լատ.
vox
«ձայն, ասույթ, բառ»
հուն.
επος
«բառ, խոսք»
թոխ. Ա
uwak
«ձայն»
թոխ. Բ
wek
«ձայն»
Մատենագիտություն
Pok. IEW 1136; ՀԱԲ 580
Էջ 168, սյունակ 1 Էջ 168
ԳՈՌ I «գոչյուն, բղավոց, կռիվ, բառ»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gher- (անմիջական նախաձեւ՝ *ghor-s-) բնաձայնական արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոռալ, գոռումն, գոռութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
gharghara
«հնչյուն, բնդյուն, քրքիջ»
հ. անգլ.
gierran
«հնչել, ժվալ, ճչալ, ճռնչալ, շաղակրատել»
ռուս.
гаркать
«գոռալ, գոչել, բղավել»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 168, սյունակ 1 Էջ 168
ԳՈՌ II «խրոխտ, հպարտ, ահավոր, սարսափելի»
Փոխառություն (թերեւս)
Փոխառության աղբյուր՝ սողդ. vure (γwrk) (թերեւս) «խրոխտ, հպարտ, մեծամիտ»
Աճառյանը (ՀԱԲ 1, 580-581) միացնում է գոռ «գոչյուն» բառի հետ։ Կապ ունի՞ արդյոք սրա հետ գոռոզ «խրոխտ, հպարտ, ամբարտավան» բառը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոռալ, գոռական, գոռումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
garkha
«ծանր. պատվարժան, ակնածելի»
ավ.
geura
հ. հնդկ.
gurú
«ծանր»
Մատենագիտություն
Ջահ. None; ՀԱԲ 580-581
Էջ 169, սյունակ 1 Էջ 169
ԳՈՌԵՂ (-ոյ) (գոռեխ, գոռեհ, գոռող, գոռոխ) «իշամեղու, վայրի մեղու»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gher- «բնաձայնական արմատ» (անմիջական նախաձեւ՝ *ghor(s)elo-)
բնաձայնական արմատից, որտեղից նաեւ գոռալ. -եղ-ի համար հմմտ. բոռ, բոռեղ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ghargharāyntē
«սուլում է, բզզում է»
մ. վ. գ.
grellen
«բարկությունից ճչալ»
Տե՛ս նաեւ
Էջ 169, սյունակ 1 Էջ 169
ԳՈՌՈԶ (-ի, -ից, -աց) «հպարտ, խրոխտ, բռնակալ»
Անստույգ (թերեւս)
Թերեւս նույն ծագումն ունի, ինչ գոռ համիմաստ բառը (տե՛ս), որի համար մենք ենթադրել ենք իրանական աղբյուր, սակայն դժվարություն է հարուցում -ոզ-ը, որի բնույթը պարզ չէ. կա բարբառային տկլոզ, որ զուգահեռ ունի տկլոր ձեւի մեջ. խոխոզ «ահավոր, խրոխտ» եւ կոկոզ «մեծամիտ, հպարտ» բառերը, թերեւս կրկնավոր են, եւ նրանց մեջ -ոզ-ը չի առանձնանում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոռոզութիւն, գոռոզանալ, գոռոզաբար, գոռոզասաստ
Տե՛ս նաեւ
Էջ 169, սյունակ 1 Էջ 169
ԳՈՌՈՉ «գոչյուն, գոռոց»
Բնաձայն (թերեւս)
Թերեւս ածանցված է գոռալ բայի արմատից՝ -ոչ ածանցով (հմմտ. խոռոչ՞): Աճառյանը (ՀԱԲ 1, 582) համարում է անկախ բնաձայնական կազմություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոռոչել
Մատենագիտություն
ՀԱԲ 582
Տե՛ս նաեւ
Էջ 169, սյունակ 1 Էջ 169
ԳՈՐԾ (-ոյ) «գործ, աշխատանք, զբաղմունք, գործվածք, բանվածք, վարք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uerg- «գործել» (անմիջական նախաձեւ՝ *uorgo-/*uerg'o-) հետադարձ առնմանությամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գործած, զուրկ, գործակալ, գործարան, գործակից, գործարանային, գործավար, գործարանատեր, գործատեաց, գործելակերպ, գործաւոր, գործելի, գործելախառն, գործի, գործութիւն, գործունակ, գործուն, գործունն, գործունեայ, գիշագործ, բարեգործ, գաղտնագործ, զբագործ, կաւագործ, ձեռագործ, երկաթագործ
Նոր՝
գործադիր, գործադրութիւն, գործադրել, գործադուլաւոր, գործադ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
varəza-
հուն.
έργον
հ. վ. գ.
werk
«գործ»
Մատենագիտություն
H. AG 436; Աճ. ՀԱԲ 584; Pok. IEW 1168