Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 800 բառահոդված (էջ 34/80)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 329, սյունակ 1 Էջ 329
ԽԵՐԱՆԴԵՄ «բարեմիտ, բարեխոհ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. խեր «բարիք»
փոխատու լեզու՝ մ. պ. անդեմ «-միտ (միտք)»
դիտված է որպես յուրատեսակ երկտարր (հիբրիդային) կազմություն:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 362
Էջ 329, սյունակ 1 Էջ 329
ԽԻԶԱՆ «պանդուխտ. փախստական. (բրբ.) հյուրընկալվող անձ, կին, ընտանիք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. xīzān
որտեղից` վրաց. xizani «փախստական»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
xizani
«փախստական»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 363
Էջ 329, սյունակ 1 Էջ 329
ԽԻԹ (-ոյ) «ցավ, հիվանդություն, վերք, խորխորատ, քարանձավ, խութ, կոկորդիլոս»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Էջ 331, սյունակ 1 Էջ 331
ԽԻՆՁ I «գոգ, խորշ, անկյուն, ծոց. ծալք», խինձ «արգանդախորշ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)kei-d/t- «ճեղքել» (անմիջական նախաձեւ՝ *khintio-, *khindio-) տարբերակային ձեւերից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ.
chitti-
«ճեղքում»
հնդկ.
chidrá
«ճեղք, անցք»
լատ.
scindō
«ճեղքել»
լատ.
scissiō
«ճեղքում»
կիմր.
cwis
«ակոս» <*kēidtā
հ. իսլ.
hīt
«կաշեպարկ»
Էջ 334, սյունակ 1 Էջ 334
Խ(Ղ)ԽԱՅԹ (-ի, -ից) «վերքի ուռուցք, բարախ, որդ, ճիճու, հպարտություն, կեղծիք, խարդախություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kel- «խփել, կտրել» *k > *kh անցմամբ
Բաղադրյալ կազմություն (բարդ բառ)՝ խող- եւ խայթ. առաջինը կարելի է բխեցնել հնդեւրոպական *kel- «խփել, կտրել» արմատից՝ *k > *kh անցմամբ: Հմմտ. խիղ- (խող-): խայթ-ն էլ թերեւս առնված է ավելի լայն առումով (հմմտ. խեթ, խիթ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խ(ղ)խայթիլ, խղխայթումն, բազմախ(ղ)խայթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
calamitas
«վնաս»
լատ.
clades
«վնաս, աղետ, խեղություն, խեղանդամություն, հաշմ»
ռուս.
колоть
«ծակել»
Տե՛ս նաեւ
Էջ 335, սյունակ 1 Էջ 335
ԽՆԱՄ (-ոյ) «խնամք, հոգատարություն»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *ken- «ջանալ, ձգտել, շտապել»
հ.-ե. արմատ՝ *kʷenth- «տառապել, համբերել, հանդուրժել» *k > *kh անցումով
Ակնհայտորեն կապված է խնայ- «խնայում» արմատի հետ, որի ծագումը նույնպես անհայտ է: Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական արմատներից մեկի հետ` *k>*kh անցումով: Խնամ/խնայ արմատների մ/յ հերթագայությունը ցույց է տալիս հայերենից տարբեր աղբյուր:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խնամել, խնամոտ, խնամարկել, խնամատարություն, խնամակալ, խնամագութ, խնամած, խնամի, խնամունի, խնամություն, խնամենալ, խնամեխոս, բարեխնամություն, բազմախնամ, ժողովրդախնամ, նախախնամություն, վերնախնամ
Տե՛ս նաեւ
Էջ 335, սյունակ 1 Էջ 335
ԽՆԴ (խունդ) «խորդուբորդություն, անհարթություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)k(h)en(d)- «ճեղքել, ցրել» (անմիջական նախաձեւ՝ *khond) *khond > *խանդ > *խունդ
*khond > *խանդ > *խունդ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խնդբունդ, խնդբուծակ, խնդբաձակ
Էջ 336, սյունակ 1 Էջ 336
ԽՆՋՈՅՔ(-Ք) ((խնճոյ(-ք)), -ի, -ից) «ուրախության սեղան, հանդիսավոր հացկերույթ, խրախճանք, հանդիսականների բազմություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *khendh- «խնդալ» (անմիջական նախաձեւ՝ *khendhi-o-)
Աբաեւը (Абаев, ИЭСОЯ 265) եւ Հ. Բեյլին (Bailey, DKS 483) համեմատում են օս. xyncyn «հյուրասիրել, պատվել» բայի հետ՝ համարելով իրանական փոխառություն, բայց նրանց անծանոթ է հայ-իրանական *k(h)endh- «խնդալ» զուգաբանությունը (տե՛ս խինդ)։ Աբաեւը խնջոյ-ք-ը բխեցնում է ալաներենից։ Օսերեն բայը Աբաեւը համարում է նույնական xyncyn «հաշվել, համարել» բայի հետ, իսկ Բեյլին աղբյուր է համարում *haik-/*hik- «հագեցնել, կշտացնել» արմատը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խնճոյական, բազմախնճոյ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
խինդ, խինձ (խնձիղ)
մ. պ.
xandītan
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 131
Տե՛ս նաեւ
Էջ 338, սյունակ 1 Էջ 338
ԽՈԽԵԼ «անհնազանդ լինել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոխոզ (՞), խոխոտիլ (՞)
Էջ 338, սյունակ 1 Էջ 338
ԽՈԽՈՏԻԼ «հանդգնել, համարձակվել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)