Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ական» որոնման արդյունք՝ 4658 բառահոդված
· Էջ 339 / 466
ՇԻԹ
(շիտ)
«կաթիլ, բոց»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *skēt-
«ցատկել, ոստնել, ցայտել, բխել»
(անմիջական նախաձեւ՝ *skhēt(h)-)
«բոց» իմաստը կարող է գալ *kuei-t- «լուսաւոր, սպիտակ» արմատից, մանաւանդ որ այս արմատին պատկանող բառերի մէջ կան մերձաւոր իմաստներ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շիթալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
scateo «բխել, վխտալ»
հ. լիտվ.
skasti (skatau) «ցատկել»
ռուս.
цвести «ծաղկել»
ՇԻՂ
(-ոյ)
(շեղ, շիտ)
«շիւղ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)kel-
«կտրել»
(անմիջական նախաձեւ՝ *skhel-)
որտեղից նաեւ ցելուլ (տե՛ս)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շղաբեր,
շիղաբեր,
շղաբերել,
շիղադէտ,
շիղահան
Տե՛ս նաեւ
ՇԻՃ-
I
«քամում, բորբում, մզում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *skei-d-
«կտրել, անջատել»
(անմիջական նախաձեւ՝ *skhidio-)
Աւելի քիչ հաւանական է բխեցնել *kuei- «տիղմ, կեղտ, կեղտոտել» արմատից (ըստ Պետերսոնի)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շճել,
շճուկ,
շիճուկ
Նոր՝
շիճուկաբուժութիւն, շիճուկային
շիճուկաբուժութիւն, շիճուկային
Տե՛ս նաեւ
ՇԻՇ
I
(-ի)
(շիշայ, շուշ, շուշայ)
«(ապակյա) շիշ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *šiš
Աղբյուր՝ պ. šiš
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շշուկ
Մատենագիտություն
H. AG 214;
Աճ. ՀԱԲ 518-519
ՇԻՏ
(շուտ)
«պալար, ուռուցք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *skei-d-
«կտրել, անջատել»
(անմիջական նախաձեւ՝ *skhid-)
Հազիվ թե հնդեւրոպական *skhid-` *skei-d- «կտրել, անջատել» արմատից՝ *skhid-> շիտ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շտիկ
Տե՛ս նաեւ
ՇԻՏԱԿ
«ուղիղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *skei-d-
«կտրել, անջատել»
Հնարավոր է կապը հնդեւրոպական *skei-d- «կտրել, անջատել» արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շիտակել,
ստեղնաշիտակ,
գեշաշիտակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
чистый «մաքուր»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։