Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 339 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 280, սյունակ 1 Էջ 280
ԺԱՊԱՒԷՆ (ժապաւինի) «երիզ, եզրակար, ժապաւէն»
Փոխառություն (հավանաբար)
Հաւանաբար փոխառութիւն իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժապաւինել
Նոր՝
ժապաւենագործ, ժապաւենազարդ, ժապաւենակապ
Էջ 280, սյունակ 1 Էջ 280
ԺԱՌ ««պարգեւ» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է (՞)
Ծագումն անհայտ է (իրանակա՞ն): Կապ ունի արդյո՞ք ժառանգ բառի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժառաշնորհ
Տե՛ս նաեւ
Էջ 280, սյունակ 1 Էջ 280
ԺԱՌԱՆԳ -ի, -աց «ժառանգորդ, ժառանգութիւն, եկեղեցական, կղեր»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրանական *žaradāng (թերեւս) «բաժին ստացող»
Աղբյուր՝ հիմն. *ĵara(t)- (թերեւս) «վերցնել, ստանալ»
Աղբյուր՝ հիմն. dā(y) (թերեւս) «բաժանել, բաժին հանել»
Թերեւս *žaradāng «բաժին ստացող» (<ժառանգ )< *ĵara(t)- (ĵar- վերցնել, ստանալ) եւ dā(y) «բաժանել, բաժին հանել»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժառանգել, ժառանգութիւն, ժառանգակից, ժառանգաւոր, թագաժառանգ, գեհենաժառանգ, երկնաժառանգ
Նոր՝
ժառանգական, ժառանգականութիւն
Մատենագիտություն
Периханян, МЭСДЯ 90-99
Էջ 280, սյունակ 1 Էջ 280
ԺԱՌԱՍ ««մագնիս, ադամանդ» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է (՞)
Էջ 280, սյունակ 1 Էջ 280
ԺԵՌ «տարմահաւ» (բարբառային)
Ծագումն անհայտ է
Էջ 281, սյունակ 1 Էջ 281
ԺԵՐԺԱՐԺՈՂ (ժեր(ա)շարժող) «անշարժական»
Ստուգաբանություն
Առաջացել է «ժիր, շարժող» հոդվածի միացումից՝ ժիր-ի աղավաղմամբ
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 374
Էջ 281, սյունակ 1 Էջ 281
-ԺԵՏ (-ժետ, -ժատ) «(ա)-հար», «խփող, սպանող»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. žat «խփել, սպանել»
իրան. հիմքերով ձեւերը հիմնականում ամբողջական փոխառություններ են
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ախտաժետ, ախտաժետութիւն, դիւաժետել, դեւաժետել, լուսնաժետ, նենգաժետ, որկորաժետութիւն, որովայնաժետութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 228; Ջահ. ՀԼՊ 526
Էջ 281, սյունակ 1 Էջ 281
Ժ(Ը)ԺԱՆ «խոխով, կալչան»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. žažān «ուղտափուշ (հոգնակի)»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 229
Էջ 281, սյունակ 1 Էջ 281
ԺԺՄԱԿ (ժժմակ, ժժակ, ժժմունք, ժժմանք, ժժմունք) «միջատ(ներ)»
Բնաձայն
Պատկերավոր-բնաձայնական կազմություն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 229
Էջ 281, սյունակ 1 Էջ 281
ԺԻԺԻ «մորեխազգի մի միջատ, ճպուռ»
Բնաձայն
Պատկերավոր-բնաձայնական կազմություն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 230