Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 4294 բառահոդված (էջ 34/430)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 90, սյունակ 1 Էջ 90
ԱՐԻՓՆՈՒ (արփինու «՞»)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անծանոթ իմաստով եւ ծագմամբ բառ
Էջ 90, սյունակ 1 Էջ 90
ԱՐԾԱԹ (-ոյ) «արծաթ, դրամ, հարստութիւն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *arg’- «փայլուն, սպիտակափայլ» (անմիջական նախաձեւ՝ *argəto-) միայնակ կանգնած. -աթ-ով համընկնում է երկաթ բառի հետ
հ.-ե. արմատ՝ *arg’- (անմիջական նախաձեւ՝ *arg’ənto-) աւելի սպասելի էր, պիտի տար արծանթ
Բնիկ հնդեւրոպական, թէեւ բուն նախաձեւի վերականգնումը դժւարութիւն է յարուցում՝ *argəto- (միայնակ կանգնած. -աթ-ով համընկնում է երկաթ բառի հետ), բայց աւելի սպասելի էր *arg’ənto- (պիտի տար արծանթ ) *arg’- «փայլուն, սպիտակափայլ» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արծաթագին, արծաթագոյն, արծաթագործ, արծաթազօծ, արծաթահանք, արծաթեղէն, արծաթի, անարծաթ, բազմարծաթ, կլարծաթ, արծաթաձուկ, արծաթապաշտ, արծաթազօրել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
rajatám
ավ.
әrәzata
լատ.
argentum
հ. իռլ.
argat
«արծաթ»
Տե՛ս նաեւ
Էջ 91, սյունակ 1 Էջ 91
ԱՐԾՆԵԼ «տաք երկաթով փայտին գծագրել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *arg'- «փայլուն, սպիտակ»
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
árjuna
«սպիտակ, լուսաւոր»
հուն.
άργός
«վառ ճերմակ, շողշողուն»
Տե՛ս նաեւ
Էջ 91, սյունակ 1 Էջ 91
ԱՐԿԱՌՄ «օձամարտ» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 91, սյունակ 1 Էջ 91
ԱՐԿՂ (-կեղ, -կաց) «արկղ, սնդուկ, գանձարկղ, դագաղ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ժող. լատ. arcla
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արկղակերտ, արկղագործ, արկղիկ, գանձարկղ, դրամարկղ, տոմսարկղ, արկղակալ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 322
Էջ 92, սյունակ 1 Էջ 92
ԱՐՀԵԳԵԼ (ահեգել) ««համոզել (համոզել) կամ ծիպրել (°)» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստոյգ բառ։
Էջ 92, սյունակ 1 Էջ 92
ԱՐՁ «°»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արձագանք
Էջ 92, սյունակ 1 Էջ 92
ԱՐՁԱԿ (-ի, -աց) «ազատ, համարձակ, չփակուած, ընդարձակ, հասարակ, սովորական, հեռու, այն կողմը»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *serg՛-
փոխատու լեզու՝ աւ. harəz «արձակել»
փոխատու լեզու՝ պրթ. hirz «արձակել»
իրանական աղբիւրից՝ հմմտ. աւ. harəz, պրթ. hirz «արձակել» (< հ.-ե. *serg՛-)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արձակել, արձակահեր, հերարձակ, արձակավայր, արձակաքաղաք, արձակերտասանակ, արձակումն, արձակուրդ, ընդարձակ, ընդարձակել, համարձակ, համարձակելի, համարձակագոյն, արձակիլ, բացարձակ, ձիարձակ, ձիարձակարան, բազմարձակ, բուսարձակ, սանձարձակ, նախայարձակ, երեքարծեն, լայնարձակ, լուսարձակ, ընդարձակածաւալ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 324; Ջահ. ՀԼՊ 517
Էջ 92, սյունակ 1 Էջ 92
ԱՐՁԱՆ (-ի, -աց) «արձան, կոթող, սահմանաքար, կուռք, բուրգ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
իրանական ծագումը, բայց համապատասխան ձեւ չի հաւաստուած։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արձանագիր, արձանագրել, արձանանալ, արձանութիւն, արձանաքար, մահարձան, արձանագործ, արձանագործութիւն, յուշարձան, խաչարձան
Էջ 93, սյունակ 1 Էջ 93
ԱՐՃԻՃ (-ոյ) «անագ» (արճճեայ) «կապար»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *arčič
իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արճճափակ, արճճակապ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
arzīz
Մատենագիտություն
H. AG 111; Աճ. ՀԱԲ 326