Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԹՈՒՐԾ
II
(թուրջ)
«թրծած»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ter-
«պինդ, կարծր լինել»
(անմիջական նախաձեւ՝ *torg'-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թրծել,
թրծոց,
թրծուն,
թրծումն,
անթուրծ,
անթրծութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. խոլ.
storkim
«մակարդված, պնդացած»
հ. շվեդ.
starkr
«ուժեղ»
հ. անգլ.
strecle
«կոշտ, պինդ, ամուր, դաժան, խիստ»
ԹՈՒՐՇԱ
(եւ թուրշալայ՞)
«թրթնջուկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. turša
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 210
ԹՈՒՐՈՒՇ
«թթված, նեղացած»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. tur(u)š
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 240
ԹՈՒՐՋ
«թրջում, թրջոց»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)ter-
«անմաքուր հեղուկ»
(անմիջական նախաձեւ՝ *tōrg'hio-)
որտեղից՝ հայ. թոր, թուրմ, թարախ, թրիք: Հայերենը ցույց է տալիս հնդեւրոպական արմատի ավելի լայն «հեղուկ» իմաստը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թրջած,
թրջել,
թրջոց,
անթրիջ
ԹՈՒՓ
-ոյ
«թուփ, կարճ ծառ, տերեւալից ճյուղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *tu-
«ուռչել»
(անմիջական նախաձեւ՝ *tu-pho-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թփամուտ,
թփատեսակ,
թփուտ,
թաւաթուփ,
թանձրաթուփ,
վարդաթուփ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ.
dūf
«սաղարթ, տերեւափունջ»
հ. անգլ.
dufel
«թուփ»
ԹՈՒՓԱՅ
«հյուղակ, խրճիթ» կամ «նստարան, բախտ»
Ստուգաբանություն (անստույգ)
Ծագումն անհայտ է:
ԹՈՒՔ
-ոյ
«թուք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sp(h)-iēu- / *(s)t(h)iē-u-
«թքել»
(անմիջական նախաձեւ՝ *thu-ko-)
բնաձայնական արմատից. կարող է լինել անփոփոխ բնաձայնական կազմություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թքել (թքնուլ),
թքթքել,
թքակոծ,
թքալից,
թուքընկալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ.
thūt-kāra
«բարձրաձայն թքելը»
հուն.
πτύω
«թքել»
ԹՈՔ
-ոյ
(թոգ)
«թոք, սպունգ, ծովային մի փափկամորթ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *tēu-
«ուռչել»
(անմիջական նախաձեւ՝ *touok- կամ *tou-)
եթե թոգ ձեւը նախնական է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թոքատունն,
թոքացաւ,
թոքակէս,
թոքախտ,
թոքախտաւոր,
թոքախտաբոյժ,
թոքային,
լիաթոք
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
tuccetum
«մի տեսակ երշիկ»
հ. վ. գ.
dioh
հ. անգլ.
thigh
«ազդր, զիստ»
մ. խոլ.
tōn (tūknā)
«հետույք»
լատվ.
tūks
«ուռուցք»
հ. սլ.
tukǝ
«ճարպ»
ԹՊՂԱ
(թեպղա, թեպղ)
«մի չար ոգի, մի դեւ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հազիվ թե որեւէ կապ ունենա հնդեւրոպական *steb(h)- արմատի հետ, որ, ի թիվս տարբեր իմաստների, ունի նաեւ «անարգել, նախատել» իմաստը:
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։