Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված · Էջ 337 / 764
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 392, սյունակ 1 Էջ 392
ԿԱՐԻԿԱՐՍ «՞»
Ծագումն անհայտ է (թերեւս)
ուղղելի է քարուկիրս (ըստ ՆՀԲ-ի):
Էջ 392, սյունակ 1 Էջ 392
ԿԱՐԻՃ (-ի, -աց) «կարիճ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ փոքրասիական լեզու *karidio (թերեւս)
փոքրասիական մի լեզվից` *karidio, որտեղից նաեւ` հուն. καρίς, -ίδος:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարճախայթոց, կարճընդեց, կճընդեց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. καρίς, -ίδος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 551
Էջ 392, սյունակ 1 Էջ 392
ԿԱՐԻՇՆ ««նմանություն» կամ «կայար» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
(փոխառություն իրանական աղբյուրի՞ց. հմմտ. -իշն):
Էջ 392, սյունակ 1 Էջ 392
ԿԱՐԻՏՈՍ «մանր ծովախեցգետին»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. καρίς, ίδος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 551
Էջ 392, սյունակ 1 Էջ 392
ԿԱՐԾ «կարծիք, ենթադրություն, կասկած»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *garəg- «սարսափելի, ահեղ, սարսափ» իմաստի վերականգնումը պայմանական է
բնիկ հնդեւրոպական՝ *garəg- «սարսափելի, ահեղ, սարսափ» արմատից (իմաստի վերականգնումը պայմանական է):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարծել, կարծեցյալ, կարծական, կարծեխյուս, կարծիք, կարծոտ, յանկարծ, յանկարծակի, յանկարծուստ, յեղակարծ, յայլակարծուց, կաղակարծ, կեղակարծ, ընդունայնակարծ, դժուարակարծելի, իմաստակարծ, տարակարծ
Նոր՝
կարծեկից, տարակարծիք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. γοργος «սարսափելի, ահեղ, ահավոր»
հ. խըլ. garg(g) «դաժան, վայրի, վայրենի»
կիմր. graen «տխրություն, թախիծ, վիշտ»
լիտվ. grazóti «սպառնալ»
լատվ. grižuot «կամակորել, քմահաճել, համառել»
հ. սլ. groziti «սպառնալ»
Մատենագիտություն
Pok. IEW 352
Էջ 393, սյունակ 1 Էջ 393
ԿԱՐԿԱՀ «ասեղնագործության շրջանակ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. kārgāh «աշխատատեղ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 553
Էջ 393, սյունակ 1 Էջ 393
ԿԱՐԿԱՆԴԱԿ «կարկանդակ, խմորեղեն»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ իրանական (՞) (հավանաբար, բուն աղբյուրը չի հավաստված)
Հավանաբար փոխառություն իրանական աղբյուրից (հմմտ. -անդակ), բայց բուն աղբյուրը չի հավաստված:
Էջ 393, սյունակ 1 Էջ 393
ԿԱՐԿԱՌԻԼ (կարկառի) «վանդակ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ger- «պտտել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *gr-g-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *gr-g- ` *ger- «պտտել, ոլորել» արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. γαργαϑος «կողով»
հ. վ. գ. kruog «կուժ, գավաթ»
հայ. կարկած
հայ. կարկամ
Էջ 393, սյունակ 1 Էջ 393
ԿԱՐԿԱՐԵԼ «վազել»
Ծագումն անհայտ է
Իմաստը վերականգնված է ըստ «Բառք քերթողականք»-ի (Ամալյան): Աճառյանը (ՀԱԲ 2, 554) բերում է ըստ ԲՀ-ի աղավաղված մեկնության՝ «կարկարեաց զագեաց»:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 554
Էջ 393, սյունակ 1 Էջ 393
ԿԱՐԿԱՐ(ԻՈՒՆ) «մի բույս՝ chamaelion»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ արաբերեն (՞) (թերեւս, բուն աղբյուրը չի հավաստված)
Թերեւս փոխառություն արաբերենից, բայց բուն աղբյուրը չի հավաստված: