Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«որ» որոնման արդյունք՝ 4475 բառահոդված
· Էջ 339 / 448
ՉՄՈՒՇԿ
«հողաթափ, մաշիկ, չմուշկ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. čamšak
Բաղադրություններ եւ ածանցյալներ
Չմշկիկ,
չմշկել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 629
ՉՈՐ
ուշ՝ -ոյ, -ի, -ից
«չոր. լոկ, միայն, կոշտ, կարծր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ksoro-
«չոր»
հ.-ե. արմատ՝ *ker-
«այրել»
բայց *ksoro- «չոր» արմատից բխեցնել հնչիւնապէս խոցելի է, կասկածելի է նաեւ *ker- «այրել» արմատի հետ կապելը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
չորանալ,
չորաբեկ,
չորակեաց,
չորակեր,
չորուտ,
խորշակաչոր
Մատենագիտություն
H. AG 485;
Աճ. ՀԱԲ 630
Տե՛ս նաեւ
ՉՈՐՄՈՐԵԱԿ
(չորմուրեակ)
«հազարտերեւեան (բոյս)»
Ծագումն անհայտ է
ՉՈՐՏԻԿ
(չօրտիկ)
«մի բոյս»
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. čordik
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 635
ՉՈՐՔ
-ից
«չորս»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ketuores
Բաղադրություններ եւ ածանցյալներ
չորիր,
չորրորդ,
չորրեակ,
չորեակ,
չորրեկ,
չորեքտասան,
չորեքեան,
(-քին),
չորեքկուսի,
չորքոտանի
Մատենագիտություն
H. AG 485;
Աճ. ՀԱԲ 631
ՉՈՒ
-ի, -ոյ (չոգ-)
«երթ, ուղեւորութիւն, ճանապարհ, խմբային ուղեւորութիւն, գաղթ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *kei-
«շարժ(վ)ել»
(անմիջական նախաձեւ՝ *kiou)
բխում է *kei- «շարժ(վ)ել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
չուել,
չու առնել,
ատգաչու,
յորդաչու,
երկնաչու,
նաւաչու,
ամպաչու,
լուսաչու,
ծովաչու,
կենսաչու
Մատենագիտություն
H. AG 485;
Աճ. ՀԱԲ 632
ՊԱԳ
(բ. պաչ)
«համբոյր»
Բնաձայն
(շրթունքների շարժումն ընդօրինակող) կազմութիւն, որի նմանակները կան հնդեւրոպական եւ ոչ հնդեւրոպական լեզուներում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պագանել,
երկիր պագանել,
երկրպագու,
երկրպագութիւն
ՊԱԼԱՏՈՒՐ
(բալադուր, պալարտուկ, պլատար)
«բալատուր (սխտորազգի մի ծառ)»
(բուսաբանական)
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. baladur
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 4
ՊԱԼԱՐ
I
(-ի)
«պալար, ուռուցք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bel-
«պալար, կլոր ուռուցք»
(անմիջական նախաձեւ՝ *bol-)
բնիկ հնդեւրոպական` *bel-` *bol- «պալար, կլոր ուռուցք» արմատից, որից նաեւ բողկ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պալարաբար,
պալարանալ,
անպալարոտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
βολβός «սոխ»
հ. հնդկ.
ballaja «մի տեսակ բոյս»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 4-5;
Ջահ. ՀԼՊ 115
Տե՛ս նաեւ
ՊԱԼԱՐ
II
«զարդ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
թերեւս նախորդ պալար բառի իմաստային մի զարգացումը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պալարակապ,
պալարափայլ
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։