Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 773 բառահոդված (էջ 34/78)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 371, սյունակ 1 Էջ 371
ԿԱԶԴՈՅՐ (կասդոյր-) «կազդուրում»
Փոխառություն
թերեւս փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կազդուրել, կազդուրումն, կազդուրական, կազդուրեցուցիչ
Նոր՝
կազդուրիչ
Էջ 371, սյունակ 1 Էջ 371
ԿԱԶՄ -ոյ «սարք, հանդերձանք, զարդ, պատրաստ, զինված»
Փոխառություն
թերեւս փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կազմել, կազմիչ, կազմած, կազմակերպել, կազմութիւն, կազմուած, գեղեցկակազմութիւն, երկնակազմ, պնդակազմ
Նոր՝
կազմակերպիչ, կազմակերպչական, կազմակերպական, կազմակերպութիւն, կազմատուն, կազմարար, կազմալուծել, կազմախօսութիւն, ամրակազմ, անկազմ, անկազմակերպ, թղթակազմ, լաթակազմ, կաշեկազմ, հիմնակազմ, փառակազմն
Զուգաբանություններ այլ լեզուներում
ն. պ. kāz «փարախ, խրճիթ» (ըստ Bailey-ի)
Էջ 373, սյունակ 1 Էջ 373
ԿԱԼ II (-ոյ, ուշ՝ նաեւ -ի) «կալ, կալսելու տեղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *geu- «ծռել, թեքել, կորանալ, կամար կազմել» (անմիջական նախաձեւ՝ *gᵘ̯i-lo-)
նման է հ. հնդկ. khala «կալ» բառին, բայց դժվարութիւն է հարուցում հնչիւնական անհամապատասխանութիւնը, եթե մենք գործ չունենք կաղ-խեղ տիպի համապատասխանութեան հետ՝ *(s)kel- «ծռել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կալորայ, կալոտի, կալատեղ, կալապետ, կալսել, կալածեւ, կալամէջ, կալատէր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ. khala «կալ»
Մատենագիտություն
Mayrhofer, KEWA 305
Էջ 373, սյունակ 1 Էջ 373
ԿԱԼՍԱՂԱ «կարգուկանոն (՞)» կամ «բարի նշան (՞)»
Փոխառություն (՞)
Փոխառության աղբյուր՝ եբրայերեն (՞) (բուն աղբյուրը չի հավաստված)
եբրայերենից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած:
Էջ 374, սյունակ 1 Էջ 374
ԿԱԽՐԱՀԱՆ (կահրա «բռնի, իզուր») «վայրահաչություն»
Փոխառություն (թերեւս)
Փոխառության աղբյուր՝ իրան. (՞) (թերեւս, բուն աղբյուրը չի հավաստված)
Էջ 374, սյունակ 1 Էջ 374
ԿԱԿԱՆՍ «անխոս» (ԲՀ)
Անստույգ (թերեւս)
ԲՀ՝ «անխօս», վրիպակով՝ «անխօնս», որ կա ՀԱԲ-ում, 2, 488։ Թերեւս կակազ-ի սխալագրությունը։ Հազիվ թե լինի կական-ի իգն. հայց. հոլովը (բացատրությունը հեռու է)։
Մատենագիտություն
ՀԱԲ 488
Տե՛ս նաեւ
Էջ 375, սյունակ 1 Էջ 375
ԿԱՀՈՅՐ «ջրաման, սափոր»
Փոխառություն
հ.-ե. արմատ՝ *kʷer- «աման, ջրաման»
Փոխառության աղբյուր՝ իրանական (՞) (բուն աղբյուրը չի հավաստված)
հավանական է ծագումը հնդեւրոպական *kʷer- «աման, ջրաման» արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. caru «աման, կաթսա»
Էջ 376, սյունակ 1 Էջ 376
ԿԱՂԱՄԱՍ(Ի) (կաղամադի, կաղամահի) «բարդի դողդոջուն»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ ուրարտերեն (՞) (բուն աղբյուրը չի հավաստված)
Աճառյանը (ՀԱԲ 2, 492) համարում է փոխառություն ուրարտերենից (խալդերենից), բայց հմմտ. թրակ. (էդոնների ցեղում) kalamín-dar «սոսի, չինարի» (dar «ծառ»):
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 492
Էջ 379, սյունակ 1 Էջ 379
ԿԱՄՈՒՐՋ (-ի, -աց) (կամուրճ, կարմունճ, կարմուջ) «կամուրջ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *gʷem- «գնալ, գալ» (անմիջական նախաձեւ՝ *gʷmbhuriā- (՞))
հայ-հունական զուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կամրջախելք, կամրջել, Կամրջաձոր, նաւակամուրջ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. γέφυρα
լիտվ. gomorys «քիմք»
Մատենագիտություն
Ritter, Introducción al armenio antiguo, Madrid, 1996 17; Աճ. ՀԱԲ 503; Ջահ. ՀԼՊ 128; Olsen, NBA 66
Էջ 381, սյունակ 1 Էջ 381
ԿԱՅՏ
Բնիկ հնդեւրոպական
հնարաւոր է կապը կայթ կամ խայտ (վերջինս՝ կ/խ հերթագայութեամբ) արմատների հետ (տե՛ս)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կայտառ, կայտիր, կայտառական, կայտառութիւն, կայտռալ, կայտռական, կայտռունակ
Տե՛ս նաեւ