Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՆԺԴԵՀ
(-ի, -ից)
(նշդեհ)
«տարագիր, պանդուխտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական niždeh
Փոխառություն իրանական աղբյուրից (պարթեւերենի՞ց)՝ niždeh (niž «արտ-, դուրս» եւ deh «երկիր»՞), բայց բուն աղբյուրը չի հավաստվում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նժդեհիլ,
նժդեհանալ,
նժդեհակից
Մատենագիտություն
H. AG 203;
Աճ. ՀԱԲ 449
ՆՈՏԱՐ
(նօտար)
«քարտուղար, գրագիր, նոտար»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. νοτάριος
փոխատու լեզու՝ լատ. notarius
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նոտարել,
նոտրել
Մատենագիտություն
H. AG 368;
Աճ. ՀԱԲ 478
ՆՈՒԱՐ
(բուսանվանական հիմք)
(բուսաբանական)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ծագումն անհայտ է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նուարխոտ,
նուարտակ
ՆՈՒԱՐՏԱՆ
(-ի, -աց)
«ծածկոց»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
Հավանաբար փոխառություն իրանական աղբյուրից:
ՆՈՒՍԻԽՈՒՆԱՐՏ
«միջօրեական»
(բբ)
Ստուգաբանություն (փոխառություն)
ՆՊԵՐՏ
«հպարտ, ամբարտաւան»
Ստուգաբանություն (փոխառություն)
Փոխառութիւն իրանական աղբիւրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նպերտական
ՇԱՀԱՏԱԿ
«ախոյեան, առաջամարտիկ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
կազմված է -տակ վերջածանցից, բայց ի՞նչ է շահ-ը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շահատակել,
շահատակին,
շահատակաբար,
շահատակութիւն
ՇԱՏ
III
««քաղաք» (տեղանուններում)»
(տեղանուններ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական šāt
«ուրախ»
«ուրախ» իմաստից փոխաբերությամբ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
Արտաշատ,
Վասակաշատ,
Վարդանաշատ
Մատենագիտություն
H. AG 212;
Աճ. ՀԱԲ 499
ՇԱՐ
I
(ուշ՝ -ի, -ու)
«շարք, շարվածք, խումբ, բազմություն»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *ers-
«շարել, միացնել»
Քիչ հավանական է միացնել հնդեւրոպական *ers- «շարել, միացնել» (հայ. յեռուլ) արմատի հետ որպես կողմնակի հնդեւրոպական շերտի բառ (հնդեւրոպական այլ լեզվի ներդրում)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շարել,
շարումն,
շարական,
շարոտել,
մարգարտաշար,
միաշար,
շողաշարել,
զուգաշարել,
շարադրել,
շարադասել,
շարունակել,
շարաձայն,
շարունակ,
շարունակելի,
շարահիւսութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
συν-
«նախածանց»
շար- «համա-»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։