Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված · Էջ 338 / 552
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 510, սյունակ 1 Էջ 510
ՄԱՇ(ԻԿ) «(կրունկով) կոշիկ»
Փոխառություն
Սխալ ստուգաբանությամբ կապվել է մաշ «մաշված կոշիկ» բառի հետ։ Վրացերեն mašia «կանացի կրունկով կոշիկ» բառի հետ միասին փոխառություն է ինչ-որ աղբյուրից (իրանական հնչյունաբանական -իկ վերջավորությամբ)։ Չուբինաշվիլին վրացական բառը համարում է արաբական, բայց այն չի հավաստվում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մաշկար, մաշկակար
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց. mašia «կանացի կրունկով կոշիկ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 260
Էջ 510, սյունակ 1 Էջ 510
ՄԱՇԽ «սխտորանման մի բույս»
Փոխառություն
Բուն աղբյուրը չի հավաստված, հնարավոր է իրանական ծագում (հմմտ. շխ մասնիկը)։
Էջ 510, սյունակ 1 Էջ 510
ՄԱՇԿԱՊԱՐՃԵՆ (-ի, -աց) (մաշկապատճեն, մաշկապատճեան, մաշկապերճեն, մաշկապերճան, մաշկաւարզան, մաշկապաճեն, մաշապերճան) «պարսկական թագավորական կուսանոցի վրան»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. maškāparčēn
Աղբյուր՝ մ. պ. maškāparzēn
Փոխառություն է միջին պարսկերենից։
Մատենագիտություն
H. AG 192; Աճ. ՀԱԲ 192
Էջ 510, սյունակ 1 Էջ 510
ՄԱՇՄՆ (մա՞զմն) «փեզենա, սադափ (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
Անստույգ բառ է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մաշմնխոտ
Էջ 510, սյունակ 1 Էջ 510
ՄԱՇՏԵԼ (-իլ «մազաթափվել, ճաղատանալ») «խլել, քայքայել, թափել»
Անստույգ (՞)
Հնարավոր է կապ ունենա մաշ- արմատի հետ։
Տե՛ս նաեւ
Էջ 510, սյունակ 1 Էջ 510
ՄԱՍՐՊԱՅ «(ան)ապականություն» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ է, կա նաեւ մարարպայ ձեւը։
Էջ 510, սյունակ 1 Էջ 510
ՄԱՌ I «ժողովում» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ է, բաղադրյալ ձեւը հավանաբար սխալ գրություն է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մառնասէր
Էջ 510, սյունակ 1 Էջ 510
ՄԱՌ III «խոշ» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Սխալ գրություն՝ փոխանակ խոշ-ի։
Էջ 511, սյունակ 1 Էջ 511
ՄԱՌԱԽ «սեպ. մեխ, գամ»` սեպ (գրված նաեւ սեմ) բառի բացատրության մեջ (ԲՀ). այլ ձեռագրերում՝ «մախուռ»
Անստույգ
Մատենագիտություն
ԲՀ None
Էջ 511, սյունակ 1 Էջ 511
ՄԱՌ(Ն) ««մշուշ, մեգ, մառախուղ» (հանդիպում է ի մառն մտանել, ի մառն դառնալ դարձվածքներում, որոնք զուգահեռ ունեն ի մայր մտանել, ի մայրն դառնալ դարձվածքներում)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mer- «առկայծել» (անմիջական նախաձեւ՝ *mr-no-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մառնամուտ, մառախուղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. մայր ((*mr-io-))
հուն. μορτός «մթին, մթագույն»
հ. սլավ. mryj «մշուշոտ, մռայլ»
լիտվ. merknotí «մթնել»