Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 339 / 764
ԿԱՐՈԳԻՆ
(կարոգի «չամանուկ»)
«վայրի չաման»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. καρον
«չաման»
Կարո-ն գալիս է հուն. καρον (καρω) «չաման» բառից, բայց չի բացատրված -գի(ն)-ը:
Մատենագիտություն
Chantraine, DELG 499
ԿԱՐՈՍ
(կարաւս, կարօս, քարաւս, քարոս, քրեւս, քրէքս, քերեւս, քէրէքս, այլեւ՝ քարսոն, կարսոն)
«կարոս, լախուր»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. karafs
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քեղակարոս
Մատենագիտություն
H. AG 167;
Աճ. ՀԱԲ 559
ԿԱՐՈՒՐԱՅ
(-ի)
«միզաման»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. qārūrā
Աղբյուր՝ ասոր. qarūrā
Մատենագիտություն
H. AG 269;
Աճ. ՀԱԲ 559
Տե՛ս նաեւ
ԿԱՐՊԱՍԵՆԱՅ
(կարպաստենաց)
««անապական» («անապատական»՞)»
(ԲՀ)
Անստույգ
Ծագումն անհայտ է:
ԿԱՐՏԻՆԱՐ
«ծխնի»
(ԲՀ)
Փոխառություն
Աղբյուր՝ լատ. cardinalis
«cardo «ծխնի» բառից»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 560
ԿԱՑԱՁԻ
«՞»
Անստույգ (թերեւս)
որի վերջին բաղադրիչը, թերեւս, ձի-ն է:
ԿԱՑԻ
(կաթսի)
«տղա, մանուկ. աշակերտ»
Փոխառություն
Աղբյուր՝ վրաց. kaci
«մարդ, այր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 560
ԿԱՑԻՆ
(-ոյ, ուշ՝ նաեւ -ի, -աց)
(կացնի)
«կացին, փայտատ»
Փոխառություն
Աղբյուր՝ արամ. (ասոր.) hassīnā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կացնաւոր,
կացնակ,
կացնահարութիւն
Մատենագիտություն
H. AG 307;
Աճ. ՀԱԲ 560
ԿԱՒ
(-ոյ)
«տիղմ, կավ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gᵘ̯ēbh-
«լորձնոտ, դոնդողանման, դողդոջ»
հ.-ե. արմատ՝ *gᵘ̯əu-
«աղբ, կոկորանք»
(անմիջական նախաձեւ՝ *gᵘ̯ōu-)
Այս արմատից է (այլ ձայնդարձով) կոյ բառը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաւագործ,
կաւագործութիւն,
կաւակերտ,
կաւեայ,
կաւեղէն,
կաւարծաթ,
կաւանալ,
կաւիճ,
հայկաւ
Նոր՝
կաւահող, կաւային
կաւահող, կաւային
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. ն. գ.
quabbe, quobbe «թաց զանգված»
կիմր.
budr «կեղտոտ»
ն. գ.
quadder «կեղտոտ խոնավություն»
Տե՛ս նաեւ
ԿԱՒԱԿԵԱՆՔ
«՞»
Անստույգ (թերեւս)
Կեղծ բառ, որ հանդիպում է ԲՀ-ում կապարան «բանտ, շղթա» բառի բացատրության մեջ, թերեւս, կապեալ կեանք կապակցության փոխարեն:
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։